«Մենք բոլորս խոսում էինք հեռանալու մասին, բայց մեզնից միայն մեկը մի առավոտ, ոչ ոքի չասելով ոչինչ, իսկապես հեռացավ»:

ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի
սցենարի հեղինակներ՝ Ֆեդերիկո Ֆելինի, Էնիո Ֆլայանո, Տուլիո Պինելի
օպերատորներ՝ Կառլո Կարլինի, Օթելլո Մարտելի, Լուչիանո Տրասատի
կոմպոզիտոր՝ Նինո Ռոտա
դերերում՝ Ֆրանկո Ինտերլենգի, Ալբերտո Սորդի, Ֆրանկո Ֆաբրիցի, Լեոպոլդո Տրիեստե, Ռիկարդո Ֆելինի, Լեոնորա Ռուֆֆո
արտադրությունը՝ Իտալիա, Ֆրանսիա, 1953թ
տևողությունը՝ 1ժ 47ր
Իրադարձությունները տեղի են ունենում Ադրիատիկ ծովի ափին գտնվող մի փոքրիկ քաղաքում: Հինգ երիտասարդներ, ովքեր ծնվել և մեծացել են այդ ծովափնյա բնակավայրում, իրենք իրենց կոչում են «մամայի բալիկներ», քանզի, չնայած քաղաքից հեռանալու ահռելի ցանկությանը, շարունակում են մնալ, որովհետև այստեղ են ապրում իրենց բոլոր հարազատները: Սակայն ժամանակն անցնում է, և գոյության անբավարարվածությունից ու ոչինչ չանելու անտանելիությունից հայրենի քաղաքը լքելու ցանկությունն ավելի ու ավելի է աճում: Փախչել, ուր էլ լինի` միայն փախչել...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է և հիմնված է Ֆեդերիկո Ֆելինիի` հայրենի Ռիմինիից մնացած տպավորությունների վրա:
- «Արծաթե առյուծ» Վենետիկի կինոփառատոնում, 1953թ