Այս իրական պատմությունը հետաքրքրել է նաև հոլիվուդյան կինոարտադրողներին․ անցյալ տարի մեկնարկել են «Չվերթ 478» ֆիլմի նկարահանման աշխատանքները՝ Առնոլդ Շվարցենեգերի գլխավոր դերակատարմամբ։
Ռուսաստանաբնակ ճանաչված ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատրաստվում է սեփական սցենարի հիման վրա ֆիլմ նկարահանել Վիտալի Կալոևի մասին, ով աշխարհին հայտնի դարձավ 2004թ-ին գործած վրեժխնդրությունից հետո։ Ի դեպ, Կալոևը, ով այժմ ազատության մեջ է և բնակվում ու պաշտոնավարում է Հյուսիսային Օսեթիայում, անձամբ է հավանություն տվել սցենարին։ Նրա կերպարը ֆիլմում մարմնավորելու է Դմիտրի Նագիևը։ Մոսկվա-Բարսելոնա չվերթն իրականացնող ինքնաթիռի ողբերգական բախումը բեռնատար «Բոինգի» հետ, ինչի հետևանքով զոհվեց 71 մարդ, այսօր էլ շատերն են հիշում։ Վթարը, որը տեղի էր ունեցել ավիադիսպետչեր Պետեր Նիլսենի մեղքով, խլել էր նաև Կալոևի կնոջ և երեխաների կյանքը։ Կալոևը սպանել էր Նիլսենին, և դատարանը, հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները, թեթև պատիժ էր սահմանել նրա համար։
Ֆիլմը, որի աշխատանքային անվանումն է «Չներվածը», կինովարձույթում կհայտնվի 2017թ-ի աշնանը և կմասնակցի կինոփառատոների։ Ի դեպ, այս իրական պատմությունը հետաքրքրել է նաև հոլիվուդյան կինոարտադրողներին․ անցյալ տարի մեկնարկել են «Չվերթ 478» ֆիլմի նկարահանման աշխատանքները՝ Առնոլդ Շվարցենեգերի գլխավոր դերակատարմամբ։