«Մենք երկվորյակ ենք, մենք ամեն ինչ կիսում ենք. ինչ որ քոնն է` իմն է, ինչ որ իմն է` նույնպես իմն է»: «Քսաներորդ դար», 1976թ, ռեժ.` Բեռնարդո Բերտոլուչի
1 հունիսի. ծնվել է ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոն (1926-1962թթ): Լավագույն ֆիլմերն են` «Ջազում միայն աղջիկներն են», «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին», «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ»:
![]() |
Սալվադոր Դալի և Ռաքել Ուելչ |
2 հունիսի. ծնվել է ամերիկացի դերասան և լողորդ Ջոնի Վայսմյուլերը (1904-1984թթ): Լավագույն ֆիլմերն են` «Տարզան. մարդ-կապիկը», «Ճահճային կրակը», «Ջիմը ջունգլիից»:
3 հունիսի. ծնվել է հունգարացի ռեժիսոր և սցենարիստ Զոլտան Կորդան (1895-1961թթ): Լավագույն ֆիլմերն են` «Բաղդադի գողը», «Թմբուկը», «Ջունգլիների գիրքը»:
3 հունիսի. ծնվել է ամերիկացի դերասանուհի Փոլեթ Գոդարը (1910-1990թթ): Լավագույն ֆիլմերն են` «Նոր ժամանակներ», «Մեծ բռնապետը»:
3 հունիսի. ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր Ալեն Ռենեն (1922-2014թթ): Լավագույն ֆիլմերն են` «Հիրոսիմա, իմ սեր», «Անցյալ տարի Մարիենբադում», «Իմ ամերիկացի քեռին»: 95-ամյա հոբելյան։
![]() |
Պաբլո Պիկասո և Բրիջիտ Բարդո |
4 հունիսի. ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին (1975թ): Լավագույն ֆիլմերն են` «Ընդհատված կյանք», «Գայթակղություն», «Ջիա», «Զբոսաշրջիկը», «Նենգափոխում»:
5 հունիսի. ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ժակ Դեմին (1931-1990թթ): Լավագույն ֆիլմերն են` «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից», «Սենյակը քաղաքում»:
6 հունիսի. ծնվել է բելգիացի ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և դերասանուհի Շանտալ Աքերմանը (1950-2015թթ): Լավագույն ֆիլմերն են` «Ես, դու, նրանք», «Սենյակ», «Ժաննա Դիլման. Կոմերս 23 առափնյա փողոց, Բրյուսել 1080»:
7 հունիսի. ծնվել է ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Ջեյմս Այվորին (1928թ): Լավագույն ֆիլմերն են` «Մորիս», «Ջեֆերսոնը Փարիզում», «Օրվա վերջին»:
![]() |
Մայք Նիքոլս և Օրսոն Ուելս |
8 հունիսի. ծնվել է շվեդ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Բոու Վիդերբերգը (1930-1997թթ): Լավագույն ֆիլմերն են` «Ծաղկման ժամանակը», «Օդալեն 31», «Էլվիրա Մադիգան»:
9 հունիսի. ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Նատալի Փորթմանը (1981թ): Լավագույն ֆիլմերն են` «Լեոն», «Գոյայի ուրվականները», «Սև կարապը»:
10 հունիսի. ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուդի Գարլենդը (1922-1969թթ): Լավագույն ֆիլմերն են` «Օզ երկրի հրաշագործը», «Դիմավորիր ինձ Սենթ Լուիսում», «Նյուրնբերգյան դատավարություն»: 95-ամյա հոբելյան։
11 հունիսի. ծնվել է ֆրանսիացի օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և դերասան Ժակ Իվ Կուստոն (1910-1997թթ): Լավագույն ֆիլմերն են` «Ժակ Կուստոյի ոդիսականը. լռության աշխարհը», «Ոսկե ձկնիկի պատմությունը»:
![]() |
Մոնտգոմերի Քլիֆթ և Մառլոն Բրանդո |
15 հունիսի. ծնվել է իտալացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալբերտո Սորդին (1920-2003թթ): Լավագույն ֆիլմերն են` «Սպիտակ շեյխը», «Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ», «Դժվար կյանք»:
15 հունիսի. ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Հելեն Հանթը (1963թ): Լավագույն ֆիլմերն են` «Ինչ են ուզում կանայք», «Քեզնով խենթացած», «Ավելի լավ չի լինում»:
15 հունիսի. ծնվել է ամերիկացի դերասան Ջեյմս Բելուշին (1954թ): Լավագույն ֆիլմերն են` «Գանգրահեր Սյուն», «Գեղեցիկ կյանք», «Սալվադոր»:
17 հունիսի. ծնվել է բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչը (1936թ): Լավագույն ֆիլմերն են` «Կես», «Քամին, որ ճոճում է ցախիները», «Էրիկի որոնումներում»:
17 հունիսի. ծնվել է լեհ ռեժիսոր Կշիշտոֆ Զանուսին (1939թ): Լավագույն ֆիլմերն են` «Կյանքը` որպես սեռական ճանապարհով փոխանցվող մահացու հիվանդություն», «Իլյումինացիա», «Հանդարտ արևի տարին»:
![]() |
Էնթոնի Փերքինս և Օդրի Հեփբերն |
18 հունիսի. ծնվել է ռուս դերասանուհի Վալենտինա Մալյավինան (1941թ): Լավագույն ֆիլմերն են` «Իվանի մանկությունը», «Առավոտյան գնացքներ», «Գրականության դաս»:
19 հունիսի. ծնվել է ֆրանսիացի դերասան Լուի Ժուրդանը (1921-2015թթ): Լավագույն ֆիլմերն են` «Անծանոթուհու նամակը», «Ութոտնուկը», «Փարադայնի գործը»:
19 հունիսի. ծնվել է ամերիկացի դերասանուհի Քեթլին Թերները (1954թ): Լավագույն ֆիլմերն են` «Սիրավեպ քարի հետ», «Ռոուզ ամուսինների պատերազմը», «Նեղոսի մարգարիտը»:
20 հունիսի. ծնվել է ավստրալիացի դերասան Էրոլ Ֆլինը (1909-1959թթ): Լավագույն ֆիլմերն են` «Կապիտան Բլադի ոդիսականը», «Ռոբին Հուդի արկածները»:
20 հունիսի. ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Նիքոլ Քիդմանը (1967թ): Լավագույն ֆիլմերն են` «Դոգվիլ», «Մուլեն Ռուժ», «Մոնակոյի արքայադուստրը», «Սառը լեռը», «Լայն փակված աչքերով»: 50-ամյա հոբելյան։
22 հունիսի. ծնվել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Բիլլի Ուայլդերը (1906-2002թթ): Լավագույն ֆիլմերն են` «Ջազում միայն աղջիկներն են», «Սանսեթ բուլվար», «Մեղադրական կողմի վկան», «Սաբրինա», «Սերը կեսօրից հետո»:
![]() |
Ուես Անդերսոն և Սոֆյա Կոպոլա |
22 հունիսի. ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը (1949թ): Լավագույն ֆիլմերն են` «Կրամերն ընդդեմ Կրամերի», «Սոֆիի ընտրությունը», «Մանհեթեն», «Կասկած», «Ֆրանսիացի լեյտենանտի կինը»:
23 հունիսի. ծնվել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր Բոբ Ֆոսին (1927-1987թթ): Լավագույն ֆիլմերն են` «Կաբարե», «Լեննի», «Ողջ այդ ջազը»: 90-ամյա հոբելյան։
24 հունիսի. ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Շաբրոլը (1930-2010թթ): Լավագույն ֆիլմերն են` «Գեղեցիկ Սերժը», «Մսագործը», «Արարողություն»:
![]() |
Ջին Քելլի և Ֆրեդ Ասթեր |
27 հունիսի. ծնվել է լեհ ռեժիսոր Կշիշտոֆ Կեսլևսկին (1941-1996թթ): Լավագույն ֆիլմերն են` «Դեկալոգ», «Երեք գույն. կարմիրը», «Երեք գույն. կապույտը», «Երեք գույն. սպիտակը», «Խոսող գլուխները»:
27 հունիսի. ծնվել է ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Աջանին (1955թ): Լավագույն ֆիլմերն են` «Կամիլ Կլոդել», «Մարգո թագուհին», «Ադել Հ.-ի պատմությունը», «Ցավագարը»:
27 հունիսի. ծնվել է ամերիկացի դերասան Թոբի Մագուայրը (1975թ): Լավագույն ֆիլմերն են` «Մեծն Գեթսբին», «Ֆավորիտը», «Գինեգործների կանոնները»:
28 հունիսի. ծնվել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր և դերասան Մել Բրուքսը (1926թ): Լավագույն ֆիլմերն են` «Երիտասարդ Ֆրանկենշտեյնը», «Պրոդյուսերները», «Բարձրության վախ»: