Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» հանրահայտ դետեկտիվ վեպը մեկ անգամ չէ, որ էկրանավորվել է։ Նոյեմբերին կսկսվեն վեպի նոր էկրանավորման աշխատանքները՝ աստղային դերասանական կազմով։
Դերասան և ռեժիսոր Քենեթ Բրանան որոշել է մեծ էկրան տեղափոխել «դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վեպի լավագույն էկրանավորումը մինչ օրս համարվել է Սիդնի Լյումետի՝ 1974թ-ին հեղինակած տարբերակը, որտեղ դերակատարումներով հանդես են եկել Լորեն Բեքոլը, Վանեսա Ռեդգրեյվը, Ժակլին Բիսեթը, Ինգրիդ Բերգմանը, Մայքլ Յորքը, Շոն Քոներին և այլ կինոաստղեր։ Իռլանդացի Քենեթ Բրանան, ով շուրջ 20 ֆիլմերի ռեժիսոր է, հանդիսատեսին ծանոթ է հայտնի գրական գործերի իր մի շարք էկրանավորումներով՝ «Համլետ», «Մեծ աղմուկ ոչնչից», «Ֆրանկենշտեյն», «Մակբեթ», «Մոխրոտիկը»․․․
![]() |
Քենեթ Բրանա |