Ռոն Հոլոուեյի «Փարաջանով. Ռեքվիեմ» ֆիլմը` Kinoversus-ում, օնլայն, 1994թ
1994թ-ին, Փարաջանովի մահվանից 4 տարի անց, ամերիկացի ռեժիսոր Ռոն Հոլոուեյը նկարահանեց «Փարաջանով. Ռեքվիեմ» վավերագրական ֆիլմը, որն ինքնին բացառիկ է, քանի որ ֆիլմում ներառվել են մեծ ռեժիսորի հարցազրույցները, կադրեր նրա ֆիլմերից, այդ ֆիլմերի նկարահանման հետաքրքիր պատմություններն ու Փարաջանովի կենսագրությանն առնչվող փաստագրական հարուստ տվյալներ: