Դասական երաժշտության սիրահարներին, կինոսերներին և, մասնավորապես, Ժերար Դեպարդիեի երկրպագուներին հաջորդ տարի մատուցվելու է հիանալի անակնկալ․ բրիտանացի կինեմատոգրաֆիստները պատրաստվում են էկրանավորել գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի կենսագրությունը՝ վերջինիս դերում նկարահանելով մեր օրերի լավագույն դերասաններից մեկին՝ Դեպարդիեին։
Ժերար Դեպարդիեն իր դերասանական հարուստ կենսագրության ընթացքում բազմաթիվ հանրահայտ անձանց կերպարներ է մարմնավորել, բայց անվիճելի է, որ Բախը՝ որպես անհասանելի բարձունք, պիտի նրա դերակատարմամբ մատուցվի իր կերպարի ողջ բացառիկությամբ։ Պետք է խոստովանել, որ այս նոր կինոնախագծի հեղինակները, իրոք, դերասանի առավել քան ճիշտ ընտրություն են կատարել՝ հաշվի առնելով Դեպարդիեի դերասանական փորձը, մասշտաբը և համապատասխան արտաքին տվյալները։
![]() |
Ժերար Դեպարդիեն՝ Սիրանո դը Բերժերակի դերում |
Բախի մասին ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարեսկզբին, իսկ տարեվերջին ֆիլմը կհայտնվի կինովարձույթում։