«Ես Միքի Մաուսին սիրում եմ ավելի շատ, քան այն բոլոր կանանց, ում երբևէ ճանաչել եմ»։ Ուոլթ Դիսնեյ
***
«Ես ֆիլմեր չեմ ստեղծում գումար վաստակելու համար։ Ես գումար եմ վաստակում, որպեսզի ֆիլմեր ստեղծեմ»։
***
«Անհնարինն անելը յուրատեսակ զվարճանք է»։
***
«Հուսով եմ՝ մենք միշտ նկատի կունենանք, որ ամեն ինչ սկսվել է մի մկնիկից»։
![]() |
Ուոլթ Դիսնեյ և Իգոր Ստրավինսկի |
«Ես ավելի շուտ գերադասում եմ զվարճացնել և հույս ունենալ, որ մարդիկ ինչ-որ բան սովորել են, քան սովորեցնել մարդկանց և հույս ունենալ, թե նրանք զվարճացան»։
***
«Դուք մեռած եք, եթե նպատակակետ եք դարձնում միայն երեխաներին։ Մեծահասակները նույն երեխաներն են, միայն՝ տարիքն առած»։
***
«Ես երբեք չեմ ընդունել սիկվելների ստեղծումը։ Չեմ ցանկանում ժամանակ կորցնել դրանց ստեղծման համար, այդ ժամանակը նախընտրում եմ տրամադրել որևէ նոր աշխատանքի»։
***
«Դիսնեյլենդը երբեք չի վերանա։ Այն կշարունակի աճել այնքան, որքան կբավականացնի աշխարհում եղած երևակայությունը»։
***
«Մենք հավատում էինք մեր մտահղացման հաջողությանը՝ ընտանեկան զբոսայգի, որտեղ ծնողներն ու երեխաները կկարողանան միասին զվարճանալ»։
***
«Ես մեծագույն հաճույք եմ ստանում մուլտֆիլմեր նկարահանելուց։ Մեր ստեղծած հերոսները ծնունդ են առել, որպեսզի արտահայտեն այն հույզերը, որոնք մինչ օրս անհնարին էին թվում մուլտկերպարների պարագայում։ Նրանց շարժուձևը հաճախ ավելի նրբագեղ է, քան այն բոլոր շարժումները, որոնց ընդունակ է մարդը»։
***
«Ես չգիտեմ՝ արվե՞ստ է, արդյոք, «Ֆանտազիա» մուլտֆիլմը։ Սակայն կարող եմ ասել, որ «Ֆանտազիան» իմ անձնական և ներքին արձագանքն է երաժշտությանը, այն տպավորություններին, որոնք ծնվում են երաժշտության ազդեցությամբ»։
![]() |
Ուոլթ Դիսնեյ և Շիրլի Թեմփլ |
«Սպիտակաձյունիկի մասին մուլտֆիլմի համար ես ծախսել եմ երկու միլիոն դոլար։ Այդքանից հետո մի՞թե սա իսկապես կախարդական հեքիաթ չէ»։
***
«Օրերից մի օր ինձ մի փոքրիկ տղա հարցրեց՝ «դո՞ւք եք նկարում Միքի Մաուսին»։ Ես ստիպված էի խոստովանել, որ ոչ։ Հետո նա հարցրեց՝ «իսկ այդ բոլոր ծիծաղելի կատակները դո՞ւք եք հորինում»։ Նույնպես ոչ։ Տղան տարօրինակ հայացքով նայեց ինձ ու ասաց՝ «իսկ ի՞նչն եք Դուք անում, պարոն Դիսնեյ»։ Իրականում ես նման եմ մի մեղվի, որը թռչում է այստեղ-այնտեղ՝ հավաքելով ծաղկափոշին։ Ես ստուդիայում ուղղորդում եմ յուրաքանչյուրի աշխատանքը։ Կարծում եմ՝ հենց դա էլ հանդիսանում է իմ հիմնական զբաղմունքը»։
***
«Գործել կարողանալու լավագույն միջոցը խոսելը դադարեցնելն է և աշխատանքը սկսելը»։
***
«Ինչ-որ մի պահ մենք ետ ենք նայում, սակայն երբեք կանգ չենք առնում։ Մենք ձգտում ենք ընթանալ առաջ, բացահայտել նոր ուղիներ, պայքարել նոր գործերի համար, որովհետև մենք հետաքրքրասեր ենք․․․ և հետաքրքրասիրությունը մեզ տանում է նոր ճանապարհներով։ Միայն առաջ»։
***
«Երջանկությունը մտավիճակ է և կախված է այս կամ այն հարցի վերաբերյալ մեր տեսանկյունից։ Կարծում եմ՝ երջանկությունը հենց բավարարվածությունն է, բայց խոսքն ամենևին էլ հարստության մասին չէ։ Մարդիկ տարբեր են, և մեզնից ոմանք պարզապես չեն կարող երջանիկ լինել միապաղաղ աշխատանք կատարելով»։
![]() |
Սալվադոր Դալի և Ուոլթ Դիսնեյ |
«Դուք կլինեիք ամենադժբախտ մարդիկ, եթե հնարավորություն չունենայիք գրքեր ու բանաստեղծություններ կարդալու»։
***
«Եթե կարող ես երազել, ուրեմն կարող ես նաև իրականություն դարձնել երազանքդ»։
***
«Հանճարների մուտքն իմ կինոստուդիա խստիվ արգելված է»։
***
«Իմ ամբողջ ընտանիքը Միքի Մաուսին սովորեցնում էր խոսել»։
***
«Ամենակարևորը հավատն է։ Եթե ունեք հավատ, ապա հավատացեք մինչև վերջ՝ առանց երկմտանքի ու կասկածների»։
***
«Բոլոր երազանքները վաղ թե ուշ իրականություն են դառնում, եթե բավականացնում է դրանց հետևելու խիզախությունը»։
***
«Ես կյանքն ընկալում եմ լավատեսորեն, բայց նաև իրատեսորեն գիտակցում եմ, թե որքան բարդ է այն»։