«Իսկական կինը չի հուզվում․ նա հուզում է»։ Մառլեն Դիտրիխ
«Գրեթե բոլոր կանայք ձգտում են վերափոխել տղամարդկանց, իսկ երբ հաջողվում է, կորցնում են հետաքրքրությունը նրանց նկատմամբ»։
***
«Ես հագնվում եմ իմիջի համար։ Ո՛չ ինձ համար, ո՛չ հանդիսատեսի, ո՛չ նորաձևության և ո՛չ տղամարդկանց»։
***
«Ավտոմեքենան հասուն տղամարդկանց սիրելի խաղալիքն է»։
***
«Ավելի լավ է գնել մեկ զույգ լավ կոշիկ, քան երեք զույգ վատը»։
***
![]() |
Մառլեն Դիտրիխ և Ռուբեն Մամուլյան |
***
«Լավ դաստիարակությունն իր բացասական կողմերն ունի, հատկապես երբ խոսքը վերաբերում է թատերական աշխարհում կարիերային»։
***
«Տարեց մարդիկ գիտակցում են իրենց մարմնի, բայց ամենևին ոչ ոգու ոսկրացածությունը»։
***
«Ծխել սկսել եմ պատերազմի ժամանակ։ Հենց դա էլ պահպանեց իմ առողջությունը»։
***
«Ես ծանոթ եմ եղել մի քանի գանգստերների հետ և պարզել եմ, որ նրանց կանոններն ու սկզբունքները բավականին ճշգրիտ համընկնում են իմ սեփական սկզբունքների հետ, հատկապես երբ հարցն առնչվում է մարդկային հավատարմությանը»։
***
«Կա մեծ տարբերություն նրանց միջև, ովքեր կարողացել են հարստանալ, և ովքեր ծնվել են արդեն հարուստ»։
***
«Այս կամ այն քաղաքի հանդեպ սերը պայմանավորված է ոչ թե բուն քաղաքով, այլ այն զգացմունքներով, որոնք մեզ բախտ է վիճակվել ունենալ այդ վայրում»։
***
![]() |
Մառլեն Դիտրիխը և «Բիթլզ» քառյակը |
***
«Բնությունն այնպես է կանխորոշել, որ կնոջ կողքին միշտ լինի տղամարդ։ Նրանք ավելի տրամաբանված են մտածում, քան մենք։ Թերևս, այդպես են կառուցված նրանց ուղեղի բջիջները։ Եվ ես հստակ գիտեմ․ տարբեր խնդիրների լուծման համար տղամարդու որոշակի կարծիքը լավագույն միջոցն է, որպեսզի կարգի բերես սեփական գլխումդ տիրող խառնաշփոթը»։
***
«Մահվանից վախենալու համար պետք է ունենալ մեծ ֆանտազիա»։
***
«Միայնությանը, ի վերջո, վարժվում ես, բայց երբեք չես համակերպվում»։
***
«Համբույրների մասին․ անտեղի մի՛ շռայլեք դրանք, բայց նաև մի՛ հաշվեք»։
***
«Ճանաչեք ձեր աքիլեսյան գարշապարը և թույլ մի տվեք, որ ուրիշները դիպչեն դրան»։
***
«Սիրո մեջ անհնար է տարբերել հաղթանակն ու կապիտուլյացիան»։
***
![]() |
Մառլեն Դիտրիխ և Ժան Գաբեն |
***
«Կինը տղամարդուց չպիտի պահանջի ամանեղենը լվանալ։ Չէ՞ որ այն պահին, երբ կինը սիրահարվել է, տղամարդը խոհանոցի լվացարանի մոտ կանգնած չէր»։
***
«Եթե դու երեկոյան ժամը յոթի փոխարեն տուն ես վերադառնում ժամը իննին, իսկ նա դեռևս ոտքի չի հանել ոստիկաններին, ուրեմն՝ սերն արդեն ավարտվել է»։
***
«Տղամարդը տանն ավելի մեծ հաճույքով ընդունում է թափթփված անկողինն ու երջանիկ կնոջը, քան կոկիկ հավաքված անկողինն ու դժգոհ կնոջը։ Իմ խորհուրդը․ հավաքիր անկողինն ու եղիր երջանիկ»։
***
«Կերպարը, որ ստեղծում է տղամարդը՝ մտածելով կատարյալ կնոջ մասին, նման է այն կերպարին, որ ստեղծում է կինը՝ մտածելով կատարյալ տղամարդու մասին»։
***
«Կանայք լինում են երկու տեսակ՝ մտացրիվներ, որ մշտապես բազմոցի վրա են մոռանում ձեռնոցները, և ուշադիրներ, որ պարտադիր տուն են բերում ձեռնոցներից մեկը»։
***
«Մարդիկ ինձ նայում են ինչպես թենիսի գնդակի՝ ոչ թե ձախից աջ, այլ վերևից ներքև»։
***
![]() |
Օտտո Պրեմինգեր և Մառլեն Դիտրիխ |
***
«Այն տղամարդիկ, ում հետ հաճույքով կպարեի, բոլորն առանց բացառության պարել չգիտեին»։
***
«Իսկապես լավ կինը կարիք չի զգում առօրյա կյանքը դրամատիզացնելու»։
***
«Ընկերությունը մարդկանց ավելի ամուր է կապում, քան սերը»։
***
«Սիրային հարաբերություններում հպարտությունն ավելի վտանգավոր է կանանց, քան տղամարդկանց համար։ Եթե անհրաժեշտ է փրկել իրավիճակը, ապա տղամարդն ավելի թեթև ու հեշտությամբ է մոռանում իր հպարտության մասին»։
***
«Բարի լինելը շատ հեշտ է։ Անհրաժեշտ է միայն, որ ինքդ քեզ պատկերացնես դիմացինի տեղում՝ նախքան այդ անձին դատապարտել սկսելը»։
***
«Բամբասողներ չեն լինի, եթե լսող չլինի»։
***
«Երբ մարդիկ ասում են՝ ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, նշանակում է՝ նրանք քեզ թերագնահատում են»։
***
«Յուրաքանչյուր կին ցանկանում է լինել հավատարիմ, խնդիրն այն է, որ գտնես այն տղամարդուն, ում արժեր լինել հավատարիմ»։
***
![]() |
Ռիտա Հեյվորթ, Օրսոն Ուելս, Մառլեն Դիտրիխ |
***
«Ընկերն այն մարդն է, ում կարող ես զանգահարել նույնիսկ առավոտյան ժամը 4-ին»։
***
«Կնոջ համար գեղեցկությունն ավելի կարևոր է, քան խելքը, որովհետև տղամարդն ավելի հեշտությամբ նայում է, քան մտածում է»։
***
«Ես կարող եմ լինել տարբեր տղամարդկանց հետ, բայց սիրելու եմ միայն մեկին»։
***
«Միայն կինը կարող է մեկ այլ կնոջն ուսումնասիրել մանրադիտակային ճշգրտությամբ»։
***
«Անխուսափելին պետք է ընդունել արժանապատվորեն։ Արցունքները, որոնք հեղում եք անխուսափելիի համար, պիտի մնան ձեր գաղտնիքը»։
***
«Միայն անճոռնի ճուտիկը կարող է լինել երջանիկ, որովհետև ժամանակ ունի միայնության մեջ մտածելու կյանքի իմաստի մասին, ընկերության մասին, գրքեր կարդալու, ուրիշ մարդկանց օգնելու մասին։ Հենց այդպես էլ նա դառնում է կարապ։ Պետք է միայն համբերություն»։
***
«Ամերիկայում սեքսը մոլուցք է, այլ երկրներում՝ փաստ»։
***
«Եթե կինն արդեն ներել է տղամարդուն, ապա նա չպիտի նախաճաշի սեղանի շուրջ վերջինիս հիշեցնի արդեն ներած մեղքերը»։
***
«Եթե կինը, հագնվելով, նպատակ ունի դուր գալ սեփական ամուսնուն, ապա նա պիտի ընտրի նախորդ տարվա զգեստը»։
***
![]() |
Ջոն Ուեյն և Մառլեն Դիտրիխ |
Հանդիպում են Ֆաինա Ռանևսկայան և Մառլեն Դիտրիխը։
- Ասացեք,- հարցնում է Ռանևսկայան,- ինչո՞ւ եք դուք բոլորդ այդքան նիհարիկ ու բարեկազմ, իսկ մենք՝ խոշոր ու գեր։
- Պարզապես մենք հետևում ենք հատուկ սննդակարգի․ առավոտյան՝ կեքս, երեկոյան՝ սեքս։
- Իսկ եթե չի օգնում․․․
- Այդ դեպքում խմորը բացառեք։
Կարդացեք նաև`
Ֆաինա Ռանևսկայա. կատակով ասված ճշմարտություններ