Եզրափակիչ տիտրում նշվում է, որ ֆիլմը «նվիրվում է բոլոր նախկին հրեշտակներին, հատկապես՝ Յասուձիրոյին, Ֆրանսուային և Անդրեյին»։ Խոսքը կինոռեժիսորներ Յասուձիրո Օձուի, Ֆրանսուա Տրյուֆոյի և Անդրեյ Տարկովսկու մասին է։

ռեժիսոր՝ Վիմ Վենդերս
սցենարի հեղինակներ՝ Վիմ Վենդերս, Պետեր Հանդկե, Ռիխարդ Ռայտինգեր
օպերատոր՝ Անրի Ալեկան
կոմպոզիտոր՝ Յուրգեն Կնիպեր
դերերում՝ Բրունո Գանց, Սոլվեյգ Դոմարտին, Օտտո Զանդեր, Փիթեր Ֆալք
արտադրությունը՝ Գերմանիա (ԳՖՀ), Ֆրանսիա, 1987թ
տևողությունը՝ 2ժ 10ր
«Երբ երեխան երեխա էր` մի անգամ նա արթնացավ օտար անկողնում, իսկ հիմա դա կատարվում է մշտապես: Այն ժամանակ շատ մարդիկ նրան գեղեցիկ էին թվում, իսկ հիմա՝ ընդամենը մի քանիսը: Նա հստակ պատկերացում ուներ դրախտի մասին, իսկ հիմա միայն կռահում է: Երբ երեխան երեխա էր` հատապտուղներն իրենք էին ընկնում նրա ափի մեջ, ինչպես այդ անում են հատապտուղները: Եվ միշտ էր այդպես: Բարձրանալով սար՝ նա երազում էր մյուսի` ավելի բարձրի մասին: Եվ միշտ էր այդպես»:Երկու հրեշտակ՝ Դամիելն ու Կասիելը, բոլոր հրեշտակների պես օժտված են մարդկանց ամենանվիրական մտքերը կարդալու ունակությամբ։ Եվ թեպետ նրանք ազատ են, անմահ ու գրեթե ամենակարող, սակայն հոգու խորքում մի փոքր նախանձում են մահկանացուներին։ Հրեշտակների աշխարհում չկա ժամանակ, չկան ֆիզիկական զգացողություններ, կան լոկ հոգին ու միտքը։ Սիրահարվելով կրկեսի ակրոբատուհի Մարիոնին՝ Դամիելը, այդպիսով, ընտրում է ոչ հավերժական երկրային սերն ու երկրային կյանքը՝ իր ողջ թուլությամբ ու անկատարությամբ հանդերձ։ Կկարողանա՞, արդյոք, երկնային էակը դիմակայել երկրային կրքերին և չկորցնել իր անաղարտ հոգին․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Եզրափակիչ տիտրում նշվում է, որ ֆիլմը «նվիրվում է բոլոր նախկին հրեշտակներին, հատկապես՝ Յասուձիրոյին, Ֆրանսուային և Անդրեյին»։ Խոսքը կինոռեժիսորներ Յասուձիրո Օձուի, Ֆրանսուա Տրյուֆոյի և Անդրեյ Տարկովսկու մասին է։
- Բոլոր սև-սպիտակ տեսարանները նկարահանվել են հատուկ ֆիլտրի միջոցով, որն օպերատոր Անրի Ալեկանը պատրաստել էր իր տատիկի զուգագուլպայից։
- Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար Կաննի միջազգային կինոփառատոնում: