«Կինոյի պատմության ողջ ընթացքում ոչ ոք չի կարողացել նկարահանել ավելի լավ, քան Սթենլի Կուբրիկը»: Սթիվեն Սփիլբերգ
«Անթափանց խավարի մեջ մենք պիտի մեր սեփական լույսը վառենք»:
***
«Դուք կարող եք դառնալ ինձ նման մեծ կինոռեժիսոր, եթե ամբողջ ուժով ընդդիմանաք ձեր աշխատանքին խառնվելու բոլոր փորձերին և հավատարիմ մնաք ինքներդ ձեզ»:
***
«Տիեզերքի մասին ամենասարսափեցնող փաստը ոչ թե այն է, որ տիեզերքը թշնամաբար է տրամադրված մեր հանդեպ, այլ այն է, որ տիեզերքն անտարբեր է: Սակայն եթե մեզ հաջողվի համաձայնության հանգել այդ անտարբերության հետ և մահվան սահմաններում ընդունել կյանքի մարտահրավերները, մեր` որպես ինքնուրույն տեսակի գոյությունը կստանա իմաստ և ճշմարիտ առաքելություն»:
***
«Դրամատիկական բովանդակության էությունն այն է, որ, նույնիսկ չլինելով հստակ արտահայտված, այն ինքնաբերաբար ծնվի հանդիսատեսի մտքում: Առերես ասված մտքերը ամենևին չունեն նույնպիսի ուժ, ինչպիսին ունեն մարդկանց կողմից ինքնուրույն հայտնաբերված մտքերը»:
***
«Մեկը գրում է վեպ, մյուսը` սիմֆոնիա, և չափազանց կարևոր է, որ ինչ-որ մեկն էլ անպայման նկարահանի ֆիլմ»:
***
«Եթե մարդը պարզապես մի կողմ քաշվի և սկսի մտածել իր մոտալուտ ավարտի, իր տիեզերական միայնության սարսափի ու աննշանության մասին, ապա նա, անկասկած, կխելագարվի սեփական անօգտակարության զգացումից»:
«Գուցեև ծիծաղելի է հնչում, սակայն լավագույնը, ինչ կարող են անել երիտասարդ կինեմատոգրաֆիստները, կինոխցիկն ու ժապավենը վերցնելն է և ցանկացած տեսակի ֆիլմ նկարահանելը»:
***
«Կինոխցիկով ռեժիսորն իր հնարավորությունների ազատությամբ ու անսահմանափակությամբ նման է գրիչը ձեռքը վերցրած գրողին»:
***
«Հետաքրքիր է` ինչպիսին կլիներ մեր վերաբերմունքը Մոնա Լիզայի հանդեպ, եթե Լեոնարդոն կտավի ներքևի մասում գրած լիներ` աղջիկը ժպտում է, որովհետև թաքցնում է իր սիրեկանին»:
***
«Մեծ ազգերը միշտ գործել են ավազակների պես, իսկ փոքր երկրները` մարմնավաճառների պես»:
***
«Երբ մարդը չի կարողանում ընտրություն կատարել, նա դադարում է մարդ լինել»:
***
«Երբեք մի շփոթեք սերն ու խղճահարությունը»:
***
«Ինձ միշտ դուր է եկել սյուրռեալիստական իրավիճակը ռեալիստական հիմքի վրա մատուցելը»:
***
«Ես երբեք և ոչ ոքի հետ չեմ քննարկում ու չեմ մեկնաբանում իմ աշխատանքները: Ֆիլմն ինքն է խոսում իր մասին»:
***
«Կինոն ավելի շատ նման է երաժշտությանը, քան վիպագրությանը»:
«Դպրոցն ինձ այդպես էլ ոչինչ չսովորեցրեց, և մինչև 19 տարեկան դառնալը ես այդպես էլ հաճույքով չկարդացի ոչ մի գիրք»:
***
«Այս մոլորակի կործանումը տիեզերական մասշտաբի տեսանկյունից բոլորովին էլ էական չէ»:
***
«Արվեստն արտացոլում է փոփոխվող կյանքը, սակայն արվեստը չի հանդիսանում հենց ինքը` կյանքը»:
***
«Նա, ով գեթ մեկ անգամ պատիվ է ունեցել ֆիլմ նկարահանելու, գիտե, որ դա նման է պտտվող ճոճանակում նստած` «Պատերազմ և խաղաղությունը» գրելու փորձերի, սակայն աշխարհում որևէ այլ հաճույք համեմատելի չէ այդ աշխատանքի վերջնական արդյունքի պարգևած հաճույքի հետ»:
***
«Մարդու բնականությունն ու ազատությունն այժմ համարժեք են մարդու չարությանն ու դեստրուկտիվությանը: Այսպես կոչված «բարիքն» ընդամենը մի միջոց է, որի օգնությամբ մարդուց լիովին օտարացած պետությունը ենթարկեցնում է հանրությանը` մարդկանց վերածելով լարովի նարինջների»: