«Երազներում... ես քայլում եմ քո կողքին: Երազներում... ես խոսում եմ քեզ հետ: Երազներում... դու ի՛մն ես»: «Կապույտ թավիշ», ռեժ.` Դևիդ Լինչ

ռեժիսոր՝ Դևիդ Լինչ
սցենարի հեղինակ՝ Դևիդ Լինչ
օպերատոր՝ Ֆրեդերիկ էլմս
կոմպոզիտոր` Անջելո Բադալամենտի
դերերում՝ Իզաբելլա Ռոսելինի, Քայլ ՄըքԼաքլեն, Դենիս Հոփեր, Լորա Դերն, Հոուփ Լենգ, Դին Սթոքուել
արտադրությունը՝ ԱՄՆ, 1986թ
տևողությունը՝ 2ժ
Հոր հիվանդության կապակցությամբ Ջեֆրի Բոմոնը հարկադրված է լինում առժամանակ թողնել մայրաքաղաքային քոլեջը և վերադառնալ իր հայրենի փոքրիկ քաղաքը, որտեղ անցյալում վերապրել էր մի շարք խորհրդավոր ու սարսափելի իրադարձություններ։ Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ նա իր տնից ոչ հեռու գտնում է մարդու կտրված ականջ, որն էլ հանձնում է ոստիկանության քննիչ Ուիլյամսին․․․
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- «Անկախ ոգի» մրցանակ` կանացի լավագույն դերակատարման (Իզաբելլա Ռոսելինի) համար, Մոնրեալի միջազգային կինոփառատոնի մրցանակ` տղամարդու լավագույն դերակատարման համար (Դենիս Հոփեր):
- Ռոյ Օրբիսոնը, ում «In Dreams» երգը հնչում է ֆիլմում, իր համաձայնությունը չէր տվել երգի օգտագործման համար, սակայն Դևիդ Լինչը, միևնույն է, օգտագործեց այն, իսկ որպես «մեղքի քավություն»՝ «Կապույտ թավիշի» կադրերից պատրաստեց Օրբիսոնի երգի տեսահոլովակը:
- Ֆիլմի նախնական տևողությունը 4 ժամ էր, և արդյունքում Լինչը ստիպված էր կրկնակի կրճատել այն, ընդ որում՝ կրճատված կտորները այդպես էլ չգտնվեցին:
- Ֆիլմը վաճառելու համար պրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսը ստիպված էր հիմնել սեփական դիստրիբյուտորական ընկերությունը, քանի որ ուրիշ ոչ ոք չէր ուզում առնչվել այս ֆիլմի հետ:
- 1999 թվականին «Entertainment Weekly» թերթը «Կապույտ թավիշ» ֆիլմը ճանաչել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ