«Եվ դարեդար կանգնած են նրանք միասին. զմայլվում են միմյանց գեղեցկությամբ, բայց ամուսնանալ չեն կարող: Եվ լոկ քամին է երգեր երգում նրանց համար...»: «Մոռացված նախնիների ստվերները», ռեժ.` Սերգեյ Փարաջանով

ռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանով
սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Փարաջանով, Իվան Չենդեյ
օպերատորներ՝ Յուրի Իլյենկո, Վիկտոր Բեստաև
կոմպոզիտոր՝ Միրոսլավ Սկորիկ
դերերում՝ Իվան Միկոլայչուկ, Լարիսա Կադոչնիկովա, Տատյանա Բեստաևա, Սպարտակ Բաղաշվիլի, Նիկոլայ Գրինկո, Լեոնիդ Ենգիբարով
արտադրությունը՝ ԽՍՀՄ, 1964թ
տևողությունը՝ 1ժ 37ր
Գուցուլական երկու տոհմեր տարիներ ի վեր թշնամացած են միմյանց դեմ: Այդ թշնամանքը, սակայն, չի խանգարում, որ հակառակորդ ընտանիքների երիտասարդ անդամներ Իվանն ու Մարիչկան սիրահարվեն իրար: Մինչ Իվանը փորձում է գումար հայթայթել, Մարիչկան զոհվում է: Իվանն այդպես էլ չի կարողանում մոռանալ սիրած աղջկան, և նույնիսկ ամուսնությունը գեղեցկուհի Պալագնայի հետ ոչինչ չի փոխում: Միայն մահն է երջանկություն բերում նրան` ազատելով հոգեկան տառապանքներից...
- Ֆիլմը նկարահանվել է Կոցյուբինսկու համանուն պիեսի հիման վրա և նվիրված է նրա ծննդյան հարյուրամյակին։
- Նկարահանումների ընթացքում Փարաջանովն ու օպերատոր Յուրի Իլյենկոն այնքան հաճախ էին ստեղծագործական կոնֆլիկտներ ունենում, որ, ի վերջո, որոշեցին մենամարտել իսկական զենքով: Բարեբախտաբար, մենամարտը չկայացավ:
- Մրցանակներ Հռոմի և Սալոնիկի կինոփառատոններում 1965 և 1966թթ-ներին
- Ժյուրիի մրցանակ Կիևի Համամիութենական կինոփառատոնում, 1966թ
- Մրցանակներ Մար դել Պլատայի միջազգային կինոփառատոնում` լավագույն բեմականացման և հատուկ էֆեկտների համար, 1965թ