«Մարդն աղքատ չէ, քանի դեռ չի կորցրել ծիծաղելու ունակությունը»։ Ալֆրեդ Հիչքոկ
«Ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի վերջաբանը։ Միայն մեռնելուց հետո կարող ես հստակ իմանալ, թե ինչ է հաջորդում մահվանը, թեպետ կաթոլիկներն այդ առումով այլ հույսեր ունեն»։
***
«Ինձ համար վախերից ազատվելու միակ միջոցը դրանց մասին ֆիլմ նկարահանելն է»։
***
«Ես գիտեմ հիվանդ կոկորդը բուժելու լավագույն միջոցը՝ կտրել այն»։
***
«Ես ձևավորված ռեժիսոր եմ․ եթե նկարահանում եմ «Մոխրոտիկը», հանդիսատեսն անմիջապես տեսնում է դիակը կառքի մեջ»։
***
«Հրապարակորեն մերկացող կինն ինձ հիշեցնում է ռեժիսորի, ով ֆիլմի հենց սկզբում բացահայտում է հանգուցալուծումը»։
***
«Անհատական ոճը սեփական անձի հանդեպ կատարված գրագողությունն է»։
***
«Չկա ավելի սարսափելի երևույթ, քան փակ դուռը»։
***
«Ինձ ֆիլմի բովանդակության մասին հարցնելը նույնն է, ինչ նկարչին ուղղված հարցը, թե ինչպիսի համ ունեն իր պատկերած խնձորները»։
***
«Մեր օրերում, կարծես թե, նորաձև է դարձել տարբեր ուղերձներով կապսուլաներ կնքելն ու պահ տալը, որպեսզի ապագայի մարդիկ գտնեն ու պատկերացում կազմեն մեր մասին։ Ես պատրաստել եմ իմ սեփական տարբերակը, որի մեջ տեղադրել եմ դինամիտի խոշոր կտորներ, վառոդ ու նիտրոգլիցերին։ Երբ 3000թ-ին բացեն իմ կապսուլան, իսկույն կհասկանան, թե ով ենք եղել մենք իրականում»։
***
«Լավագույն դերասանները, իհարկե, խաղում են Դիսնեյի մոտ։ Վատ դերասանին նա պարզապես ռետինով ջնջում է»։
***
«Բոլոր սիրային տեսարանները, որոնք սկիզբ են առնում նկարահանման հրապարակում, ավարտվում են հանդերձարանում»։
***
«Լավ դետեկտիվում մարդը երևում է կտրված գլուխը ձեռքում բռնած, վատ դետեկտիվում այդ գլխից արյուն է կաթում և կեղտոտում գորգը»։
***
«Ես երբեք չեմ ասել, թե դերասանները բանող կենդանիներ են, ես ասել եմ, որ դերասանների հետ պետք է վարվել այնպես, ինչպես բանող կենդանիների հետ»։
***
«Կինոն բաղկացած է էկրանից և բազմաթիվ դատարկ աթոռներից, որոնք պետք է լցնել մարդկանցով»։
***
«Մեծ ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ է երեք բաղկացուցիչ՝ սցենար, սցենար և կրկին սցենար»։
***
«Կինոն կյանքի մի կտորը չէ, այլ կարկանդակի մի կտորը»։
***
«Վրեժը քաղցր է, ընդ որում՝ չի գիրացնում»։
***
«Կինոն կյանքն է, որի վրայից մաքրել են ձանձրույթի կեղտաբծերը»։
***
«Ո'չ, ես դեմ չեմ ոստիկանությանը։ Ես պարզապես վախենում եմ ոստիկանությունից»։
***
«Սիրել՝ նշանակում է դադարել համեմատելը»։
***
«Գեղարվեստական կինոյում ռեժիսորն է հանդիսանում աստված, վավերագրական կինոյում աստված է հանդիսանում ռեժիսոր»։
***
«Կինը պիտի նման լինի լավ սարսափ-ֆիլմի․ որքան ավելի շատ տեղ է թողնվում երևակայությանը, այնքան ավելի լավ»։
***
«Ցանկացած հասարակության մեջ առկա է երկու խումբ, որի վարքագիծը չի ընդունվում և քննադատվում է մեծամասնության կողմից․ դրանք դեռահասներն են և ուրվականները»։
***
«Ամուսնությունը երջանիկ է, եթե ամուսինը հասկանում է կնոջ կողմից չասված յուրաքանչյուր բառը»։
***
«Որքան էլ տարօրինակ է, ամենանողկալի մարդասպանները միշտ ունենում են նմանակողներ»։
***
«Ես ներքուստ լի եմ վախերով և ամեն կերպ փորձում եմ խուսափել բարդություններից, դրա համար էլ ձգտում եմ, որ իմ շուրջն ամեն ինչ լինի անաղարտ ու թափանցիկ, ինչպես ապակին»։
***
«Հաջողությունն ամեն ինչ է։ Իմ հաջողության գաղտնիքն այն է, որ վախկոտ եմ, ծնվել եմ այդպիսին, գերզգայուն եմ վախի հանդեպ, քանզի սուպերհերոսն ի վիճակի չէ նկարահանել լավ սարսափ-ֆիլմ»։
***
«Երբ դերասանը մոտենում է ինձ և ասում, թե ցանկանում է ինձ հետ քննարկել իր հերոսին, ես պատասխանում եմ, թե սցենարում ամեն ինչ գրված է, իսկ երբ շարունակում է՝ հարցնելով, թե որն է իր մոտիվացիան, պատասխանում եմ՝ Ձեր աշխատավարձը»։
***
«Ֆիլմի տևողությունը պայմանավորված է շարքային հանդիսատեսի միզապարկի դիմացկունության տևողությամբ»։
***
«Կինոսեանսը կարող եք համարել հաջողված, եթե այն արդարացրել է ընթրիքի, տոմսերի և դայակի ծախսերը»։
***
«Շիկահերները զոհի ամենալավ թեկնածուներն են․ նրանք նման են նոր իջած ձյանը, որն ընդգծում է արյունոտ հետքերը»։
***
«Լավագույն կինոդերասանը նա է, ով առանձնահատուկ ոչինչ չի անում, սակայն դա անում է առանձնահատուկ լավ»։
***
«Ֆիլմը պիտի սկսվի երկրաշարժից, իսկ հետո լարվածությունը պիտի հետզհետե աճի»։
***
«Ես համոզված եմ, որ սարսափի մթնոլորտը ֆիլմում անհրաժեշտ է ստեղծել բացառապես կինեմատոգրաֆիական միջոցներով»։
«Ես զգում եմ, որ լույսը մարում է․ վերջապես կկարողանամ հանգստանալ և մի կուշտ քնել»․ Ալֆրեդ Հիչքոկի վերջին խոսքերը մահվանից առաջ։