Ցուցահանդեսը, որը ներկայացվելու է մինչև աշնան վերջ, այնուհետև տեղափոխվելու է Մեքսիկա, Իսպանիա, Ֆրանսիա և Կանադա, իհարկե, նյարդերով թույլ մարդկանց համար չէ, քանի որ դել Տորոյի ֆիլմերում ամեն ինչ ճշմարտանման է, և անիրականը թվում է իրական։
Մեքսիկացի հանրաճանաչ ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն, ում ֆիլմերն ամեն անգամ ցնցում են հանդիսատեսի երևակայությունը, Լոս Անջելեսի Արվեստի թանգարանում ներկայացրել է իր «Հրեշներով տները» անվանմամբ տարօրինակ հավաքածուն։ 500 ցուցանմուշից բաղկացած այս հավաքածուն ներառում է նրա ֆիլմերից վերցված ռեկվիզիտներ՝ Ֆրանկենշտեյնի հսկայական գլխից մինչև Հելբոյի զենք-զինամթերքը, «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմի սարսափազդու արարածների քանդակներից մինչև «Բոսորագույն գագաթը» ֆիլմի բեմական հագուստները և այլն։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հոլիվուդի ամենաճանաչված ռեժիսորներն ու դերասանները, այդ թվում՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, Ջեյմս Քեմերոնը, Ռոն Փերլմանը և այլք։ Ցուցահանդեսը, որը ներկայացվելու է մինչև աշնան վերջ, այնուհետև տեղափոխվելու է Մեքսիկա, Իսպանիա, Ֆրանսիա և Կանադա, իհարկե, նյարդերով թույլ մարդկանց համար չէ, քանի որ դել Տորոյի գիտաֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերում ամեն ինչ ճշմարտանման է, և անիրականը թվում է իրական։ «Ես սիրում եմ հրեշներին»,- խոստովանում է ռեժիսորը։