«Կինոն փախստարան է միայնակների համար»: Պեդրո Ալմոդովար
1.«Ինձ համար վախերից ազատվելու միակ միջոցը դրանց մասին ֆիլմ նկարահանելն է»: Ալֆրեդ Հիչքոկ
2.«Գիտե՞ք, թե ինչ է նշանակում` նկարահանվել ֆիլմում. պատկերացրեք, որ դուք լոգանք եք ընդունում, և հենց այդ պահին ձեր լոգարան էքսկուրսիա են բերում»: Ֆաինա Ռանևսկայա
3.«Կինոն արվեստի մանկությունն է»: Ժան-Լյուկ Գոդար
4.«Կինոն նվագախմբային պարտիա է` մենակատարների կատարմամբ»: Վիտորիո Ստորարո
5.«Ես կարծում եմ, որ աշխարհը կինեմատոգրաֆի կարիքն ունի այնքան, որքան որ ծանր վիրավորը կարիք ունի ցավազրկող միջոցի»: Վիմ Վենդերս
6.«Ամեն դեպքում` համր կինոն ափսոս էր: Որքան հաճելի էր տեսնել, թե ինչպես է կինը բերանը բացում, բայց ոչինչ չի լսվում»: Չառլզ Չապլին
7.«Մարդիկ գալիս են կինոթատրոն, որպեսզի կիսեն միևնույն երազանքը»: Բեռնարդո Բերտոլուչի
8.«Ռեժիսորը Կոլումբոս է` նավի վրա. նա ուզում է Ամերիկա հայտնագործել, իսկ խումբը ցանկանում է վերադառնալ տուն»: Ֆեդերիկո Ֆելինի
9.«Կինոն հնարավորություն է տալիս առանց որևէ վտանգի ապրել հիացմունք, կրքեր ու ցանկություններ, որոնք առօրյա կյանքում ճնշվում են»: Կառլ Յունգ
10.«Կինոյում կրծքի փոխարեն պետք է սիրտը ցույց տալ»: Ջինա Լոլոբրիջիդա
11.«Կինոն բավարարում է կոլեկտիվ գիտակցականի հավերժական պահանջը` ունենալ ընդհանուր հիշողություններ»: Մարտին Սկորսեզե
12.«Կինոն փախստարան է միայնակների համար»: Պեդրո Ալմոդովար
13.«Ձայնային կինոն բացահայտեց լռությունը»: Ռոբեր Բրեսոն
14.«Կինոն ավելի շատ նման է կամ պետք է նման լինի երաժշտությանը, քան գրական ստեղծագործությանը. այն պետք է լինի տրամադրությունների ու զգացմունքների պրոգրեսիա»: Սթենլի Կուբրիկ
15.«Կինոն չի մեռնի, քանի դեռ կինոթատրոններում մութ կլինի»: Սեմուել Գոլդվին