«Եթե մարդիկ ավելի շատ հումորի զգացում ունենային, մենք լրիվ այլ աշխարհում կապրեինք»: Վուդի Ալեն
Հարուստ լինելն ավելի ձեռնտու է աղքատ լինելուց, բայց` միայն ֆինանսական տեսանկյունից:
***
Կինս կարծես երեխա լինի: Ես լոգանք եմ ընդունում, իսկ նա խորտակում է նավակներս:
***
Կարևորը չհուզվելն է, թե չէ ուղեղդ ցրիվ կտաս, հետո մեկ էլ կկարդաս թերթում, թե կյանքի իմաստը գտնվել է:
***
Ես չգիտեմ, թե որն է հարցը, բայց պատասխանը միանշանակ սեքսն է:
***
Ես չգիտեմ, թե որն է հարցը, բայց պատասխանը միանշանակ սեքսն է:
***
Մարդիկ լինում են չար կամ բարի: Բարիներն ավելի լավ են քնում, իսկ չարերն այդ ընթացքում հասցնում են ավելի շատ վայելքներ ստանալ:
***
Ես հավատում եմ այն ամենատես աչքին, որը վերևից հետևում է մեզ: Ցավոք, դա մեր կառավարությունն է:
***
Երջանիկ լինելու միակ տարբերակը տառապանքներ սիրելն է:
***
Մարդկությունը կանգնած է մահացու հուսահատության և բացարձակ անհետացման խաչմերուկում: Տեր Աստված, նրանց ճիշտ ընտրություն կատարելու իմաստնություն տուր:
***
Ես ինքս գործող հետերոսեքսուալ եմ, բայց բիսեքսուալությունը կրկնապատկում է շաբաթ երեկոյան նոր ծանոթություն գտնելու ձեր հնարավորությունները:
***
***
Ինձ դաստիարակել են հուդայական հավատքի կանոններով, բայց տարիքի հետ ես ընտրեցի նարցիսիզմը:
***
Իմ մահն ինձ չի վախեցնում, պարզապես չէի ցանկանա այդ պահին ներկա գտնվել:
***
Կնոջս հետ մեր առաջին և միակ համատեղ օրգազմն ապրեցինք դատարանում, երբ դատավորը հայտարարեց ապահարզանի հաստատման մասին:


***
Լոս Անջելեսում աղբն այլևս դեն չեն նետում. այն վերամշակում են հեռուստատեսային շոուների:
***
Ես հավատում եմ, որ անկեղծ և անաղարտ սերը հետաձգում է մահը:
***
Ոչ թե ծերությունն է հասունության անհերքելի նշան, այլ քաղաքի կենտրոնում, փողոցի հենց մեջտեղում ներքնաշորերով արթնանալով` սառնասրտությունը պահպանել կարողանալը:
***
Ձեզ համար ես աթեիստ եմ, Աստծո համար` կառուցողական ընդդիմություն:
***
Գլխուղեղն իմ երկրորդ ամենասիրելի օրգանն է:
***
Մենք երկմտում էինք` ի՞նչ անել. ուղևորվել Բահամյան կղզինե՞ր, թե՞ ամուսնալուծվել: Ի վերջո, որոշեցինք, որ Բահամներն ընդամենը երկշաբաթյա հաճույք է, իսկ խելքը գլխին ապահարզանն ամբողջ կյանքում կմնա մեզ հետ:
***
Ինձ համար բաժակը միշտ կիսով չափ լիքն է: Թույնով:
***
Սեքսը դա ամենազվարճալի բանն է, որ ես երբևէ արել եմ առանց ծիծաղելու:
***
Կարելի է ապրել մինչև հարյուր տարի, եթե հրաժարվենք այն ամենից, հանուն ինչի կուզենայինք ապրել հարյուր տարի:
***
Իմ հոգեբանն ինձ խորհուրդ էր տալիս զգուշանալ այդ կնոջից, բայց նա այնքան գեղեցիկ էր, որ ես գնացի ուրիշ հոգեբանի մոտ:
***
Իմ հոգեբանն ինձ խորհուրդ էր տալիս զգուշանալ այդ կնոջից, բայց նա այնքան գեղեցիկ էր, որ ես գնացի ուրիշ հոգեբանի մոտ:
***
Կարծում եք` քվանտային ֆիզիկան լուծո՞ւմ է: Ինձ համար ի՞նչ օգուտ է` իմանալ, թե, օրինակ, ժամանակն ու տարածությունը նույն բանն են: Ու ի՞նչ, ինչ-որ մեկին կհարցնեմ` «Ժամը քանի՞սն է», իսկ նա կպատասխանի` «Վեց մղո՜ն»:
***
Հավատո՞ւմ եմ, արդյոք, Աստծուն: Ինձ կարող եք անվանել տելեոլոգիական էքզիստենցիալիստական աթեիստ: Ես հավատում եմ, որ Տիեզերքում կա միտք` բացառությամբ Նյու Ջերսիի որոշ հատվածների:
***
Երբեմն ես մտածում եմ ինքնասպանության մասին: Բայց ես այնքան անբախտ եմ, որ, երևի, դա էլ զուտ ժամանակավոր լուծում կլինի:
***
Այս հրաշալի ոսկե ժամացույցն իր շղթայով... Հպարտանում եմ սրանով: Այն ինձ իմ պապը վաճառեց, երբ պառկած էր մահվան մահճում:


Երբ ծնողներս գլխի ընկան, որ ինձ առևանգել են, նրանք րոպե անգամ չկորցրին և տեղնուտեղը սենյակս վարձով տվեցին:
***
Երբ տեսա, որ այդ տղան քերծել է մեքենաս, ասացի նրան, որ զուգավորվի ու բազմանա: Ուղղակի` այլ բառերով:
***
Չեմ կարողանում երկար լսել Վագներին: Մոտս անհաղթահարելի ցանկություն է առաջանում հարձակվել Լեհաստանի վրա:
***
Մարդը կազմված է գլխից և մարմնից: Երկրորդին բաժին են ընկնում ամենամեծ զվարճանքները:
***
Մարդը կազմված է գլխից և մարմնից: Երկրորդին բաժին են ընկնում ամենամեծ զվարճանքները:
***
Պահք պահելը մեծ թյուրիմացություն է: Հատկապես` սոված փորին:
***
***
Եթե մարդիկ ավելի շատ հումորի զգացում ունենային, մենք լրիվ այլ աշխարհում կապրեինք:
***
Եթե միայն Աստված ինձ ինչ-որ մի պարզորոշ նշան աներ: Օրինակ` շվեյցարական բանկում իմ անունով հաշիվ բացեր:
***
Մի թերագնահատեք մաստուրբացիան, քանզի դա սեքս է նրա հետ, ում սիրում եք:
***
Ես արագ կարդալու դասընթացների մասնակցեցի ու կարդացի «Պատերազմ և խաղաղությունը» 20 րոպեում: Վեպը Ռուսաստանի մասին է:
***
Աշխարհի երեք ամենահաճելի բառերը ոչ թե «սիրում եմ քեզ» խոսքերն են, այլ «ձեր ուռուցքը բարորակ է»:
***
Վերջին անգամ կնոջ մեջ եմ ներթափանցել այն ժամանակ, երբ էքսկուրսիայի էի գնացել Ազատության արձան:
***
Առաջին հայացքից սիրո մեջ ամենազարմանալին այն է, որ այդ երևույթը կարող է պատահել նաև այն մարդկանց հետ, ովքեր տարիներով գիտեն միմյանց:
***
Ես հին կանոնների հետևորդ եմ: Հավատում եմ, որ մարդիկ պետք է ցմահ միավորվեն ամուսնական կապով, ինչպես աղավնիներն ու կաթոլիկները:


Նա, ով սիրո մեջ երջանիկ է եղել, սիրո մասին ոչ մի գաղափար չունի:
***
Քաշիս պատճառով ինձ չվերցրին շախմատի հավաքական:
***
Ինձ ինտելեկտուալ են համարում, քանի որ ակնոց եմ կրում, և նկարիչ` որովհետև իմ ֆիլմերը շահույթ չեն բերում: Երկուսն էլ սխալ են:
***
Երգիծաբանները միշտ մանկական սեղանի շուրջ են նստում:
***
Հաջողությունն 80 տոկոսով պարտական է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու կարողությանը:
***
Ողջ կյանքս ծայրից ծայր նիհիլիզմ է, ցինիզմ, հեգնանք և հեշտանք: Ի դեպ, Ֆրանսիայում այսպիսի նշանաբանով կարելի է հեշտությամբ հաղթել ընտրություններում:
***
Իսկ գուցե աշխարհը խաբկանք է, և ոչինչ իրական չէ՞: Այդ դեպքում ես, միանշանակ, գերավճարել եմ գորգի համար:
***
Երբեք չես կարող իմանալ, թե ովքեր են քո մերձավորները, քանի դեռ վրա չի հասել ճգնաժամը:
***
Հավերժությունը ձանձրալի է: Հատկապես` ավարտին մոտ:
***
Երբեք չես կարող իմանալ, թե ովքեր են քո մերձավորները, քանի դեռ վրա չի հասել ճգնաժամը:
***
Հավերժությունը ձանձրալի է: Հատկապես` ավարտին մոտ: