«Ես հաճախ եմ այցելում Հայաստան, և ինձ հոգեհարազատ է հայկական մշակույթը»: Կշիշտոֆ Զանուսի
«Ես հաճախ եմ այցելում Հայաստան, և ինձ հոգեհարազատ է հայկական մշակույթը: Մեր կապն ամուր է, և դրան նպաստել է նաև Լեհաստանում առկա հայկական համայնքը, որը հին է և ազդեցիկ: Հայերը մեզանում միշտ ունեցել են կրթված և խելացի մարդկանց համբավ, իսկ եթե պատահում էր այնպես, որ լեհական ընտանիքը համալրվում էր հայ անդամով, ապա դա լեհերին միայն ուրախացնում էր, որովհետև հավատում էին, թե այդ դեպքում երեխաները հաստատ գեղեցիկ աչքեր կունենան»: