«Ճշմարտությունը, ինչպիսին էլ լինի, ավելի նախընտրելի է, քան անորոշությունը, ստորացուցիչ կեղծիքը և ինքնախղճահարությունը»:

ռեժիսոր՝ Ժան-Լյուկ Գոդար
սցենարի հեղինակ՝ Ժան-Լյուկ Գոդար
օպերատոր՝ Ռաուլ Կուտար
կոմպոզիտորներ՝ Ժորժ Դելերյու, Պիերո Պիչոնի
դերերում` Բրիջիտ Բարդո, Ֆրից Լանգ, Ջեք Փելընս, Ջորջիա Մոլ, Միշել Պիկոլի
արտադրությունը՝ Ֆրանսիա, Իտալիա, 1963թ
տևողությունը՝ 1ժ 43ր
Կապրի կղզում եվրոպացիներից կազմված նկարահանող խումբը պատրաստվում է ամերիկյան գումարներով էկրանավորել Հոմերոսի «Ոդիսականը»: Ֆրից Լանգը` ապագա ֆիլմի ռեժիսորը, ակնհայտորեն պատրաստվում է ստեղծել իսկական արտ-հաուս և նորովի մեկնաբանել հունական անմահ էպոսը: Պրոդյուսեր Ջերեմի Պրոկոշը, իր հերթին, ռեժիսորական ծրագրերը համարում է չափազանց խելահեղ: Նա ցանկանում է նկարահանել գործառնական ֆիլմ` ձեռնամարտերով ու մերկ օրիորդներով, և ֆրանսիացի Ժավալին հանձնարարում է վերամշակել սցենարը...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանված է ըստ Ալբերտո Մորավիայի համանուն վեպի:
- Ժորժ Դելերյուի հեղինակած երաժշտությունը հետագայում օգտագործվել է այլ կինոնկարներում ևս, այդ թվում` Մարտին Սկորսեզեի «Կազինո» ֆիլմում: