«Սա հուսահատ նախաձեռնություն է: Կարծում ես՝ կստացվի՞»: - «Մի՞թե դա կարևոր է»: «Թիթեռնիկը», ռեժ.` Ֆրանկլին Ջ. Շաֆներ

ռեժիսոր՝ Ֆրանկլին Ջ. Շաֆներ
սցենարի հեղինակներ՝ Դալթոն Տրամբո, Լորենցո Սեմփլ կրտ., Ուիլյամ Գոլդման
օպերատոր՝ Ֆրեդ Ջ. Քոնեքեմփ
կոմպոզիտոր` Ջերի Գոլդսմիթ
դերերում՝ Սթիվ ՄըքՔուին, Դասթին Հոֆման, Վիկտոր Ջորի, Դոն Գորդոն, Էնթոնի Ցերբե
արտադրությունը՝ Ֆրանսիա, ԱՄՆ, 1973թ
տևողությունը՝ 2ժ 31ր
Գանձապահարաններ կոտրող պրոֆեսիոնալ գող Անրի Շարիերին ցմահ ազատազրկման են դատապարտում մի սպանության համար, որը նա չի գործել։ Անրին հայտնվում է աքսորավայրում, որտեղ նրան բոլորը սկսում են ճանաչել «Թիթեռնիկ» մականունով, քանի որ նրա կրծքի վրա դաջված է ազատության այդ խորհրդանիշը։ Փախուստի մի քանի անհաջող փորձերից հետո Անրիին բանտի ղեկավարությունը մեկուսացնում է մյուսներից, այնուհետև ուղարկում է Սատանայի կղզի, որը բոլոր կողմերից շրջապատված է անծայրածիր օվկիանոսով։ Այդ կղզուց դեռևս ոչ մեկին չի հաջողվել փախչել։ Բայց Անրիի ազատասիրության տենչն ավելի զորեղ է, քան աշխարհի բոլոր անսասան բանտերը․․․
- Ֆիլմը նկարահանված է ըստ Անրի Շարիերի համանուն վեպի: Հեղինակի պնդմամբ` սա ինքնակենսագրական վեպ է, սակայն նա երբեք բանտարկված չի եղել հանրահայտ Սատանայի կղզում տեղակայված բանտում, թեպետ կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են Շարիերի մեկ այլ` Սան-Լորան բանտում գտնվելը:
- Իր կերպարը ստեղծելիս Դասթին Հոֆմանը ոգեշնչվել է ֆիլմի սցենարի համահեղինակ Դալթոն Տրամբոյի կերպարով, ում ինքնամփոփությունն ու ամաչկոտությունը ցնցել են դերասանին:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ