«Ես հիվանդ չեմ,- ասաց գնդապետը,- պարզապես հոկտեմբերին ինքնազգացողությունս այնպիսին է, ասես ինձ ներսից կրծոտում են վայրի գազանները․․․»։ «Գնդապետին ոչ ոք չի գրում», Գաբրիել Գարսիա Մարկես
1 հոկտեմբերի․ ծնվել է ռուս դերասան և ռեժիսոր Օլեգ Եֆրեմովը (1927-2000թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Զգուշացիր ավտոմեքենայից», «Երեք բարդի Պլյուշչիխայում», «Ողջերն ու մեռածները», «Դարձյալ սիրո մասին»։ 90-ամյա հոբելյան։
![]() |
Դայան Կիտոն և Ջեք Նիքոլսոն |
1 հոկտեմբերի․ ծնվել է ֆրանսիացի դերասան Ֆիլիպ Նուարեն (1930-2006թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Բաց արեք, ոստիկանությունն է», «Պարադիզո նոր կինոթատրոնը», «Թաթարական անապատը», «Հին զենքը»։
3 հոկտեմբերի․ ծնվել է կինոյի և թատրոնի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը (1935թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Բարև, ես եմ», «Եռանկյունի», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Պարտիզպանի շունը»։
3 հոկտեմբերի․ ծնվել է շվեդ օսկարակիր դերասանուհի Ալիսիա Վիկանդերը (1988թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Արքայական սիրավեպ», «Հուշեր ապագայի մասին», «Դանիացի աղջիկը», «Աննա Կարենինա»։
4 հոկտեմբերի․ ծնվել է ազգությամբ վրացի ռեժիսոր Մարլեն Խուցիևը (1925թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ես քսան տարեկան եմ», «Հուլիսյան անձրև», «Գարունը Զարեչնայա փողոցում», «Երկու Ֆյոդոր»։
4 հոկտեմբերի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան և ռեժիսոր Բասթեր Կիտոնը (1895-1966թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կինոօպերատորը», «Շերլոկ կրտսերը», «Շոգենավի Բիլլը», «Գեներալը»։
![]() |
Սթիվեն Սփիլբերգ և Կառլա Կարապետյան |
5 հոկտեմբերի․ ծնվել է ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան (1943թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սկիզբ», «Այդ նույն Մյունխհաուզենը», «Մորոզկո», «Ցրիչը»։
5 հոկտեմբերի․ ծնվել է բրիտանացի օսկարակիր դերասանուհի Քեյթ Ուինսլեթը (1975թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Տիտանիկ», «Դևիդ Գեյլի կյանքը», «Ընթերցողը», «Կոտորած»։
6 հոկտեմբերի․ ծնվել է լիտվացի դերասան Յուոզաս Բուդրայտիսը (1940թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ոչ ոք չէր ուզում մեռնել», «Վահան և սուր», «Վտանգավոր տարիք», «Լիր արքա»։
6 հոկտեմբերի․ ծնվել է ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Շուն (1963թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ամուսնանալու սովորություն», «Լքելով Լաս Վեգասը», «Կոկտեյլ», «Երազողը»։
![]() |
Ժան Մարե |
8 հոկտեմբերի․ ծնվել է ամերիկացի դերասանուհի Սիգուրնի Ուիվերը (1949թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Օտարը», «Ավատար», «Էննի Հոլ», «Մահն ու աղջիկը»։
8 հոկտեմբերի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Մեթ Դեյմոնը (1970թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ուրացողները», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Բորնի վերջնագիրը», «Փրկել շարքային Ռայանին», «Տաղանդավոր միսթր Ռիփլին»։
8 հոկտեմբերի․ ծնվել է ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը (1897-1987թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Դոկտոր Ջեքիլն ու միսթր Հայդը», «Կլեոպատրա», «Քրիստինա թագուհին», «Երգ երգոց»։ 120-ամյա հոբելյան։
9 հոկտեմբերի․ ծնվել է ռուս դերասան Եվգենի Եվստիգնեևը (1926-1992թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Շան սիրտը», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ոսկե հորթը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի»։
![]() |
Աննա Կարինա և Կառլ Թեոդոր Դրեյեր |
11 հոկտեմբերի․ ծնվել է բրիտանացի դերասան Ջոն Նեթլզը (1943թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Զուտ անգլիական սպանություններ», «Փոլդարք»։
12 հոկտեմբերի․ ծնվել է հայ ռեժիսոր և դերասան Ներսես Հովհաննիսյանը (1938-2016թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկան», «Թռիչքը սկսվում է երկրից», «Օտար խաղեր»։
![]() |
Ջերի Լյուիս, Ռոբերտ դե Նիրո և Մարտին Սկորսեզե |
15 հոկտեմբերի․ ծնվել է ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը (1920-2002թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սարսափը քաղաքի վրա», «Մայրիկ», «Սիցիլիական կլանը», «Հարյուր հազար դոլար արևի տակ»։
18 հոկտեմբերի․ ծնվել է գերմանական կինոյի և թատրոնի դերասան Կլաուս Կինսկին (1926-1991թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ֆիցկարալդո», «Ագիրե․ Աստծո ցասումը», «Վոյցեկ», «Նոսֆերատու․ Գիշերվա ուրվականը»։
18 հոկտեմբերի․ ծնվել է ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը (1973թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Եսենին», «Բրիգադա», «Վարպետը և Մարգարիտան», «Ալեքսանդր Պուշկին»։
![]() |
Կատրին Դընյով և Ժուլյետ Բինոշ |
21 հոկտեմբերի․ ծնվել է ռուս օսկարակիր ռեժիսոր, դերասան և սցենարիստ Նիկիտա Միխալկովը (1945թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Օտարների մեջ՝ յուրային, յուրայինների մեջ՝ օտար», «Հինգ երեկո», «Արևից հոգնածները», «Սիբիրյան վարսավիրը»։
22 հոկտեմբերի․ ծնվել է հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը (1917-2013թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ռեբեքա», «Անծանոթուհու նամակը», «Կասկած», «Ջեյն Էյր»։ 100-ամյա հոբելյան։
22 հոկտեմբերի․ ծնվել է ռուս դերասան Սպարտակ Միշուլինը (1926-2005թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Անապատի սպիտակ արևը», «Ռևիզոր», «Մեծ տան փոքր կատակերգությունները», «Փոքրիկը և Կառլսոնը, որ ապրում էր տանիքում»:
22 հոկտեմբերի․ ծնվել է ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը (1943թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Տրիստանա», «Նողկանք», «Ցերեկային գեղեցկուհին», «Շերբուրյան հովանոցներ»։
24 հոկտեմբերի․ ծնվել է հայկական կինոյի և թատրոնի դերասան Սոս Սարգսյանը (1929-2013թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Նահապետ», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Սոլյարիս», «Ձորի Միրո»։
![]() |
Չառլզ Բուկովսկի և Միքի Ռուրք |
27 հոկտեմբերի․ ծնվել է խորհրդահայ սցենարիստ Նինա Աղաջանովան (1889-1974թթ)։ Լավագույն ֆիլմը՝ «Պոտյոմկին զրահանավը»։
27 հոկտեմբերի․ ծնվել է ֆրանսիացի դերասան Միշել Գալաբրյուն (1922-2016թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ծովի լռությունը», «Ջո», «Ժանդարմը Սեն-Տրոպեից»։ 95-ամյա հոբելյան։
27 հոկտեմբերի․ ծնվել է ֆրանսիացի դերասան Ժան-Պիեռ Կասելը (1932-2007թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ստվերների բանակը», «Արարողություն», «Սպանություն Արևելյան ճեպընթացում», «Բուրժուազիայի համեստ հմայքը»։ 85-ամյա հոբելյան։
28 հոկտեմբերի․ ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը (1967թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Սիրունիկը», «Օուշենի տասնմեկ ընկերները», «Էրին Բրոկովիչ», «Մեռնել երիտասարդ»։ 50-ամյա հոբելյան։
![]() |
Օրսոն Ուելս |
30 հոկտեմբերի․ ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր Լուի Մալը (1932-1995թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Թափառող կրակը», «Լակոմբ Լյուսիեն», «Վերելակ դեպի կառափնարան», «Վնաս»։ 85-ամյա հոբելյան։
30 հոկտեմբերի․ ծնվել է ֆրանսիացի օսկարակիր ռեժիսոր Կլոդ Լելուշը (1937թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Տղամարդն ու կինը», «Երկաթուղային սիրավեպ», «Էդիտ և Մարսել», «Թշվառները»։ 80-ամյա հոբելյան։
31 հոկտեմբերի․ ծնվել է նորզելանդացի օսկարակիր ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը (1961թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարը, «Քինգ Քոնգ»։