«Ամառն ընդամենը գարնան անկատար թողնված խոստումն է, նմանակումը այն տաք երանելի գիշերների, որոնց մասին երազում ես ապրիլին»։ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
2 ապրիլի․ ծնվել է իռլանդացի դերասան Մայքլ Ֆասբենդերը (1977թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «12 տարվա ստրկություն», «Ամոթ», «Մակբեթ»։ 40-ամյա հոբելյան։
3 ապրիլի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Մառլոն Բրանդոն (1924-2004թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Ապոկալիպսիսն այսօր», «Ցանկություն տրամվայը», «Նավահանգստում»։
3 ապրիլի․ ծնվել է ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը (1958թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Փերլ Հարբոր», «Ամուսնանալու սովորություն», «Իմ պահապան հրեշտակը»։
4 ապրիլի․ ծնվել է ռուս ռեժիսոր Անդրեյ Տարկովսկին (1932-1986թթ)։ Մրցանակները՝ Կաննի և Վենետիկի կինոփառատոներ։ Լավագույն ֆիլմերը՝ «Ստալկեր», «Սոլյարիս», «Անդրեյ Ռուբլյով», «Հայելի»։ 85-ամյա հոբելյան։
4 ապրիլի․ ծնվել է ավստրալիացի օսկարակիր դերասան Հիթ Լեջերը (1979-2008թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Սապատավոր լեռը», «Մութ ասպետը», «Հայրենասերը»։
![]() |
Անդրեյ Տարկովսկի և Սերգեյ Փարաջանով |
7 ապրիլի․ ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ալան Պակուլան (1928-1998թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Սոֆիի ընտրությունը», «Անմեղության կանխավարկած», «Ողջ նախագահական շքախումբը»։
7 ապրիլի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան (1939թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Կնքահայրը», «Ապոկալիպսիսն այսօր», «Մարտական ձկնիկը»։
8 ապրիլի․ ծնվել է բելգիացի բանաստեղծ, երգիչ, երգահան և դերասան Ժակ Բրելը (1929-1978թթ)։ «Իմ քեռի Բենժամենը», «Մարդասպաններ հանուն կարգուկանոնի», «Արկածն արկած է»։
9 ապրիլի․ ծնվել է կանադացի օսկարակիր դերասանուհի Մերի Փիքֆորդը (1892-1979թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Կոկետուհին», «Կամակորի սանձահարումը», «Ռոզիտա»։ 125-ամյա հոբելյան։
9 ապրիլի․ ծնվել է ֆրանսիացի դերասան Միշել Սիմոնը (1895-1975թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Ատալանտա», «Մշուշների առափնյակը»։
9 ապրիլի․ ծնվել է իտալացի դերասան Ջան Մարիա Վոլոնտեն (1933-1994թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Կարմիր շրջան», «Մարիո Ռիչիի մահը», «Բաց դռներ»։
9 ապրիլի․ ծնվել է ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն (1933թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Վերջին շնչում», «Պրոֆեսիոնալը», «Չոչարա»։
10 ապրիլի․ ծնվել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը (1932-2015թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Մայրիկ», «Ծիծաղելի աղջիկը», «Լոուրենս Արաբացի»։ 85-ամյա հոբելյան։
12 ապրիլի․ ծնվել է խորհրդային կինոյի դերասան Եֆիմ Կոպելյանը (1912-1975թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Ոճիր և պատիժ», «Անորսալի վրիժառուները», «Ռեզիդենտի սխալը»։ 105-ամյա հոբելյան։
![]() |
Էնթոնի Քուին, Գրեգորի Պեկ և Օմար Շարիֆ |
15 ապրիլի․ ծնվել է իտալացի կինոդերասանուհի Կլաուդիա Կարդինալեն (1938թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Ութ ու կես», «Մայրիկ», «Ֆիցկարալդո», «Կարմիր վրան»։
15 ապրիլի․ ծնվել է ուկրաինաբնակ հայ ռեժիսոր Ռոման Բալայանը (1941թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Թռիչքներ երազում և արթմնի», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը»։
15 ապրիլի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր դերասանուհի Էմմա Թոմփսոնը (1959թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Բանականություն և զգացմունքներ», «Հանուն հոր», «Իրական սեր»։
16 ապրիլի․ ծնվել է անգլիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և կոմպոզիտոր, «Օսկարի» եռակի մրցանակակիր Չառլզ Չապլինը (1889-1977թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Մեծ քաղաքի լույսերը», «Փոքրիկը», «Մեծ բռնապետը», «Կրկես», «Բեմեզրի լույսերը», «Նոր ժամանակներ», «Ոսկե տենդ»։
16 ապրիլի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր դերասան Փիթեր Ուստինովը (1921-2004թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Սպարտակ», «Չարիքն արևի տակ», «Մահ Նեղոսի վրա», «Յո երթաս»։
16 ապրիլի․ ծնվել է ամերիկացի դերասանուհի Էլեն Բարքինը (1954թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Կատաղի շների ժամանակը», «Սիրո ծովը»։
17 ապրիլի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Ուիլյամ Հոլդենը (1918-1981թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Կամուրջ Կվայ գետի վրայով», «Սաբրինա», «Սանսեթ բուլվար»։
18 ապրիլի․ ծնվել է ռուսաստանաբնակ հայ դերասանուհի Նինա Տեր-Օսիպյանը (1909-2002թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Բնավորությունները չհամընկան», «Հինգ երեկո», «Դեժա վյու»։
20 ապրիլի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան և ռեժիսոր Հարոլդ Լլոյդը (1893-1971թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Վերջապես անվտանգության մեջ», «Կրտսեր եղբայրը», «Ծիր կաթին»։
![]() |
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա և Սոֆյա Կոպոլա |
22 ապրիլի․ ծնվել է ճապոնացի ռեժիսոր Կանետո Սինդոն (1912-2012թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Մերկ կղզին», «Դիվային կինը», «Այսօր ապրել, մեռնել վաղը»։ 105-ամյա հոբելյան։
22 ապրիլի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Ջեք Նիքոլսոնը (1937թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Թռիչք կկվի բնի վրայով», «Փոստատարը միշտ զանգում է երկու անգամ», «Փայլատակում»։ 80-ամյա հոբելյան։
23 ապրիլի․ ծնվել է իտալացի դերասան Ֆրանկո Չիտին (1935-2016թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Մամա Ռոմա», «Էդիպ արքա», «Ակատոնե», «Դեկամերոն»։
24 ապրիլի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Շիրլի ՄըքԼեյնը (1934թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Բնակարան», «Մանկական ժամ», «Կոկո Շանել», «Լինելով այնտեղ»։
24 ապրիլի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը (1942թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Ծիծաղելի աղջիկը», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Հայելին ունի երկու դեմք», «Աստղը ծնվեց»։ 75-ամյա հոբելյան։
25 ապրիլի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Ալ Պաչինոն (1940թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Սատանայի փաստաբանը», «Սպիավոր դեմքը»։
26 ապրիլի․ ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր Ժան Վիգոն (1905-1934թթ)։ Լավագույն ֆիլմը՝ «Ատալանտա»։
![]() |
Գրեգորի Պեկ, Սոֆի Լորեն, Ջոան Քրոուֆորդ, Մաքսիմիլիան Շելլ |
28 ապրիլի․ ծնվել է լիտվացի դերասան Դոնաթաս Բանիոնիսը (1924-2014թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Սոլյարիս», «Ոչ ոք չէր ուզում մեռնել», «Մեռյալ սեզոն», «Արքայազն Ֆլորիզելի արկածները»։
29 ապրիլի․ ծնվել է ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժերար Ուրին (1919-2006թթ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Մեծ զբոսանք», «Սիրահարված Պարիսը», «Անտուան և Անտուանետ»։
29 ապրիլի․ ծնվել է ամերիկացի դերասանուհի Միշել Փֆայֆերը (1958թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Սպիավոր դեմքը», «Վտանգավոր կապեր», «Գայլը»։
29 ապրիլի․ ծնվել է ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը (1970թ)։ Լավագույն ֆիլմերը՝ «Քրեական ընթերցվածք», «Սպանել Բիլլին», «Թշվառները», «Վաթել»։