«Կյանքը նման է տանգոյի, որտեղ գլխավորը շարժումն է: Հենց որ կանգ առնես` կանգ կառնի պարը, կանգ կառնի և կյանքը»:

ԿՆՈՋ ԲՈՒՅՐԸ
ռեժիսոր՝ Դինո Ռիզի
սցենարի հեղինակներ՝ Դինո Ռիզի, Ռուջերիո Մակարի, Ջովանի Արպինո
օպերատոր՝ Կլաուդիո Չիրիլո
կոմպոզիտոր՝ Արմանդո Տրովայոլի
դերերում՝ Վիտորիո Գասման, Ալեսանդրո Մոմո, Ագոստինա Բելի, Մոյրա Օրֆեյ, Ֆրանկո Ռիչի, Ելենա Վերոնեզե
արտադրությունը՝ Իտալիա, 1974թ
տևողությունը՝ 1ժ 43ր
Երիտասարդ շարքայինին հանձնարարված է ուղեկցել կույր կապիտան Ֆաուստոյին` իր նեապոլյան այցի ընթացքում: Չնայած կուրությանը` կապիտանը դեռևս մնացել է կանանց մեծ սիրահար: Ֆաուստոն նախկինի պես գրավիչ է, իսկ կնոջ բույրը նրա համար ավելի շատ բան է նշանակում, քան մյուս կնամոլների համար: Նա հիանալի կողմնորոշվում է տարածության մեջ և ունի իր սեփական գաղափարախոսությունն ուժեղ անհատի վերաբերյալ: Սակայն հերոսի ցուցադրական խրոխտանքի ետևում թաքնված է մարդկային ջերմության և իսկական սիրո չբավարարված կիրքը...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ջովանիի դերակատար Ալեսանդրո Մոմոն զոհվեց ավտովթարի ժամանակ, ֆիլմի պրեմիերայից մեկ ամիս առաջ` 1974 թվականի նոյեմբերի 20-ին:
- «Սեզար»` լավագույն օտարալեզու ֆիլմի համար, 1976թ
- Մրցանակ Վիտորիո Գասմանին` Կաննի միջազգային կինոփառատոնում, տղամարդու լավագույն դերակատարման համար, 1975թ