«Մոգերը չափազանց ուրախացան, երբ կրկին տեսան այն աստղը, որ տեսել էին արևելքում։ Եվ ահա աստղը առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ ու կանգ առավ այն տեղի վրա, որտեղ գտնվում էր երեխան։ Երբ տուն մտան, տեսան երեխային իր մոր՝ Մարիամի հետ, և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին մանկանը»։ Ավետարան ըստ Մատթեոսի

ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆիրելլի
սցենարի հեղինակ՝ Էնթոնի Բյորջես, Սուզո Չեկի դ'Ամիկո, Ֆրանկո Ձեֆիրելլի, Դևիդ Բաթլեր
օպերատորներ՝ Արմանդո Նանուցցի, Դևիդ Ուոթքին
դերերում՝ Ռոբերտ Փաուել, Էնն Բենքրոֆթ, Էռնեստ Բորգնայն, Փիթեր Ուստինով, Ջեյմս Ֆարենտինո, Քրիսթոֆեր Փլամեր, Կլաուդիա Կարդինալե, Վալենտինա Կորտեզե, Ջեյմս Մեյսոն, Օլիվիա Հասսի, Լոուրենս Օլիվիե, Էնթոնի Քուին, Ռոդ Սթայգեր, Իեն Հոլմ, Ֆերնանդո Ռեյ, Դոնալդ Փլեզենս, Ռալֆ Ռիչարդսոն, Մայքլ Յորք, Վոյագիս Յորգո
արտադրությունը՝ Իտալիա, Մեծ Բրիտանիա, 1977թ
տևողությունը՝ 6ժ 22ր
Դասական սյուժեների էկրանավորման անգերազանցելի վարպետ Ֆրանկո Ձեֆիրելլին ճիշտ 40 տարի առաջ հանդիսատեսին ներկայացրեց մի ֆիլմ, որը մինչ օրս էլ անչափ սիրված է և արդարացիորեն համարվում է լավագույնը նորկտակարանյան մյուս էկրանավորումների շարքում։ Ռոբերտ Փաուելի մարմնավորած Հիսուսը ևս, կինոքննադատների գնահատմամբ, համարվում է լավագույնը՝ իր կերպարով, հոգևոր խորությամբ և լուսավոր էությամբ։ Հետաքրքիր է, որ, համաձայն փաստերի, Ձեֆիրելլին Փաուելին սկզբում ցանկացել է նկարահանել Հուդայի դերում, սակայն ավելի ուշ նրա մեջ անմիջապես տեսել է Փրկչի կերպարը։ Հայտնի է, որ այս դերակատարումից հետո Վատիկանը Փաուելին հորդորել է այլևս չնկարահանվել, որպեսզի մարդկանց հիշողության մեջ մնա բացառապես այս կերպարով։ Թեպետ Փաուելը հետագայում ևս նկարահանվեց այլ ֆիլմերում, սակայն Վատիկանի ցանկությունն ինքնաբերաբար իրականություն դարձավ․ նա իր անունն անմահացրեց հենց այս դերակատարմամբ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- «Հիսուս Նազովրեցի» հեռուստատեսային ֆիլմը նկարահանվել է Վատիկանի պատվերով և համարվում է Նոր Կտակարանի` երբևէ ստեղծված ամենաստույգ և ամբողջական էկրանավորումը:
- Ֆիլմը բաղկացած է չորս մասից, որոնցից երեքի տևողությունը 90 րոպե է, մեկինը՝ 105 րոպե։
- Կինոտարբերակի տևողությունը 237 րոպե է:
ՖԻԼՄԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ` ՀԱՅԵՐԵՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՄԱՄԲ
[post_ads]