«Բավական է մտածել, որ պարտվել ես, և այդ նույն պահին սկսվում է պարտությունը»։ Կոբո Աբե, «Ավազուտների կինը»

ռեժիսոր՝ Հիրոսի Տեսիգահարա
սցենարի հեղինակներ՝ Կոբո Աբե, Էյկո Յոսիդա
օպերատոր՝ Հիրոսի Սեգավա
կոմպոզիտոր` Տորու Տակեմիցու
դերերում՝ Էյձի Օկադա, Կյոկո Կիսիդա, Հիրոկո Իտո, Կոձի Միցուի, Սեն Յանո
արտադրությունը՝ Ճապոնիա, 1963թ
տևողությունը՝ 2ժ 3ր
Միջատաբան Նիկի Ձյումպեյը ավազոտ անապատում միջատներ որսալու պատճառով ուշանում է վերջին ավտոբուսից, և տեղի բնակիչները նրան առաջարկում են գիշերել երիտասարդ ու միայնակ կանանցից մեկի տանը։ Տունը, ինչպես պարզվում է, ավազի մեջ գոյացած խոր փոսի հատակում է, և Ձյումպեյին պարանե աստիճանով իջեցնում են կնոջ մոտ։ Այրիացած տանտիրուհու հիմնական զբաղմունքը ամեն օր իր տուն լցվող ավազը մաքրելն է, որպեսզի չխեղդվի ավազակույտերի ծանրության տակ։ Գիշերն անցկացնելով այդ տանը՝ Ձյումպեյը լուսաբացին պարզում է, որ աստիճանն անհետացել է, իսկ ինքը հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Սկզբում նա փախչելու փորձեր է անում, իսկ հետո սկսում է համակերպվել այդ նոր իրականությանը՝ հոգու խորքում չկորցնելով, սակայն, ազատագրվելու հույսը․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանված է Կոբո Աբեի համանուն վեպի հիման վրա։
- Ժյուրիի հատուկ մրցանակ Կաննի միջազգային կինոփառատոնում։