«Մի ճյուղից մյուսի վրա կաթիլն է հոսում կամացուկ... Օ, գարնան անձրև»: Բասյո
![]() |
Աննա Մանիանին և Յուլ Բրիները |
1 մարտի․ ծնվել է իսպանացի օսկարակիր դերասան, Կաննի կինոփառատոնի, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Խավիեր Բարդեմը (1969)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ծերուկներն այստեղ ավելորդ են», «Գոյայի ուրվականները», «Բյութիֆուլ», «Սերը ժանտախտի օրերին»։
2 մարտի․ ծնվել է բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը (1968)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մյունհեն», «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Կազինո Ռոյալ»։
2 մարտի․ ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Իա Սավինան (1936-2011)՝ «Շնիկով տիկինը», «Աննա Կարենինա», «Ավտոտնակ» և այլ ֆիլմերի դերակատարուհին։
3 մարտի․ ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջորջ Միլերը (1945)։ Մրցանակները՝ «Օսկար», Բրիտանական ակադեմիա, Սան Սեբաստիանի կինոփառատոն, լավագույն ֆիլմերը՝ «Իսթվիքյան վհուկները», «Լորենցոյի յուղը», «Փախիր»։
![]() |
Ռենե Կլեմանը և Օրսոն Ուելսը |
6 մարտի․ ծնվել է լեհ օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անջեյ Վայդան (1926)։ Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոների բազմակի մրցանակակիր։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մոխիր և ալմաստ», «Ջրանցք», «Դանտոն», «Ավետյաց երկիրը»։
6 մարտի․ ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր Ռոբ Ռայները (1947)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Միզերի», «Մի քանի լավ տղաներ», «Երբ Հարին հանդիպեց Սալիին»։ 70-ամյա հոբելյան։
![]() |
Սթիվ ՄըքՔուինը, Ֆեյ Դանաուեյը և Փոլ Նյումենը |
7 մարտի․ ծնվել է իտալացի օսկարակիր դերասանուհի Աննա Մանիանին (1908-1973)։ Մրցանակները՝ «Ոսկե գլոբուս», Բեռլինի և Վենետիկի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մամա Ռոմա», «Հռոմը բաց քաղաք է», «Ամենագեղեցիկը», «Դաջված վարդը», «Հռոմ»։
7 մարտի․ ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Բրայան Քրենսթոնը (1956)։ Մրցանակները՝ «Ոսկե գլոբուս», «Էմմի»։ Լավագույն ֆիլմերից են՝ «Արգո օպերացիան», «Փրկել շարքային Ռայանին», «Տրվելով բոլոր մեղքերին»։
8 մարտի․ ծնվել է ռուս կինոռեժիսոր, հեքիաթների էկրանավորումների վարպետ Ալեքսանդր Ռոուն (1906-1973)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մորոզկոն», «Երեկոները Դիկանկայի մերձակա խուտորում», «Ծուռ հայելիների թագավորությունը», «Մայիսյան գիշեր, կամ Ջրահեղձը»։
![]() |
Ակիրա Կուրոսավան, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան և Ջորջ Լուկասը |
9 մարտի․ ծնվել է իտալացի դերասանուհի Օրնելա Մուտին (1955)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Կամակորի սանձահարումը», «Սրիկայի մահը», «Սվանի սերը»։
10 մարտի․ ծնվել է ամերիկացի կինոդերասանուհի Շերոն Սթոունը (1958)։ Մրցանակները՝ «Ոսկե գլոբուս», «Էմմի»։ Լավագույն ֆիլմերից են՝ «Կազինո», «Հիմնական բնազդ», «Արագ և մեռած»։
![]() |
Շառլ Ազնավուրը և Լայզա Մինելին |
12 մարտի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելին (1946)։ Մրցանակները՝ «Ոսկե գլոբուս», Բրիտանական ակադեմիա։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կաբարե», «Նյու Յորք, Նյու Յորք»։
13 մարտի․ ծնվել է ռուս կինոռեժիսոր և սցենարիստ Իսիդոր Անենսկին (1906-1977)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Արջը», «Հարսանիք», «Աննան պարանոցին»։
14 մարտի․ ծնվել է ֆրանսիացի օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ Բերտրան Բլիեն (1939)։ Մրցանակները՝ Կաննի, Վենետիկի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերն են՝ «Վալս պարողները», «Պատրաստեք ձեր թաշկինակները», «Չափից դուրս գեղեցիկ է քեզ համար»։
14 մարտի․ ծնվել է գերմանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Վոլֆգանգ Պետերսենը (1941)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Տրոյա», «Սուզանավը», «Համաճարակ», «Ջարդուփշուր», «Անվերջանալի պատմություն»։
![]() |
Ռոբերտ դե Նիրոն, Մարտին Սկորսեզեն, Լայզա Մինելին և Ալ Պաչինոն |
15 մարտի․ ծնվել է մնջախաղի հայազգի վարպետ, դերասան, գրող Լեոնիդ Ենգիբարովը (1935-1972)։ Գրքերի հեղինակ է, ծաղրածուների միջազգային մրցույթի հաղթող։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Այբոլիտ-66», «Ճանապարհ դեպի կրկես»։
16 մարտի․ ծնվել է իտալացի օսկարակիր կինոռեժիսոր, դրամատուրգ և բանաստեղծ Բեռնարդո Բերտոլուչին (1940)։ Մրցանակները՝ Բեռլինի և Վենետիկի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կոնֆորմիստը», «Քսաներորդ դար», «Վերջին տանգոն Փարիզում», «Վերջին կայսրը», «Անհետացող գեղեցկություն», «Երազողները»։
![]() |
Ռոբերտ դե Նիրոն և Բեռնարդո Բերտոլուչին |
18 մարտի․ ծնվել է ֆրանսիացի կինոռեժիսոր Ռենե Կլեմանը (1913-1996)։ Մրցանակները՝ Կաննի և Վենետիկի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերն են՝ «Վառ արևի տակ», «Արգելված խաղեր», «Պարոն Ռիպուա», «Գեղեցկուհին և հրեշը»։
18 մարտի․ ծնվել է ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը (1959)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Լեոն», «Հինգերորդ տարրը», «Երկնագույն անդունդը», «Ժաննա դ՛Արկ», «Հրեշտակ-Ա»։
![]() |
Էտորե Սկոլան, Ակիրա Կուրոսավան և Անջեյ Վայդան |
19 մարտի․ ծնվել է ռուսաստանաբնակ հայազգի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և մանկավարժ Լև Կուլիջանովը (1924-2002)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Երբ ծառերը մեծ էին», «Ոճիր և պատիժ», «Տունը, որտեղ ապրում եմ»։
19 մարտի․ ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը (1928-2015)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Պատվի համար», «Մոր սիրտը», «Կարինե», «Հայրիկ», «Մորգանի խնամին»։
![]() |
Մայքլ Քեյնը, Մորգան Ֆրիմենը և Լիամ Նիսոնը |
19 մարտի․ ծնվել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր Բրյուս Ուիլիսը (1955)։ Մրցանակները՝ «Ոսկե գլոբուս», «Էմմի»։ Լավագույն ֆիլմերն են՝ «Քրեական ընթերցվածք», «Վեցերորդ զգայարան», «Հինգերորդ տարրը», «Ամուր կաղինը»։
21 մարտի․ ծնվել է թատրոնի և կինոյի բրիտանացի ռեժիսոր Փիթեր Բրուքը (1925)։ Լավագույն ֆիլմը՝ «Ճանճերի տիրակալը»։
![]() |
Ակիրա Կուրոսավան և Ռիչարդ Գիրը |
21 մարտի․ ծնվել է բրիտանացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Գերի Օլդմենը (1958)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ռոզենկրանցը և Գիլդենշտերնը մեռած են», «Հինգերորդ տարրը», «Անմահ սիրեցյալը», «Լեոն», «Դրակուլա»։
21 մարտի․ ծնվել է բրիտանացի դերասան Թիմոթի Դալթոնը (1946)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ջեյն Էյր», «Մոլեգին հողմերի դարավանդը», «Առյուծը ձմռանը», «Սպանության արտոնագիր»։
22 մարտի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի և պրոդյուսեր Ռիզ Ուիզերսփունը (1976)։ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր։ Լավագույն ֆիլմերն են՝ «Անցնել սահմանագիծը», «Փլեզանթվիլ», «Շիկահերն օրենքի մեջ», «Դաժան խաղեր»։
![]() |
Դանիել Օլբրիխսկին, Բարբարա Բրիլսկան և Անջեյ Վայդան |
22 մարտի․ ծնվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր Ֆանի Արդանը (1949)։ Մրցանակները՝ Բեռլինի կինոփառատոն, «Սեզար»։ Լավագույն ֆիլմերից են՝ «8 կին», «Հարևանուհին», «Կալասն ընդմիշտ», «Ուրախ կիրակի»։
23 մարտի․ ծնվել է ճապոնացի օսկարակիր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ակիրա Կուրոսավան (1910-1998)։ Երկու «Օսկարի», Կաննի, Վենետիկի, Բեռլինի կինոփառատոների և այլ մրցանակաբաշխությունների մրցանակակիր։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ապրել», «Յոթ սամուրայ», «Ռան», «Թիկնապահը», «Դերսու Ուզալա», «Գահն արյան մեջ», «Ռասյոմոն»։
![]() |
Ժան Ռենուարը, Աննա Մանիանին և Դունկան Լամոնտը |
25 մարտի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր կինոռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինը (1908-1991)։ Մրցանակները՝ երկու «Օսկար», երեք «Ոսկե գլոբուս», Կաննի, Բեռլինի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերից են՝ «Լոուրենս Արաբացին», «Կարճ հանդիպում», «Բժիշկ Ժիվագո», «Կամուրջ Կվայ գետի վրայով»։
25 մարտի․ ծնվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի օսկարակիր դերասանուհի Սիմոնա Սինյորեն (1921-1985)։ Մրցանակները՝ Կաննի, Բեռլինի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերից են՝ «Հիմարների նավը», «Թերեզ Ռաքեն», «Ստվերների բանակը», «Կատուն», «Ստվեր և լույս»։
![]() |
Սյուզան Սարանդոնը, Լայզա Մինելին և Քրիսթոֆեր Ուոքենը |
26 մարտի․ ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Քաանը (1940)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Միզերի», «Կնքահայրը», «Դոգվիլ»։
27 մարտի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Քվենտին Տարանտինոն (1963)։ Մրցանակները՝ Կաննի կինոփառատոն, «Ոսկե գլոբուս»։ Լավագույն ֆիլմերից են՝ «Քրեական ընթերցվածք», «Ազատագրված Ջանգոն», «Կատաղի շները», «Մեղքերի քաղաքը», «Անփառունակ տականքները», «Սպանել Բիլին», «Չորս սենյակ»։
27 մարտի․ ծնվել է բրիտանացի կինոդերասան Մայքլ Յորքը (1942)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ռոմեո և Ջուլյետ», «Կաբարե», «Անմեղ մեղավորը»։ 75-ամյա հոբելյան։
![]() |
Սթիվ ՄըքՔուինը, Փոլ Նյումենը, Բարբարա Սթրեյզանդը և Սիդնի Պուատիեն |
28 մարտի․ ծնվել է բրիտանացի կինոդերասան Դիրկ Բոգարդը (1921-1999)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ծառան», «Աստվածների կործանումը», «Հուսահատություն», «Մահը Վենետիկում», «Դժբախտ պատահար», «Գիշերային բարապանը»։
28 մարտի․ ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին (1925-1994)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Համլետ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Մեկ տարվա ինն օրը», «Ոճիր և պատիժ», «Չայկովսկի»։
![]() |
Անդրեյ Տարկովսկին և Տոնինո Գուերան կնոջ` Լորայի հետ |
30 մարտի․ ծնվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան-Կլոդ Բրիալին (1933-2007)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ազատության ուրվականը», «Հարսնացուն սևազգեստ էր», «Կլերի ծունկը», «Հրեշը»։
30 մարտի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր կինոռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Ուորեն Բիթին (1937)։ Մրցանակները՝ «Ոսկե գլոբուս», Վենետիկի և Սան Սեբաստիանի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերից են՝ «Բոնին և Քլայդը» (դերասան), «Դիկ Թրեյսի», «Կարմիրները» (ռեժիսոր)։ 80-ամյա հոբելյան։
![]() |
Անջեյ Վայդան, Գալինա Վոլչեկը և Օլեգ Տաբակովը |
31 մարտի․ ծնվել է գերմանացի օսկարակիր ռեժիսոր, գերմանական նոր կինոյի ներկայացուցիչ Ֆոլկեր Շլյոնդորֆը (1939)։ Մրցանակները՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերից են՝ «Թիթեղյա թմբուկը», «Կատարինա Բլյումի ոտնահարված պատիվը», «Ռիտայի լեգենդները», «Թափառականը», «Սվանի սերը»։
31 մարտի․ ծնվել է ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ռիչարդ Չեմբեռլենը (1934)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մացառուտներում երգողները», «Սյոգուն», «Վերջին ալիքը», «Լեդի Կարոլին Լեմ»։
COMMENTS