«Նա իմ տեսած ամենահմայիչ տղամարդն էր ու նման էր Ջեյմս Դինին: Նա ցանկանում էր մեռնել ինձ հետ, իսկ ես երազում էի նրա գրկում հավիտենական մոռացության մեջ ընկնելու մասին...»: «Ամայի հողեր», ռեժ.՝ Թերենս Մալիք

ռեժիսոր՝ Թերենս Մալիք
սցենարի հեղինակ՝ Թերենս Մալիք
օպերատորներ՝ Տակ Ֆուձիմոտո, Սթիվեն Լարներ, Բրայան Փրոբին
կոմպոզիտոր՝ Ջորջ Էլիսոն Թիփթոն
դերերում՝ Մարտին Շին, Սիսի Սփեյսեք, Ուորեն Օութս, Ռամոն Բիերի
արտադրությունը՝ ԱՄՆ, 1973թ
տևողությունը՝ 1ժ 35ր
1950-ականների վերջին Քիտ անունով մի երիտասարդ, ով փորձում է նմանվել Ջեյմս Դինին, սակայն աշխատում է ծայրամասային գավառում՝ որպես աղբահավաք, ծանոթանում է Հոլիի` գովազդային պաստառներ նկարողի 15-ամյա դստեր հետ: Երբ աղջկա հայրը երիտասարդ զույգին արգելում է հանդիպել, Քիտը սպանում է նրան, և սիրահարները դիմում են փախուստի` ճանապարհին կատարելով հանցագործություն հանցագործության ետևից ու չմտածելով հետևանքների մասին: Սպանությունների մասին լուրը տարածվում է ողջ երկրով մեկ և ըստ էության ոչնչով աչքի չընկնող զույգին դարձնում ազգային մասշտաբի հերոսներ...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա, որոնք տեղի են ունեցել 1958 թվականին ԱՄՆ-ում:
- 1993 թվականին ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան նշանավոր ֆիլմերի ազգային ռեեստրում: