Մուսա. Միքելանջելո Անտոնիոնի և Մոնիկա Վիտի


Անտոնիոնին Վիտիի լավագույն ընկերն էր, սիրեցյալը, հայրը, առաջնորդը:


Արվեստագետը, ավելի քան որևէ մեկը, ոգեշնչման կարիք ունի: Ոչ միայն կինոյի, այլև, առհասարակ, արվեստի պատմությունը լի է մեծերին իրենց մեծությունն ապացուցող, լրացուցիչ վստահություն ներշնչող «մուսաներով», ովքեր ինքնամոռաց նվիրվում են իրենց «կուռքերին»՝ փոխարենը ստանալով ոգեշնչման ու սիրո իրենց չափաբաժինը: Յուրահատուկ այս «համակեցության» վառ օրինակ է Մոնիկա Վիտի-Միքելանջելո Անտոնիոնի զույգը...

Անտոնիոնին ու Վիտին շատ տարբեր էին: Մարիա Լուիզա Չեչարելին (նույն ինքը՝ Մոնիկա Վիտին) ծնվել էր աղքատ ընտանիքում: Մանկության տարիներին ապագա կինոաստղը զրկված էր տարրական  հաճույքներից, նույնիսկ սեփական հագուստ ունենալու «իրավունքից». նա հաճախ ստիպված էր լինում բավարարվել ավագ եղբայրների հնացած հագուստով: Բացի նյութական խնդիրներից` Մոնիկային անհանգստացնում էին նաև հոգեբանական բարդույթները, որոնք առաջացել էին առաջին հերթին ծնողների պատճառով: 

Որպես ավանդապաշտ ու զտարյուն իտալացիներ՝ նրանք պաշտում էին իրենց որդիներին, իսկ դստերը զգալիորեն ավելի քիչ ժամանակ էին տրամադրում: Դեռևս մանուկ տարիքից Մոնիկայի մեջ սերմանվել էր այն գաղափարը, որ կինը ստեղծված է ամուսնանալու և երեխաներ ունենալու համար: Այդ միտքն այնքան օտար էր թվում նրան, որ 14 տարեկան հասակում ինքն իրեն խոստանում է երբեք չամուսնանալ: 

Միքելանջելո Անտոնիոնին, ընդհակառակը, ուշադրության պակաս երբեք  չի զգացել: Ծնվելով ապահովված ընտանիքում՝ Անտոնիոնին ունեցել է այն, ինչ ցանկացել է: Նա միշտ պահանջված ու սիրված է եղել, նրան ուրախությամբ էին ընդունում ցանկացած հավաքույթում: Ավելորդ է նշել հակառակ սեռի հետ հարաբերությունների մասին. Անտոնիոնիի պես տղամարդիկ միշտ կանանց ուշադրության կենտրոնում են: 

Կանն, 1960թ

Նրանց ճակատագրական հանդիպումը տեղի է ունենում 1957թ֊ին, երբ արդեն դերասանական կրթություն ստացած Մոնիկային հրավիրում են կրկնօրինակելու Անտոնիոնիի «Ճիչ» ֆիլմի դերերից մեկը: Մոնիկան շատ էր լսել ֆիլմի ռեժիսորի մասին՝ որպես ծայրահեղ կամակոր ու ինքնահավան մարդու: Վերջինս, այնուամենայնիվ, վատ տպավորություն չի թողնում Վիտիի վրա, երբ մոնտաժային սենյակում մի քանի բառ է փոխանակում նրա հետ: 

Անտոնիոնին խոստովանում է, որ շատ է հավանում նրա կոկորդային, ցածր ու մի փոքր հեգնական ձայնը: Շոյված Վիտին շնորհակալություն է հայտնում ռեժիսորին ու հրավիրում իր ներկայացումներից մեկին ներկա գտնվելու: Ի զարմանս դերասանուհու՝ Անտոնիոնին արդեն տեսել էր նրա խաղն ու հասկացել, որ վերջապես գտել է իր երազանքների դերասանուհուն: Կարճատև այս հանդիպումը մեծ սիրո պատմության սկիզբն է դառնում, մի սիրո, որը պտուղներ էր տալու ոչ թե ընտանիքի, այլ արվեստի տեսքով. նրանց միությունը ծնում է հանճարեղ ֆիլմեր, որոնք, միգուցե, այդքան փառահեղ չէին լինի, եթե համեմված չլինեին դրամատիկ այս կապով: 

Միքելեն (ինչպես նրան անվանում էին մտերիմները) միանգամից գերում է Մոնիկային՝ հավերժական իդեալ դառնալով նրա համար: Անտոնիոնին Վիտիի լավագույն ընկերն էր, սիրեցյալը, հայրը, առաջնորդը: Նա սովորեցնում էր աղջկան ճիշտ կեցվածք ընդունել, ուղիղ քայլել, պատշաճ կերպով ձևակերպել խոսքը, ճիշտ բռնել շամպայնի բաժակը... Անտոնիոնիի կողքին Մոնիկան փոքրիկ աղջնակ էր դառնում, իսկ Միքելեն իրեն միաժամանակ և՛ կին, և՛ դերասանուհի արարող Աստված էր զգում:

Կանն, 1960թ

Նրանց առաջին համատեղ ֆիլմը՝ «Արկածը» (1960թ), իրական փառք է բերում թե՛ ռեժիսորին, թե՛ դերասանուհուն: Սա Անտոնիոնիի  «Oտարման եռապատման» առաջին գործն է։ Եռապատման հաջորդ երկու ֆիլմերում ևս նկարահանվում է Վիտին: Անտոնիոնին միշտ նշել է, որ այս ֆիլմը չէր կարող նման հաջողություն ունենալ առանց Վիտիի տպավորիչ կանաչ աչքերի ու անսահմանորեն գրավիչ դեմքի: Նա համոզվում է, որ գտել է այն դեմքը, որը միշտ փնտրել է:

Բացի գնահատանքից ու ճանաչումից՝ «Արկածը» նաև նոր բացահայտումների հնարավորություն է տալիս Վիտիին: Նա ծանոթանում է «մյուս» Անտոնիոնիի հետ, նկարահանման հրապարակում արվեստ ստեղծող, պահանջկոտ, խիստ, երբեմն նաև կոպիտ Անտոնիոնիի հետ: Այդ ժամանակ Մոնիկան առաջին անգամ գիտակցում է, որ միշտ երկրորդ տեղում է լինելու, և հակառակը լինել չէր կարող. Անտոնիոնիի պես տաղանդի համար աշխատանքը միշտ առաջնային պետք է լիներ:

«Կարմիր անապատ», ֆիլմի նկարահանման հրապարակում

Եռապատման երկրորդ ֆիլմում («Գիշեր», 1961թ) Վիտին հանդես է գալիս Մարչելո Մաստրոյանիի կողքին, իսկ երրորդ՝ «Խավարում» ֆիլմում (1962թ) նրա խաղընկերը երիտասարդ Ալեն Դելոնն էր, ով անտարբեր չէր գեղեցկուհի իտալուհու հանդեպ և փորձում էր սիրահետել նրան: Դելոնին, սակայն, հիասթափություն էր սպասվում, քանի որ Վիտին միայն մեկ տղամարդու էր տեսնում այս աշխարհում: 

Վիտիի մասնակցությամբ Անտոնիոնիի վերջին ֆիլմի՝ «Կարմիր անապատի» նկարահանումներից հետո (1964թ) ռեժիսորը մեկնում է Անգլիա՝ նոր ֆիլմի վրա աշխատելու: Սա իսկական հարված էր Վիտիի համար. բացի խանդից՝ նրան տանջում էր նաև դավաճանված լինելու զգացումը: Վիտին միշտ աչք էր փակել Միքելեի սիրային արկածների վրա՝ դրանք որակելով որպես զուտ ֆիզիկական դավաճանություններ, սակայն այս մեկն ուրիշ դեպք էր. նա դավաճանված էր որպես դերասանուհի: Այս իրադարձությունը սկիզբ է դնում նրանց հարաբերությունների աստիճանական քայքայմանը: 

Թեև Անտոնիոնին հետագայում փորձում է ետ բերել կորցրածն ու նույնիսկ ամուսնության առաջարկություն է անում Վիտիին, բայց այլևս ոչինչ առաջվանը չի լինում: Մոնիկան մերժում է առաջարկը՝ գիտակցելով, որ համատեղ կյանքն, իրականում, ոչինչ չի փոխելու: Միգուցե պետք էր շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ արել էր Անտոնիոնին, ու բաց թողնել նրան... Չէ՞ որ նա բացառիկ մի բան էր նվիրել իրեն՝ մի ամբողջ ճակատագիր: 

«Խավարում», 1962թ

Վիտին փորձում էր բաժանման ցավը խեղդել աշխատանքի մեջ: Նա անսովոր արագությամբ տարատեսակ դերեր էր կերտում՝ կարծես ցանկանալով ինչ-որ բան ապացուցել Անտոնիոնիին: Այնուամենայնիվ, նրան այդպես էլ չհաջողվեց գերազանցել կամ նույնիսկ կրկնել վերջինիս ֆիլմերում մարմնավորած իր դերերի մեծությունը: Անտոնիոնիի հերոսուհիների հավերժական մենությունն այժմ իրեն էր սպառնում. Վիտին, ի վերջո, արժանանում է իր կերտած կերպարների ճակատագրին:

1990թ֊ին Վիտին մեկնում է Կանն՝ առանց կասկածելու, որ այնտեղ ևս մեկ անգամ տեսնելու է իր կյանքի մեծագույն սիրուն: Ճերմակահեր, կաթվածից թուլացած Անտոնիոնին շոյում է նրա դեմքն ու ականջին շշնջում. «Դա գեղեցիկ էր...»:  

Արմինե Նազարյան

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմեն Ջիգարխանյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բյորկ Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդմոնդ Քեոսայան Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: Մուսա. Միքելանջելո Անտոնիոնի և Մոնիկա Վիտի
Մուսա. Միքելանջելո Անտոնիոնի և Մոնիկա Վիտի
Անտոնիոնին Վիտիի լավագույն ընկերն էր, սիրեցյալը, հայրը, առաջնորդը:
https://1.bp.blogspot.com/-bPLCfHm1FP4/VqOjv7bzfMI/AAAAAAAAI2A/kUgRxQaWiTA/s640/1960-%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6%25D5%25B6%25D5%25A5%25D6%2580.jpg
https://1.bp.blogspot.com/-bPLCfHm1FP4/VqOjv7bzfMI/AAAAAAAAI2A/kUgRxQaWiTA/s72-c/1960-%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6%25D5%25B6%25D5%25A5%25D6%2580.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2016/01/blog-post_39.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2016/01/blog-post_39.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy