Սարսափ-ֆիլմերի ու թրիլերների անկրկնելի վարպետ Դարիո Արջենտոյի «Սուսպիրիա» հանրահայտ կինոնկարը, որի սյուժեի հիմքում 19-րդ դարի անգլիացի գրող Թոմաս դե Քուինսիի ստեղծագործությունն է, կվերաէկրանավորվի՝ Թիլդա Սուինթոնի, Դակոտա Ջոնսոնի և Քլոե Մորեցի գլխավոր դերակատարմամբ։
Նոր սերնդի ճանաչված ռեժիսորներից մեկը՝ Լուկա Գուադանյինոն, ով հանդիսատեսին հայտնի է իր «Մեծ ճողփյուն», «Ես սերն եմ» և այլ ֆիլմերով, այս ամիս կսկսի «Սուսպիրիա» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի գլխավոր դերերը վստահվել են 19-ամյա խոստումնալից դերասանուհի Քլոե Գրեյս Մորեցին, «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի սկանդալային դերակատարուհի Դակոտա Ջոնսոնին՝ Մելանի Գրիֆիթի դստերը, և Լուկա Գուադանյինոյի ֆիլմերի դերասանական կազմի մշտական անդամ, օսկարակիր Թիլդա Սուինթոնին։
![]() |
Դարիո Արջենտոյի «Սուսպիրիան» |
Նոր «Սուսպիրիայի» նկարահանումներն ընթանալու են Իտալիայում և Հունգարիայում։ Պրեմիերան տեղի կունենա 2017-ին։