«Տղամարդը հիշեցնում է ապրիլը, երբ սիրահետում է, և դեկտեմբերը, երբ արդեն ամուսնացած է»։ Ուիլյամ Շեքսպիր
1 դեկտեմբերի․
Ծնվել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր Վուդի Ալենը (1935թ): Լավագույն ֆիլմերից են՝ «Մանհեթեն», «Զելիգ», «Էննի Հոլ», «Սերը և մահը», «Մաթչ Փոինթ», «Կեսգիշերը Փարիզում»։ Ծնվել է ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր Բեթ Միդլերը (1945թ): Լավագույն ֆիլմերն են՝ «Ծովափում», «Անսիրտ մարդիկ», «Մեծ բիզնես», «Այդ հին զգացմունքը»։
3 դեկտեմբերի․
Ծնվել է ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոքննադատ և պրոդյուսեր, ֆրանսիական «Նոր ալիքի» համահիմնադիր և այդ ուղղության վառ ներկայացուցիչ Ժան-Լյուկ Գոդարը (1930թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Վերջին շնչում», «Տղամարդկայինը, կանացին», «Ապրել սեփական կյանքով», «Արհամարհանք», «Խենթ Պիեռոն»։
Ծնվել է կինոյի և թատրոնի հայ ճանաչված դերասան Գուրգեն Գաբրիելյանը (1903-1956թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ոսկե ցլիկը», «Պեպո», «Զանգեզուր», «Կարո»։
Ծնվել է կինոյի և թատրոնի հայ ճանաչված դերասան Գուրգեն Գաբրիելյանը (1903-1956թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ոսկե ցլիկը», «Պեպո», «Զանգեզուր», «Կարո»։
Ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Ջուլիանա Մուրը (1960թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ժամեր», «Մեծն Լեբովսկին», «Հանիբալ», «Միայնակ տղամարդը», «Բենի և Ջուն»։
Ծնվել է ամերիկացի դերասանուհի Դերիլ Հաննան (1960թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Շտապիր սիրել», «Պողպատե մագնոլիաներ», «Սայրի վրայով վազողը», «Ճողփյուն»։
4 դեկտեմբերի․
Ծնվել է կանադացի դերասանուհի և երգչուհի, 1940-ականների հոլիվուդյան աստղ Դինա Դուրբինը (1921-2013թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Նրա ծառայապետի քույրը», «Ամեն ինչ սկսվեց Եվայից», «Յուրաքանչյուր կիրակի»։
Ծնվել է խորհրդային կինոյի ռեժիսոր Իոսիֆ Հեյֆիցը (1905-1995թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Իմ թանկագին մարդ», «Ռումյանցևի գործը», «Շնիկով տիկինը», «Մեծ ընտանիք»։
5 դեկտեմբերի․
Ծնվել է ամերիկացի մեծանուն օսկարակիր մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ուոլթ Դիսնեյը (1901-1966թթ)։ Լավագույն մուլտֆիլմերից են՝ «Ֆանտազիա», «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները», «Բեմբի», «Մոխրոտիկը», «Փիթեր Փեն», «101 դալմաթինցի»։
6 դեկտեմբերի․
Ծնվել է ռուս կինոռեժիսոր և սցենարիստ Վլադիմիր Նաումովը (1927թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Վազք», «Լեգենդ Թիլի մասին», «Խաղաղություն նորելուկին», «Թեհրան-43»։ 90-ամյա հոբելյան։
8 դեկտեմբերի․
Ծնվել է ֆրանսիացի լեգենդար ռեժիսոր, նորարար, գյուտարար, կինեմատոգրաֆի համահիմնադիր Ժորժ Մելիեսը (1861-1938թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ճանապարհորդություն դեպի Լուսին», «Ռոբինզոն Կրուզո», «Ռետինե գլխով մարդը», «Երաժշտամոլը»։ Ծնվել է խորհրդային կինոյի և թատրոնի դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը (1934թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ստալկեր», «Ծառայողական սիրավեպ», «Դաժան ռոմանս», «Սիրել»։
Ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Քիմ Բեսինջերը (1953թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Լոս Անջելեսի գաղտնիքները», «Ամուսնանալու սովորություն», «Ինն ու կես շաբաթ», «Փախուստ»։
9 դեկտեմբերի․
Ծնվել է ազգությամբ հույն ամերիկաբնակ ռեժիսոր, ամերիկյան անկախ կինոյի վառ ներկայացուցիչ, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Կասավետիսը (1929-1989թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Պրեմիերա», «Դեմքեր», «Կինն ազդեցության տակ», «Ստվերներ», «Գլորիա»։Ծնվել է հոլիվուդյան «ոսկե դարաշրջանի» կինոաստղ, «պատվավոր Օսկարի» մրցանակակիր, դերասան և պրոդյուսեր Քըրք Դուգլասը (1916թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Փառքի արահետները», «Սպարտակ», «Կյանքի ծարավը», «Վիկինգները»։
Ծնվել է հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Ջոն Մալկովիչը (1953թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Նենգափոխում», «Վտանգավոր կապեր», «Մկների և մարդկանց մասին», «Արևի կայսրությունը»։
11 դեկտեմբերի․
Ծնվել է պորտուգալացի ռեժիսոր և սցենարիստ Մանուել դի Օլիվեյրան (1908-2015թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Խոսակցական ֆիլմ», «Կախարդական հայելին», «Նամակ», «Ճանապարհորդություն դեպի աշխարհի սկիզբը»։ Ծնվել է ֆրանսիացի դերասան Ժան Մարեն (1913-1998թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Օրփեոս», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Գեղեցկուհին և հրեշը», «Սպիտակ գիշերներ», «Կապիտան», «Փարիզի գաղտնիքները»։
Ծնվել է ֆրանսիացի դերասան Ժան-Լուի Տրենտինյանը (1930թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կոնֆորմիստը», «Տղամարդը և կինը», «Գիշերը Մոդի մոտ», «Երեք գույն․ Կարմիր», «Սերը»։
12 դեկտեմբերի․
Ծնվել է ճապոնացի նշանավոր ռեժիսոր և սցենարիստ Յասուձիրո Օձուն (1903-1963թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մի պատմություն Տոկիոյում», «Ուշ գարուն», «Ես ծնվել եմ, բայց․․․», «Կանաչ թեյի համը բրնձից հետո», «Վաղ գարուն», «Ուշ աշուն»։Ծնվել է ամերիկյան օսկարակիր դերասան, երգիչ և պրոդյուսեր Ֆրենկ Սինատրան (1915-1998թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Օուշենի տասնմեկ ընկերները», «Բարձր հասարակություն», «Այժմ և հավիտյանս հավիտենից», «Թեկնածուն Մանջուրիայից»։
Ծնվել է խորհրդային կինոյի սիրված դերասան Լեոնիդ Բիկովը (1928-1979թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մարտի են գնում միայն ծերուկները», «Զայչիկ», «Մաքսիմ Պերեպելիցա», «Ալյոշկայի սերը»։
15 դեկտեմբերի․
Ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Յուլի Ռայզմանը (1903-1994թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Կոմունիստը», «Մաշենկա», «Իսկ եթե դա սե՞ր է», «Մասնավոր կյանք»։
16 դեկտեմբերի․
Ծնվել է ֆրանսիացի դերասան և ռեժիսոր, համր կինոյի մեծ վարպետ Մաքս Լինդերը (1883-1925թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Կեցցե՛ ամուրի կյանքը», «Բռնցքամարտ», «Մաքսը լոգանք է ընդունում», «Երեք հրացանակիրները», «Օգնեցե՛ք», «Դժբախտության յոթ տարի»։
17 դեկտեմբերի․
Ծնվել է հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը (1975թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Հինգերորդ տարրը», «Ժաննա դ՛Արկ», «Չարիքի օթևանը»։
18 դեկտեմբերի․
Ծնվել է ռուս կինոդերասան և կրկեսի արտիստ Յուրի Նիկուլինը (1921-1997թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Երբ ծառերը մեծ էին», «Ադամանդե ձեռքը», «Ծերունի ավազակները», «Նրանք մարտնչում էին հանուն Հայրենիքի», «Խրտվիլակը»։ Ծնվել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը (1946թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Շինդլերի ցուցակը», «Արևի կայսրությունը», «Յուրայի դարաշրջանի զբոսայգին», «Փրկել շարքային Ռայանին», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Տերմինալ»։
Ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Բրեդ Փիթը (1963թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մարտական ակումբ», «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը», «Օուշենի տասնմեկ ընկերները», «Հարցազրույց վամպիրի հետ», «Յոթ տարի Տիբեթում», «Աշնան լեգենդները», «Տրոյա», «Կենաց ծառը»։
19 դեկտեմբերի․
Ծնվել է ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի Անաստասիա Վերտինսկայան (1944թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Համլետ», «Անանուն աստղը», «Մի՛ վշտացիր», «Պատերազմ և խաղաղություն», «Երկկենցաղ մարդը»։
21 դեկտեմբերի․
Ծնվել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Սեմուել Ջեքսոնը (1948թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Քրեական ընթերցվածք», «Էմոս և Էնդրյու», «Մահվան համբույրը», «Ջեքի Բրաուն», «Կարմիր ջութակը»։ Ծնվել է կանադացի դերասան և ռեժիսոր Կիֆեր Սազերլենդը (1966թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մելամաղձություն», «Հայելիներ», «Խլելով կյանքեր», «Մութ քաղաքը»։ 50-ամյա հոբելյան։
22 դեկտեմբերի․
Ծնվել է բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնսը (1962թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Մոլեգին հողմերի դարավանդը», «Անգլիացի հիվանդը», «Շինդլերի ցուցակը», «Ընթերցողը», «Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը», «Կարմիր Վիշապը»։ 55-ամյա հոբելյան։Ծնվել է ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին (1972թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Աղջիկը կամրջի վրա», «Էլիզա», «Սպիտակ հարսանիք»։ 45-ամյա հոբելյան։
24 դեկտեմբերի․
Ծնվել է ամերիկացի դերասանուհի Ավա Գարդները (1922-1990թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մոգամբո», «Կասանդրայի լեռնանցքը», «Ափին», «Մարդասպանները», «Մերկ մախան», «Կիլիմանջարոյի ձյուները»։ 95-ամյա հոբելյան։ Ծնվել է ռուս դերասան Լեոնիդ Ֆիլատովը (1946-2003թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար», «Զրո քաղաքը», «Անձնակազմ», «Հաջողություն»։
27 դեկտեմբերի․
Ծնվել է գերմանացի հանրահայտ դերասանուհի Մառլեն Դիտրիխը (1901-1992թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Նյուրնբերգյան դատավարություն», «Երկնագույն հրեշտակը», «Մեղադրական կողմի վկան», «Մարոկկո», «Երգ երգոց», «Բեմի հանդեպ վախը»։ Ծնվել է ֆրանսիացի հանրաճանաչ դերասան Ժերար Դեպարդիեն (1948թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Քսաներորդ դար», «Պարզ ձևականություն», «Վալս պարողները», «Պատրաստեք ձեր թաշկինակները», «Դանտոն»։
28 դեկտեմբերի․
Ծնվել է գերմանացի մեծ ռեժիսոր, համր կինոյի հանրահայտ վարպետ, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն (1888-1931թթ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Արևի ծագումը», «Վերջին մարդը», «Ֆաուստ», «Նոսֆերատու․ Սարսափի սիմֆոնիա»։ Ծնվել է ազգությամբ վրացի խորհրդային ռեժիսոր և սցենարիստ Միխայիլ Կալատոզովը (1903-1973թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Թռչում են կռունկները», «Ես Կուբան եմ», «Կարմիր վրան», «Հավատարիմ ընկերները»։
Ծնվել է խորհրդային կինոյի և թատրոնի ճանաչված ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը (1904-1985թթ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Լենինը Լեհաստանում», «Օթելլո», «Ալբանիայի մեծն ռազմիկ Սկանդերբեգը», «Պրժևալսկի»։
Ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Դենզել Վաշինգթոնը (1954թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Ֆիլադելֆիա», «Ցասում», «Փոթորիկ», «Հավալուսնի գործը»։
29 դեկտեմբերի․
Ծնվել է ամերիկացի օսկարակիր դերասան Ջոն Վոյտը (1938թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Պետության թշնամին», «Խաղ՝ օտար կանոններով», «Կեսգիշերային քովբոյը», «Ուր են հասցնում երազները»։ Ծնվել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուն (1972թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Գատտակա», «Տաղանդավոր միսթր Ռիփլին», «Արհեստական բանականություն», «Ցուրտ լեռը»։ 45-ամյա հոբելյան։
30 դեկտեմբերի․
Ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան և ռեժիսոր Ռոբեր Օսեյնը (1927թ)։ Լավագույն ֆիլմերն են՝ «Պրոֆեսիոնալը», «Անժելիկան՝ հրեշտակների մարքիզուհի», «Երկնային ամպրոպ», «Բոլերո»։ 90-ամյա հոբելյան։
31 դեկտեմբերի․
Ծնվել է բրիտանացի օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը (1937թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Գառների լռությունը», «Աշնան լեգենդները», «Հանիբալ», «Ամիսթադ», «Ստվերների երկիրը»։ 80-ամյա հոբելյան։ Ծնվել է հնդկական ծագումով բրիտանացի օսկարակիր դերասան Բեն Քինգսլին (1943թ)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Անիծվածների կղզին», «Շինդլերի ցուցակը», «Սլևինի երջանիկ թիվը», «Գանդի», «Տունը ավազից և մշուշից»։
COMMENTS