«Պետք է լինել հարուստ` ինչ-որ մեկին սպանելու և ջրից չոր դուրս գալու համար»:

ռեժիսոր՝ Ռոման Պոլանսկի
սցենարի հեղինակներ՝ Ռոբերտ Թաուն, Ռոման Պոլանսկի
օպերատորներ՝ Ջոն Ա. Ալոնսո, Սթենլի Կորտես
կոմպոզիտոր՝ Ջերի Գոլդսմիթ
դերերում՝ Ջեք Նիքոլսոն, Ֆեյ Դանաուեյ, Ջոն Հյուսթոն, Ռոման Պոլանսկի, Ռիչարդ Բակալյան
արտադրությունը՝ ԱՄՆ, 1974թ
տևողությունը՝ 2ժ 10ր
Լոսանջելեսցի մասնավոր խուզարկու Ջեք Գիթիսն ընդունում է հանելուկային և հարուստ գեղեցկուհու առաջարկը` զբաղվել նրա` մասնագիտությամբ ինժեներ ամուսնու գաղտնի սիրավեպի հետաքննությամբ: Համաձայնելով` Գիթիսը չէր էլ ենթադրում, որ կհայտնվի զանազան սկանդալների, ամենաթողության, կաշառակերության ու թաքուն գործարքների էպիկենտրոնում, իսկ հանգուցալուծումը մի գիշեր ջրի երես դուրս կգա հերոսներից մեկի դիակի հետ միասին...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- 1973 թվականին Paramount ստուդիան սցենարիստ Ռոբերտ Թաունին առաջարկեց աշխատել Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի սցենարային ադապտացիայի վրա, սակայն Թաունը նախընտրեց գրել սեփական սցենարը` «Չինական թաղամասը»:
- «Օսկար»` լավագույն օրիգինալ սցենարի համար, 1975թ
- «Ոսկե գլոբուս»` լավագույն դրամատիկ ֆիլմի համար, ևս երեք մրցանակ լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի, տղամարդու լավագույն դերակատարման (Ջեք Նիքոլսոն) համար:
- Բրիտանական կինոակադեմիայի մրցանակներ` լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի, տղամարդու լավագույն դերակատարման (Ջեք Նիքոլսոն) համար: