«Տարօրինակ բան է... ժամանում ես օտար քաղաք, իսկ թվում է, թե ոչ մի տեղ էլ չես մեկնել»: «Ավելի տարօրինակ, քան դրախտում», ռեժ.` Ջիմ Ջարմուշ

ռեժիսոր՝ Ջիմ Ջարմուշ
սցենարի հեղինակ՝ Ջիմ Ջարմուշ
օպերատոր՝ Թոմ ԴիՉիլլո
դերերում՝ Ջոն Լուրի, Էսթեր Բալինթ, Ռիչարդ Էդսոն, Սեսիլիա Սթարք
արտադրությունը՝ ԱՄՆ, Գերմանիա, 1984թ
տևողությունը՝ 1ժ 29ր
Երիտասարդ ընկերներ Վիլլին և Էդին բնակվում են Մանհեթենի կորած թաղամասերից մեկում և բացի իրենց ժամանակը խաղամոլությամբ ու պարապությամբ սպանելով՝ այլ զբաղմունք չունեն։ Նրանց կյանքն անցնում է նույնքան անիմաստ, որքան այն թաղամասի բնակիչների առօրյան, որը նրանց շրջապատում է։ Երիտասարդների կյանքը, ի վերջո, փոխվում է այն ժամանակ, երբ Վիլլիի տանը հյուրընկալվում է Հունգարիայից ժամանած նրա դեռատի զարմուհին՝ Եվան։ Հենց նրան էլ հաջողվում է պարապության ու անտարբերության թմբիրից հանել տղաներին․․․
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- 2002 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեգիստրում:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Մրցանակ լավագույն ռեժիսորական դեբյուտի համար` Կաննի միջազգային կինոփառատոնում:
- Գլխավոր մրցանակ և էկումենիկ ժյուրիի հատուկ հիշատակում` Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում:
- Ժյուրիի հատուկ մրցանակ` «Սանդենս» կինոփառատոնում:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ