200 մլն դոլար արժողութամբ այս գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումն օսկարակիր Ջեյմս Քեմերոնի վաղեմի երազանքն էր, սակայն նրան բաժին հասավ պրոդյուսերի դերը, իսկ ռեժիսորական աթոռը զբաղեցրեց հանրաճանաչ Ռոբերտ Ռոդրիգեսը։
«Մեղքերի քաղաքը», «Մայրամուտից մինչև լուսաբաց», «Մաչետե» և այլ ճանաչված ֆիլմերի ռեժիսոր, Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր Ռոբերտ Ռոդրիգեսը այժմ զբաղված է «Մարտական հրեշտակը» մեծաբյուջե ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքներով, որոնք ավարտին կհասցվեն 2018թ-ին՝ հանդիսատեսին, ինչպես ակնկալվում է, ապշեցնելով արդի կինեմատոգրաֆի տեխնիկական նվաճումների մասին վկայող ևս մեկ իրագործված նախագծով։ Ջեյմս Քեմերոնը, ով ցանկանում էր սեփական սցենարի հիման վրա նկարահանել այս ֆիլմը, հանդես է գալու որպես պրոդյուսեր։
![]() |
Ռոբերտ Ռոդրիգեսը և Ջեյմս Քեմերոնը |