Լուսանկարում` Բերգմանն ու Չապլինը Ստոկհոլմում, 1964թ:
Հայտնի է, որ Բերգմանը հազվագյուտ ռեժիսորների էր վերաբերվում մեծարանքով, և Չապլինը, իհարկե, չէր կարող չլինել այդ հազվագյուտների շարքում: 1964-ի աշնանը Չառլզ Չապլինը ժամանեց Շվեդիա, որտեղ պիտի հրատարակվեր նրա ինքնակենսագրական գիրքը: Հրատարակիչ Լասե Բերգստրյոմը, ով նաև Բերգմանի ընկերն էր, կազմակերպեց երկու մեծ ռեժիսորների հանդիպումը: Նրանց երկարատև զրույցը կինոյի մասին էր, զրույց, որը երկուսի համար էլ դարձավ անմոռանալի…