Իտալական կինոյի ամենահրապուրիչ դերասանուհիներից մեկը՝ 61-ամյա Օրնելա Մուտին վերջին օրերին դարձել է առաջին կարևորության թեմա ռուսաստանյան լրատվամիջոցների համար՝ այդ երկրում բնակություն հաստատելու իր որոշման պատճառով։
Ընդամենը վերջերս Օրնելա Մուտին Մոսկվա էր ժամանել ճանաչված շոումեն, Comedy Club-ի վաղեմի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռևայի տեսահոլովակում նկարահանվելու նպատակով, իսկ այժմ արդեն դիմել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Ավելին՝ Մուտին և նրա զուգընկերը՝ հայտնի գործարար Ֆաբրիս Կերերվեն Մոսկվայի կենտրոնական մասերից մեկում ձեռք են բերել 3-սենյականոց բնակարան, որտեղ էլ ապրում են։
![]() |
Օրնելա Մուտին և Ֆաբրիս Կերերվեն |
1990-ականներին Մուտին կրում էր «աշխարհի ամենագեղեցիկ կին» տիտղոսը, իսկ հիմա նա համարվում է նաև Իտալիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Վերջին տարիներին նա քիչ է նկարահանվում, բայց չի բացառում, որ Ռուսաստանում կընդունի նկարահանվելու հետաքրքիր առաջարկներ, եթե այդպիսիք լինեն։ 1979թ-ին, ինչպես հայտնի է, Մուտին նկարահանվել է Գրիգորի Չուխրայի «Կյանքը հրաշալի է» ռուս-իտալական ֆիլմում՝ Ջանկառլո Ջանինիի հետ միասին։