«Այս երկու մայրիները նման են սիրահարների, որ կրկնակի ինքնասպանություն են գործել։ Մենք ևս թափառական սիրահարներ ենք․ բնակություն չհաստատե՞նք այս երկուսի կողքին․․․»։ «Օգոստոսյան ռապսոդիա», 1991թ, ռեժ․՝ Ակիրա Կուրոսավա
![]() |
Բիլլի Ուայլդեր, Օդրի Հեփբերն, Ուիլյամ Ուայլեր |
1 օգոստոսի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր ռեժիսոր Սեմ Մենդեսը (1965թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Փոփոխությունների ճանապարհը», «Անիծյալ ուղին»։
2 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր պրոդյուսեր, Warner Bros. կինոընկերության համահիմնադիր և նախագահ Ջեք Ուորները (1892-1978թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կասաբլանկա», «Իմ սքանչելի լեդի», «Միլդրեդ Փիրս» և այլն։ 125-ամյա հոբելյան։
2 օգոստոսի․ ծնվել է իռլանդացի դերասան Փիթեր Օ'Թուլը (1932-2013թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Լոուրենս Արաբացի», «Ինչպես գողանալ միլիոն», «Առյուծը ձմռանը»։ 85-ամյա հոբելյան։
2 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ուես Քրեյվենը (1939-2015թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մղձավանջը Ծփիների փողոցում», «Ճիչ», «Սրտի երաժշտությունը»։
3 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի դերասան Մարտին Շինը (1940թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ամայի հողեր», «Ապոկալիպսիսն այսօր», «Ուրացողները»։
![]() |
Մարտին Սկորսեզե և Ռոբերտ դե Նիրո |
6 օգոստոսի․ ծնվել է բրիտանացի դերասան Ֆրենկ Ֆինլեյը (1926-2016թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Դաշնակահարը», «Օթելլո», «Փերիների երկիրը»։
7 օգոստոսի․ ծնվել է ռուս ռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի Յուլյա Սոլնցևան (1901-1989թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Աելիտա», «Բոցավառ տարիների պատմություն», «Հողը»։
7 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի դերասան Դեյվիդ Դուխովնին (1960թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գաղտնի նյութեր», «Թուին Փիքս», «Չապլին»։
7 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Շառլիզ Թերոնը (1975թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սատանայի փաստաբանը», «Գլուխն ամպերի մեջ», «Հրեշը»։
8 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը (1937թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Անձրևի մարդը», «Թիթեռնիկը», «Շրջանավարտը»։ 80-ամյա հոբելյան։
![]() |
Սոֆի Լորեն և Քերի Գրանտ |
9 օգոստոսի․ ծնվել է ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն (1976թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ամելի», «Երկարատև նշանադրություն», «Դա Վինչիի գաղտնագիրը»։
10 օգոստոսի․ ծնվել է ռուս դերասան Օլեգ Ստրիժենովը (1929թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Քառասունմեկերորդը», «Դյութիչ երջանկության աստղը», «Պետրոսի պատանեկությունը»։
12 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռալֆ Նելսոնը (1916-1987թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մթնշաղի գոտի», «Չառլի», «Դաշտային շուշաններ»։
13 օգոստոսի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոկը (1899-1980թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գլխապտույտ», «Պսիխո», «Թռչունները»։
![]() |
Կառլո Պոնտի և Սոֆի Լորեն |
14 օգոստոսի․ ծնվել է լեհ դերասանուհի Բեատա Տիշկևիչը (1938թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Տիկնիկը», «Մարիսյան և Նապոլեոնը», «Քինգսայզ»։
14 օգոստոսի․ ծնվել է գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը (1945թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Երկինքը Բեռլինի վրա», «Ալիսան քաղաքներում», «Փարիզ, Տեխաս»։
14 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Սթիվ Մարտինը (1945թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Անուղղելի խաբեբաները», «Ինքնաթիռով, գնացքով, ավտոմեքենայով», «Հարսնացուի հայրը»։
14 օգոստոսի․ ծնվել է ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Բեարը (1963թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «8 կին», «Առաքելությունն անիրագործելի է», «Հմայիչ չարաճճին»։
14 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին (1966թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ֆրենքի և Էլիս», «Գոթիկա», «Հրեշների պարահանդեսը»։
![]() |
Օդրի Հեփբերն և Ֆրեդ Ասթեր |
15 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը (1972թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Արգո օպերացիան», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Փերլ Հարբոր»։ 45-ամյա հոբելյան։
15 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը (1990թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Քաղցած խաղեր», «Ջոյ», «Խարդախություն ամերիկյան ձևով»։
16 օգոստոսի․ ծնվել է ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարը (1934թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Խաղալիք», «Փախստականները», «Վերելակից դեպի ձախ»։
17 օգոստոսի․ ծնվել է ռուս դերասան Օլեգ Տաբակովը (1935թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մի քանի օր Ի․Ի․ Օբլոմովի կյանքից», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Ախ, վոդևիլ, վոդևիլ․․․»։
17 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Ռոբերտ դե Նիրոն (1943թ)։
Լավագույն ֆիլմերն են՝ «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Արթնացում»։
18 օգոստոսի․ ծնվել է ազգությամբ հրեա օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկին (1933թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Դաշնակահարը», «Չինական թաղամաս», «Բնակիչը»։
![]() |
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, Վուդի Ալեն և Մարտին Սկորսեզե |
18 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի դերասան Քրիստիան Սլեյթերը (1969թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Հարցազրույց վամպիրի հետ», «Առաջին կարգի սպանություն», «Վարդի անունը»։
19 օգոստոսի․ ծնվել է իտալացի ռեժիսոր և դերասան Նանի Մորետին (1953թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Որդու սենյակը», «Խաղաղ քաոս», «Հայր տերը»։
19 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի դերասան Փիթեր Գալագերը (1955թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սեքսը, սուտը և վիդեոն», «Դատավճիռ», «Մինչ դու քնած էիր»։
![]() |
Կատրին Դընյով և Ֆրանսուազ Սագան |
20 օգոստոսի․ ծնվել է իտալացի դերասան և ռեժիսոր Ջորջիո Ալբերտացին (1923-2016թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Անցյալ տարի Մարիենբադում», «Ցասում», «Սիրո գիշեր»։
20 օգոստոսի․ ծնվել է ռուս ռեժիսոր, սցենարիստ և դերասան Անդրեյ Կոնչալովսկին (1937թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Քեռի Վանյա», «Սիրո ստրկուհին», «Մարիայի սիրեկանները»։ 80-ամյա հոբելյան։
21 օգոստոսի․ ծնվել է լատվիացի դերասանուհի Վիա Արտմանեն (1929-2008թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Թատրոն», «Հարազատ արյուն», «Ռոբին Հուդի նետերը»։
21 օգոստոսի․ ծնվել է հայ դերասանուհի Անահիտ Թոփչյանը (1947թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Երկիր, ցպահանջ», «Հատակում», «Ատամնաբույժն արևելյան»։ 70-ամյա հոբելյան։
22 օգոստոսի․ ծնվել է գերմանացի ռեժիսոր և դերասանուհի Լենի Ռիֆենշթալը (1902-2003թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Օլիմպիա», «Կամքի տրիումֆը», «Երկնագույն լույսը»։ 115-ամյա հոբելյան։
![]() |
Նելսոն Պերեյրա դոս Սանտոս, Անյես Վարդա, Վիմ Վենդերս և Վերներ Հերցոգ |
25 օգոստոսի․ ծնվել է վրացի ռեժիսոր Գեորգի Դանելիան (1930թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Միմինո», «Աֆոնյա», «Ես քայլում եմ Մոսկվայով»։
25 օգոստոսի․ ծնվել է ռուս դերասանուհի Մարգարիտա Տերեխովան (1942թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Հայելի», «Մենախոսություն», «Բարև, ես եմ»։ 75-ամյա հոբելյան։
25 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի ռեժիսոր Թիմ Բյորթոնը (1958թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Քնած հովիտը», «Խոշոր ձուկը», «Հարսնացուի դիակը»։
![]() |
Չառլզ Բուկովսկի և Շոն Փեն |
26 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի դերասան Մաքոլեյ Կալկինը (1980թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Տանը մենակ», «Իմ աղջիկը», «Բարի որդին»։
27 օգոստոսի․ ծնվել է ռուս դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան (1896-1984թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ընկեցիկը», «Մոխրոտը», «Երազանք»։
27 օգոստոսի․ ծնվել է ուկրաինացի դերասան Բոգդան Ստուպկան (1941-2012թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Հրով և սրով», «Տարաս Բուլբա», «Տունը»։
28 օգոստոսի․ ծնվել է ռուս դերասան Վլադիմիր Իվաշովը (1939-1995թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Բալլադ զինվորի մասին», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Մեր ժամանակի հերոսը»։
28 օգոստոսի․ ծնվել է ռուս դերասանուհի Նատալյա Գունդարևան (1948-2005թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Քաղցր կինը», «Աշնանային մարաթոն», «Միայնակներին տրվում է հանրակացարան»։
![]() |
Եժի Կավալերովիչ և Զբիգնև Ցիբուլսկի |
29 օգոստոսի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր ռեժիսոր և դերասան Ռիչարդ Աթենբորոն (1923-2014թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գանդի», «Չապլին», «Կորդեբալետ»։
30 օգոստոսի․ ծնվել է ռուս դերասան Անատոլի Սոլոնիցինը (1934-1982թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Անդրեյ Ռուբլյով» «Ստալկեր», «Օտարների մեջ՝ յուրային, յուրայինների մեջ՝ օտար»։
30 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի դերասանուհի Քեմերոն Դիասը (1972թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Դիմակը», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Իմ պահապան հրեշտակը»։ 45-ամյա հոբելյան։
31 օգոստոսի․ ծնվել է ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը (1949թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սիրունիկը», «Չիկագո», «Հունձքի օրերը»։
COMMENTS