«Սիրում են ինձ, թե ոչ՝ կարևոր չէ։ Բայց եթե չսիրեին, վաղուց կասեին այդ մասին, և ես ոչինչ չէի արժենա»։ Ալեն Դելոն
Հասարակությունը միշտ որոշակի հեգնանքով է վերաբերվել Ալեն Դելոնի «ամենաերկար» սիրուն՝ Միրեյ Դարկին (ում հետ դերասանը շուրջ 15 տարի համատեղ կյանք է վարել)՝ նրան համարելով «միամիտ, գրավիչ, դատարկ տիկնիկ»: Իր հարցազրույցների ընթացքում ֆրանսուհին գրեթե չի խոսել անձնական կյանքի մասին և ոչ մի կերպ չի փորձել փոխել իր շուրջ ձևավորված համընդհանուր կարծիքը: Եվ մի գեղեցիկ օր, բոլորի համար անսպասելի, Միրեյը որոշում է իր հիշողությունները հանձնել թղթին՝ մարդկանց հնարավորություն տալով բոլորովին այլ անկյունից տեսնելու իրեն: Հետագա հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանուհին խոսել է իր գրքի և Դելոնի հետ հարաբերությունների մասին: Նրանց ծանոթությունը տեղի է ունեցել Հռոմում, նկարահանման հրապարակում։
![]() |
Ռոմի Շնայդերը, Ալեն Դելոնը և Միրեյ Դարկը, 1975թ |
«Ալենը պատկանում է մարդկանց այն տեսակին, որը կարողանում ես ճանաչել միայն ժամանակի ընթացքում։ Նա նման է մի լեռան, որը, թվում է, հենց կողքիդ է, բայց իրականում մոտենում ես միայն երկարատև ճանապարհից հետո»։ Միրեյ Դարկ
![]() |
Սերջիո Լեոնեի հետ, 1977թ |
- Դրանով Ալենն ու ես նման էինք իրար: Նա կարողանում էր սիրո զոհ չդառնալ, զգացմունքները չվերածել կախվածության: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ ոչինչ ու ոչ ոք մեզ չի պատկանում և չի կարող պատկանել: Միգուցե հենց այս մտածելակերպը խթանեց մեր հետագա կապը. մենք միշտ հարգել ենք միմյանց անձնական տարածության սահմանները։ Վերջապես եկավ այն օրը, երբ մենք որոշեցինք միասին ապրել: Ես դարձա մեր նոր տան լիիրավ տիրուհին, Ալենն ինձ վստահեց տան կահավորումն ու ձևավորումը:
Մի օր՝ արձակուրդների ժամանակ, մեզ հյուր եկավ Ալենի 5-ամյա որդին՝ Էնթոնին: Տանից դուրս գալիս Ալենը կատակով դիմեց որդուն․ «Իմ բացակայությամբ դու ես գլխավորը: Հետևի՛ր կարգապահությանն ու հրամաննե՛ր արձակիր»: Միամիտ փոքրիկն անմիջապես շրջվեց դեպի ինձ ու բղավեց. «Դո՛ւ, Միմի՛, դո՛ւրս անցիր այստեղից»: Ես չխռովեցի՝ հասկանալով, որ ամուսնալուծված զույգի երեխան ինձ տեսնում է որպես իր մայրիկի տեղը գրաված թշնամու: Երբ տղան մեր տանն էր, ես ու Ալենը տարբեր սենյակներում էինք գիշերում: Ես փորձում էի ընկերանալ նրա հետ՝ միաժամանակ հիշելով, որ տղան մայր ունի, ու պետք չէ նրան գրկել, փարվել և այլն: Չնայած շատ կուզենայի նրան իմ սերը տալ՝ հասկանում էի, որ նրա մայրը չի ուրախանա, երբ լսի, որ մայրական քնքշանք եմ տալիս իր որդուն:
- Հե՞շտ էր Դելոնի հետ կենցաղ կիսելը։
![]() |
Սալվադոր Դալիի հետ, 1970թ |
- Դուք միասին էիք, երբ բռնկվեց Դելոնի օգնական Ստեֆան Մարկովիչի մահվան շուրջ աղմուկը: Ամբողջ Ֆրանսիան այդ օրերին կասկածանքով էր նայում Դելոնին: Նրան մեղադրում էին Մարկովիչի անհետացման հետ կապ ունենալու համար։
- Դա իսկապես ահավոր շրջան էր: Ալենին անընդհատ ոստիկանական բաժանմունք էին կանչում, ամբողջ օրը փաստաբանների ու քննիչների զանգերն էինք ընդունում: Փաստաբանները փորձում էին անհրաժեշտ ալիբի ապահովելու համար գրավոր ապացույցներ գտնել: Ալենին սպառնում էին, մի օր նույնիսկ մեքենան պայթեցրին: Ընկերներիցս ոմանք ինձ զգուշացնում էին, որ նրա հետ կապը վատ է անդրադառնում իմ հեղինակության վրա. այդ շրջանում նկարահանվելու առաջարկներիս թիվը կտրուկ նվազեց: Մի օր որոշեցինք գնալ Գարնիե օպերա՝ դիտելու Նուրեևի պարը: Երբ սրահում մեզ նկատեցին, միանգամից լռություն տիրեց, և բազմաթիվ հայացքներ ուղղվեցին դեպի մեզ, մեծ մասը՝ անթաքույց արհամարհանքով լի։
- Իսկ Դուք երբեք կասկածներ չե՞ք ունեցել նրա անմեղության վերաբերյալ։
- Ի՞նչ եք ասում. սպանության օրը նա ինձ հետ Իտալիայում էր։
- Ալենի հետ երբևէ չե՞ք մտածել երեխայի մասին:
«Մեր օրերում մենք փորձում ենք անտեսանելի դարձնել տարբերությունը տղամարդկանց ու կանանց միջև։ Մինչդեռ հենց այդ տարբերությունն է հիասքանչ»։ Ալեն Դելոն
![]() |
Մարի Լաֆորեի հետ, 1971թ |
- Ներեցեք, եթե չեմ սխալվում, հենց այս շրջանում է Ալենը դավաճանում Ձեզ:
-Այդ օրերին նա նկարահանվում էր Անն Պարիյոյի հետ և սիրահարվեց վերջինիս։ «Ես չկարողացա ինձ տիրապետել»,- հետագայում խոստովանեց Ալենը,- «Դա սեր էր առաջին հայացքից: Դիմադրելն ապարդյուն էր: Ինձ թվում էր՝ անցողիկ մի բան կլինի, բայց չանցավ»։ Կարող եմ ասել, որ մեծ ցավ ապրեցի այդ նորությունից, բայց բառերը չեն կարող արտահայտել իմ ապրումները: Ես ամիսներ շարունակ հիվանդասենյակում էի՝ տգեղ, խղճուկ, անօգնական: Ինձ արդեն ոչ թե կին էի զգում, այլ անսեռ մի երևույթ: Ինչպե՞ս կարող էի այդ վիճակում մրցել 20-ամյա գեղեցկուհու հետ: Լավ գիտակցում էի, որ արդեն 40 տարեկան եմ, և որ Ալենն ինձնից հեռանում է, փախչում է: Իհարկե, նա այցելում էր ինձ, բայց երկուսս էլ հասկանում էինք, որ այլևս չի սիրում: Այնինչ ես շարունակում էի խենթի պես սիրել նրան:
![]() |
Դելոնն ու Դարկը տարիներ անց, 2012թ |
թարգմանությունը՝ Արմինե Նազարյանի