«Նրա հանցանքը նրա գեղեցկությունն է»։ «Մալենա», ռեժ․՝ Ջուզեպե Տորնատորե, 2000թ

ռեժիսոր՝ Ջուզեպե Տորնատորե
սցենարի հեղինակ՝ Ջուզեպե Տորնատորե
օպերատոր՝ Լայոշ Կոլտաի
կոմպոզիտոր` Էնիո Մորիկոնե
դերերում՝ Մոնիկա Բելուչի, Ջուզեպե Սուլֆարո, Լուչիանո Ֆեդերիկո, Մաթիլդե Պիանա
արտադրությունը՝ Իտալիա, ԱՄՆ, 2000թ
տևողությունը՝ 1ժ 40ր
Գեղեցկուհի Մալենան, ում ամուսինը մեկնել է ռազմաճակատ, տղամարդկանց անզուսպ ցանկության և կանանց մոլի նախանձի առարկան է։ Նրա բարոյական կերպարի մասին բամբասանքները արդեն վաղուց լեգենդի են վերածվել, մինչդեռ նա պարզապես սպասում է ամուսնու վերադարձին, բնակվում է տարեց հոր հետ և փորձում է գոյատևել պատերազմի դժվարին պայմաններում։ Տղամարդիկ, վախենալով իրենց տիկնանցից, նրան աշխատանք չեն տալիս, իսկ երբ նա քայլում է քաղաքի փողոցներով, շշուկներն ու հայացքները հետևում են նրան։ Ի վերջո, օղակը սեղմվում է Մալենայի կոկորդի շուրջը, և նա, սխալ տեղեկություն ստանալով այն մասին, թե ամուսինը զոհված է, իր կյանքը թողնում է ինքնահոսի․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է ըստ Լուչիանո Վինչենցոնիի համանուն պատմվածքի։
- «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ՝ օպերատորական աշխատանքի համար, «Արծաթե ժապավեն»՝ երաժշտության համար։