«Գիտե՞ս, բարեկա՛մս, մարդիկ բաժանվում են երկու տեսակի` նրանք, ում ձեռքին կա լիցքավորված ատրճանակ, և նրանք, ովքեր փորում են: Այնպես որ` փորի՛ր»: «Լավը, վատը, չարը», ռեժ.` Սերջիո Լեոնե

ռեժիսոր՝ Սերջիո Լեոնե
սցենարի հեղինակներ՝ Լուչիանո Վինչենցոնի, Սերջիո Լեոնե, Աջենորե Ինկրոչի, Ֆուրիո Սկարպելի, Միքի Նոքս
օպերատոր՝ Տոնինո Դելի Կոլի
կոմպոզիտոր` Էնիո Մորիկոնե
դերերում՝ Քլինթ Իսթվուդ, Էլի Ուոլաք, Լի Վան Կլիֆ, Ալդո Ջուֆրե, Ռադա Ռասիմով, Էնցո Պետիտո
արտադրությունը՝ Իտալիա, Իսպանիա, ԳՖՀ, ԱՄՆ, 1966թ
տևողությունը՝ 2ժ 58ր
Ֆիլմի գործողությունները ծավալվում են ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգի տարածքում՝ քաղաքացիական պատերազմի տարիներին։ Գլխավոր հերոսները՝ երեք արկածախնդիրներ, տարբեր բնավորության և պաշտոնի մարդիկ, փորձում են գտնել հայտնի ավազակներից մեկի թաքցրած ոսկին։ «Լավը»՝ «Շիկահեր» մականունով խորհրդավոր միայնակ հրաձիգը, «Վատը»՝ «Հրեշտակի աչքեր» մականունով և ցինիկ բնավորությամբ մարդասպան Սենտենցան, «Չարը»՝ ավազակ և գող Տուկոն...
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Լավը, վատը, չարը» կինոնկարն այսպես կոչված «դոլարային եռագրության» երրորդ մասն է։ Եռագրության առաջին՝ «Մի բուռ փողի համար» մասի սյուժեն Լեոնեն փոխառել է ճապոնացի ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի «Թիկնապահը» ֆիլմից։ Եռագրության երկրորդ մասը «Մի քանի դոլարով ավելի» ֆիլմն է։
- Ֆիլմի սյուժեն վերցված է լեհ գրող Յան Պոտոցկու հանրահայտ «Սարագոսայում գտնված ձեռագիրը» վեպից։
- Նկարահանումները կատարվել են իսպանական Տաբերնաս անապատում։