Էմանուել Լորանի ֆիլմը, 2010թ
Բացառիկ կադրերով լի այս վավերագրական ֆիլմը պատմում է ֆրանսիական «Նոր ալիքի» երկու գլխավոր ներկայացուցիչների՝ Ֆրանսուա Տրյուֆոյի և Ժան-Լյուկ Գոդարի հարաբերությունների մասին։ Պատմությունը սկիզբ է առնում 1959թ-ի Կաննի կինոփառատոնում, երբ Տրյուֆոն տոնում էր իր առաջին լուրջ հաղթանակը, իսկ Գոդարը դեռևս գնահատված չէր ըստ արժանվույն։ Նրանց համատեղ ճանապարհը շարունակվում է մինչև 1960-ականների վերջին տարիները, իսկ հետո ուղիները բաժանվում են՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով․․․