$show=home$type=grid$meta=0$rm=0$snippet=0$viewall=0$meta=0$l=0$c=5

|Ի՞ՆՉ ՖԻԼՄ ԴԻՏԵԼ_$type=three$m=0$rm=0$h=400$c=3$show=home

Կինոյի հեղափոխականները. ֆրանսիական «Նոր ալիք»

«Նոր ալիքն այրեց բոլոր գրքերն այն մասին, թե ինչպես է պետք կինո ստեղծել»։ Քվենտին Տարանտինո


10 պատճառ, թե ինչու է ֆրանսիական «Նոր ալիքը» համարվում ամենաազդեցիկ շարժումը կինոյում 

Ֆրանսիական «Նոր ալիքը» կարող է համարվել կինոյի պատմության ընթացքում երբևէ եղած ամենաազդեցիկ շարժումը: Թեև բոլորս քաջատեղյակ ենք այս ալիքի մասին, բայց դրա կարևորությունը այսօր էլ մատնանշվում է իր աներևակայելի ազդեցիկությամբ և կինեմատոգրաֆում մինչ այդ գործող առանցքային օրենքների խախտմամբ: Մի խումբ ֆրանսիացի կինեմատոգրաֆիստներ, ովքեր բավարարված չէին իրենց ժամանակի ֆիլմարտադրությամբ և նորամուծությունների անհրաժեշտություն էին տեսնում, նախաձեռնեցին այս շարժումը, որից հետո կինոաշխարհն այլևս երբեք նույնը չէր լինելու: 

Ֆրանսուա Տրյուֆո, Շառլ Ազնավուր և Մարի Դյուբուա, 1960թ
Նրանք զգում էին, որ կինոն հայտնվել է փակուղում, քանի որ դերասանների ու բանաձևերի ընտրությունից բացի՝ ոչ մի փոփոխություն չկար, և ֆիլմերը նկարահանվում էին բացառապես ընդունված ձևաչափին համապատասխան: Նրանք դեմ էին կինոյի՝ չափից դուրս կոմերցիալիզացմանը, թեպետ շարունակում էին մնալ կինոյի նվիրյալ երկրպագուներ, ովքեր պարզապես ցանկանում էին նոր մոտեցում ցուցաբերել իրենց աշխատանքի հանդեպ: Ըստ նրանց՝ կինոն, արվեստի ցանկացած ճյուղի նման, պետք է արտահայտեր ճշմարտությունը՝ ինչպես եզակի, այնպես էլ մի քանի դիտանկյուններից: Սա նշանակում էր, որ արդեն ընդունված մեթոդներն իրենց սպառել էին, և նոր, բայց համարժեք տարբերակները անհրաժեշտություն էին: «Նոր ալիքի» ներկայացուցիչների այս մոտեցման արդյունքում շարքային կինոդիտողը սկսեց ինքնուրույն գնահատել արտադրանքը` մի կողմ թողնելով կինոքննադատների կարծիքը: Նույնիսկ այդ ժամանակվա ամերիկյան կինոգործիչներն ընդունեցին և գործածեցին ֆրանսիական գաղափարախոսությունը, ինչն էլ իր հերթին պատճառ դարձավ «Նոր հոլիվուդյան շարժման» ծագման համար: Ներկայացնենք այն տասը պատճառները, թե ինչու և ինչպես «Նոր ալիքն» ունեցավ այդքան մեծ ազդեցություն համաշխարհային կինոյի վրա: 

1. Փոքրածավալ ներդրումը

Ժան-Լյուկ Գոդար և Բրիջիտ Բարդո, 1963թ
Թերևս, ուշադրության արժանի ամենակարևոր հանգամանքներից մեկը շարժման առաջնորդների՝ ի սկզբանե ճանաչված չլինելն էր: Նրանք պարզապես էնտուզիաստներ էին, ովքեր հանդիպում էին ֆիլմեր քննարկելու համար, և արդյունքում հանգեցին այն մտքին, որ խոսելու փոխարեն ցանկանում են ֆիլմեր նկարահանել: Ժան-Լյուկ Գոդարը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ժակ Ռիվետը, Կլոդ Շաբրոլը՝ նրանք բոլորն ունեին մի շարք գաղափարներ, որոնք ցանկանում էին ի կատար ածել, սակայն չունեին նկարահանման հրապարակում աշխատելու փորձ և ֆիլմի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումար: Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով Ֆրանսիայում ստեղծված բարդ իրավիճակին՝ նրանք որոշեցին հնարավորինս իրագործել իրենց մտահղացումները՝ անգամ սուղ ֆինանսական միջոցներով: Սա իր հերթին առիթ հանդիսացավ ֆինանսների կառավարման և տեխնիկական հարցերում ֆիլմարտադրության հանդեպ միանգամայն նորարարական մոտեցում ցուցաբերելու համար: Թեև վերոնշյալը կարող է հարց առաջացնել՝ արդյոք «Նոր ալիքի» մեթոդները գիտակցված ընտրությա՞ն, թե՞ հանգամանքների դասավորման արդյունքում են բխել, սակայն փաստացի, նույնիսկ՝ համեստ միջոցներով, ռեժիսորները կարողացան իրենց ասելիքը հասցնել մեծ էկրան: Զարմանալի չէ, որ շարժման երկրպագուներից շատերը, այդ թվում՝ նաև Քվենտին Տարանտինոն, ինդի-կինեմատոգրաֆիստներ են, ովքեր իրենց փառքին հասան 90-ականներին՝ անկախ կինեմատոգրաֆի ծաղկունքի շրջանում: 

2. Հետարտադրական պրոցեսը

Ժան Ռենուար և Ժան-Լյուկ Գոդար, 1968թ
Հատկանշական է, որ նորալիքյան ֆիլմերի ամենաակնհայտ առանձնահատկություններից մեկը հետարտադրության պրոցեսն է՝ մոնտաժի եղանակը: Նախկինում պատկերների շարունակականությունը պահելը, մոնտաժման գործընթացի աննկատ լինելը կինոյի կարծրացած հատկանիշներն էին, որոնք ֆրանսիացի երիտասարդները ցանկանում էին կոտրել: Նրանք մտադիր էին ստիպել մարդկանց՝ նկատել ֆիլմի ստեղծման տեխնիկական կողմը՝ իրար հաջորդող կադրերի հակասության և կառուցվածքին առնչվող սահմանափակումների նվազեցման միջոցով: Երբ Գոդարը տեղեկացավ, որ «Վերջին շնչում» ֆիլմը պետք է տևի 90 րոպեից ոչ ավելի, նա տեսարանների թիվը կրճատելու փոխարեն՝ դրանք ցուցադրեց թռուցիկ կերպով` բուն ասելիքը փոխանցելու համար, ինչն էլ արմատապես նոր երևույթ էր կինոյի պատմության մեջ:

3. Չորրորդ պատի անհետացումը

«Չորս հարյուր հարված» ֆիլմը նկարահանելիս, 1959թ
Կինոյի հիմնական նպատակը «փախուստն է» իրականությունից: Այդ իսկ պատճառով նորարարները գտնում էին, որ հանդիսատեսին որպես կողմնակի դիտորդ թողնելը անհարիր վերաբերմունք էր: Եվ հենց այդ նույն պատճառով էլ «Նոր ալիքի» հերոսները կարող էին կանգնել տեսախցիկի առջև և պարզապես դիմել հանդիսատեսին, ինչպես «Խենթ Պիեռոն» ֆիլմում, երբ հերոսներից մեկը հարց է տալիս մյուսին, իսկ նա պատասխանում է «հանդիսատեսին»: Այս կերպ ռեժիսորները փորձում էին ավելի հասանելի դարձնել իրենց ասելիքը մարդկանց, ովքեր, իրենց հերթին, կփոխեին վերաբերմունքը կինոյի նկատմամբ՝ դիտարկելով այն որպես ավելին, քան պարզապես ժամանցի կամ «փախուստի» միջոց:

4. Ռեժիսորը որպես միակ արարչագործ

«Վերջին շնչում» ֆիլմը նկարահանելիս, 1960թ
Այն, որ այսօր ռեժիսորը կինոստուդիայի ղեկավարությանը կուրորեն ենթարկվողի փոխարեն ընկալվում է որպես իր սեփական տեսակետով հանդես եկած ստեղծագործող, գլխավորապես «Նոր ալիքի» ներկայացուցիչների շնորհիվ է: Նրանք առաջինն էին, որ տեսախցիկին վերաբերվեցին այնպես, ինչպես գրողը՝ գրչին: Իրականում այս կոնցեպտի շնորհիվ հանդիսատեսը միաժամանակ մի քանի բացահայտում արեց. կինո՝ գեղարվեստական ստեղծագործություն, միջոցներ, որոնց շնորհիվ այն ստանում է իր վերջնական տեսքը, հեղինակներ՝ անհատներ, ովքեր իրենց անձնական վերաբերմունքն են փոխանցում ֆիլմերի օգնությամբ: Ի վերջո, այսօր այդ շարժման հետևորդ ռեժիսորների ոճն ու ինքնությունը հնարավոր է գուշակել նրանց ֆիլմերից վերցված նույնիսկ առանձին հատվածներով, ինչն անհնար կլիներ, եթե այդ ֆիլմերը նկարահանված լինեին կինոստուդիայի ղեկավարմամբ: 

5. Տեսաշարը

Գոդարը նկարահանման հրապարակում, 1960թ
Մոնտաժման նորարարական ոճն ինչ-որ պահի դարձավ կանոն: Ռեժիսորները ազատվում էին բոլոր տեսարաններից, որոնք չունեին ուղիղ հղում ֆիլմի բուն ասելիքին, սյուժեին կամ թեմային: Ապա մեկ քայլ հետ էին գնում՝ կտրելով կոնկրետ տեսարանից հատվածներ, որոնք, ըստ նրանց, կարևոր չէին: Այս ամենը հանդիսատեսին ստիպում էր ավելի մեծ զգոնությամբ հետևել ֆիլմի ընթացքին, քանի որ դեպքերի հերթափոխությունը շատ արագ էր տեղի ունենում: Այս հատկանշական սկզբունքի մեջ հեղինակները մեծ առավելություն էին տեսնում՝ հակառակ հոլիվուդյան «դանդաղաշարժ» մելոդրամների: Չնայած կինեմատոգրաֆի «մի պատմիր, ցույց տուր» ընդունված կանոնին՝ ֆրանսիացիները որոշեցին երբեմն այդ երկուսից էլ հետ կանգնել: Այդպես, օրինակ, ճանապարհի ընթացքը ցույց տալու փոխարեն՝ նրանք միանգամից ցուցադրում էին տեղանքը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով ինքնուրույն լրացնելու բացը:

6. Տեսախցիկի շարժումը

Ժան-Պոլ Բելմոնդո, Աննա Կարինա և Ժան-Լյուկ Գոդար, 1965թ
Նկարահանման դասական ոճի մեկ այլ կանոն էր հին ու նոր տեղանքների անցումը ցուցադրելը, երբ անհրաժեշտ էր պատկերել տեղանքի փոփոխություն: Ֆրանսիացիները, սակայն, որոշեցին անմիջապես ցուցադրել նոր տեղանքը: Շարժվող տեսախցիկը թեև հայտնագործություն չէր վավերագրական ֆիլմերի համար, բայց դեռևս հազվադեպ էր կիրառվում գեղարվեստական ֆիլմերի պարագայում։ Այն ամբողջությամբ փոխում էր տարածության մասին պատկերացումը՝ փակ տարածությունը մեկ կադրի միջոցով դարձնելով բաց կամ հակառակը: Ռեժիսորները չէին ցանկանում իրենց հերոսներին սահմանափակել միայն ստատիկ կինոկադրերով: Հանդիսատեսն էլ, իր հերթին, կարողանում էր տեսնել ֆիլմի ետևում թաքնված աշխարհը՝ այն կապելով իրականության հետ և ըմբռնելով հեղինակի միտքը: Սա կատարելապես տարածական խաղ էր:

7. Կադրերի խաղը

«Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը նկարահանելիս, 1960թ
Թեպետ ռեժիսորները խաղում էին ֆիլմի տեխնիկական բաղադրիչների, երանգների և մթնոլորտի հետ, միևնույն է՝ սահմանափակված էին մնում կինոկադրով: Քանի որ դրանից խուսափելն անհնար էր, նրանք որոշեցին պարզապես խաղալ կինոկադրով: Հին սերնդի ներկայացուցիչները կմտածեին, թե նմանատիպ նորամուծությունը կարող է խախտել ներդաշնակությունը՝ կոտրելով ֆիլմում ստեղծված «մեկ այլ աշխարհի» պատրանքը, բայց երիտասարդները նման մտահոգության պատճառ չէին տեսնում: Եթե, օրինակ, կադրում ուշադրությունը պետք է կենտրոնացված լիներ կոնկրետ առարկայի վրա, ստեղծվում էին այնպիսի տեսարաններ, որտեղ թիրախը պարզապես հակասության մեջ էր դրված շրջակայքի հետ: Սա բացառապես նոր մոտեցում էր, քանի որ նախկինում թիրախը կցուցադրվեր առանձին՝ հատուկ կադրով: «Նոր ալիքի» տարբերակները հասնում էին նույն արդյունքին՝ այլընտրանքային եղանակով: 

8. Թեմաները

Ժան-Պոլ Բելմոնդո, Ջին Սիբերգ և Ժան-Լյուկ Գոդար, 1960թ
Բացի վերոնշյալ հատկանիշներից՝ շարժման ընթացքում նկարահանված ֆիլմերը տարբերվում էին իրենց ճշմարտացի թեմաներով: Ժամանակին բնորոշ գրական ստեղծագործությունների կինոէկրանավորումներին հակառակ՝ նրանք գիտակցաբար ընտրեցին երիտասարդական, հասարակական թեմատիկայով ֆիլմերն էկրան բարձրացնելու տարբերակը: Կիրառելով նորարարական մեթոդներ և հսկելով ստեղծագործական ողջ գործընթացը՝ ռեժիսորները փորձում էին կինոյի միջոցով արտահայտել իրենց վերաբերմունքը, հույզերը և կենսափորձը, ինչն անխուսափելի էր, քանի որ նրանք իրենք էլ հանդիսանում էին կինոմաններ, ովքեր Ֆրանսիայի շարքային քաղաքացիներ էին և կիսում էին մերձավորների խնդիրները: 

9. Կոնցեպտը

Էրիկ Ռոմեր և Ժան-Լյուկ Գոդար, 1968թ
Մեկ այլ հանգամանք, որը չէր բավարարում «Նոր ալիքի» հետևորդներին, ֆիլմերի չափազանց պարզ մատուցումն էր: Կինոստուդիաների անմիջական վերահսկողությամբ նկարահանված ֆիլմերի դեպքերը, թեմաները և ասելիքը ներկայացվում էին բառացիորեն, որպեսզի ընկալման հետ կապված խնդիրներ չառաջացնեն: Սակայն երիտասարդները մտադիր էին իրենց հանդիսատեսի հետ շփվել «հավասարը հավասարի» սկզբունքով՝ անհատական մոտեցման և ընկալման առանձնահատկությունների համար տեղ թողնելով: Նրանք ցանկանում էին խաղալ կինոդիտողի ակնկալիքների և իրենց կոնցեպտի տարբերության հետ՝ ստիպելով նրանց հասկանալ, որ կինեմատոգրաֆն ավելին է, քան ընդամենը «փախուստի» միջոց: Նրանց նպատակն էր՝ ունենալ հանդիսատես, որը կարող էր քննարկել, վերլուծել և մտածել: Ապագայում այս գաղափարի հետևորդները դարձան Սթենլի Կուբրիկը և Դևիդ Լինչը:

10. Սեփական կանոնները խախտելը

Երբ նորամուծությունները դարձան կանոն, շարժման հետևորդները գիտակցեցին, որ վերադառնում են սկզբնակետին, և իրենց կողմից առաջադրված, բայց արդեն կարծրացած մտքերը հետագայում սահմանափակելու էին իրենց հետնորդներին: Այդ իսկ պատճառով հասունացավ մի այնպիսի պահ, երբ «Նոր ալիքը» սկսեց խախտել իր իսկ կանոնները՝ ապացուցելու համար, որ նորարարական շարժումը կարող է անվերջ շարունակվել:

թարգմանեց Էլեն Հակոբյանը 

COMMENTS

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ»,1,«Բիթլզ»,1,«Դավիթ Բեկ»,1,«Զարե»,1,«Լուսավոր ապագան»,1,«Կին» փառատոն,3,«Կինոարվեստ» մատենաշար,3,«Հայֆիլմ»,1,«Նռան գույնը»,2,«Ռոլան» կինոփառատոն,1,«Սոսե»,1,«Սոսե» կինոփառատոն,8,«Օսկար»,2,20֊ականներ,1,30-ականներ,1,40-ականներ,1,50-ականներ,1,60-ականներ,1,70-ականներ,1,80֊ականներ,1,90֊ականներ,1,Adami,3,BBC,1,Disney,2,GAIFF Pro,1,Kinoversus,3,VQuick հավելված,2,Աբաս Քիարոսթամի,3,Ագաթա Քրիստի,1,Ագնեշկա Հոլանդ,1,Ադել,1,Ալ Պաչինո,4,Ալան Ջ․ Պակուլա,1,Ալան Փարքեր,1,Ալբեր Ռեմի,1,Ալբեր Քամյու,1,Ալբերտ Էյնշտեյն,1,Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու,2,Ալեխանդրո Խոդորովսկի,1,Ալեն Գրանժերար,1,Ալեն Դելոն,10,Ալեն Ռենե,3,Ալեքսանդր Դովժենկո,1,Ալեքսանդր Դրանկով,1,Ալեքսանդր Խանժոնկով,1,Ալեքսանդր Կոտտ,1,Ալիս Գի-Բլաշե,1,Ալիսիա Վիկանդեր,1,Ալֆրեդ Հիչքոկ,11,Ակի Կաուրիսմյակի,2,Ակիրա Կուրոսավա,9,Աղասի Այվազյան,1,Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ,1,Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար,1,Այցեքարտ,3,Անահիտ Հակոբյան,1,Անդրե Մորուա,1,Անդրեյ Զվյագինցև,1,Անդրեյ Կոնչալովսկի,2,Անդրեյ Պլախով,1,Անդրեյ Տարկովսկի,16,Անիտա Էկբերգ,1,Անյես Վարդա,1,Անն Վյազեմսկի,1,Աննա Կարինա,1,Աննա Մանիանի,4,Աննա Մելիքյան,2,Աննի Ժիրարդո,2,Անուկ Էմե,4,Անուշ Բաբայան,57,Անջեյ Ժուլավսկի,2,Անջեյ Վայդա,6,Անտոն Դոլին,1,Անտոնիո Բանդերաս,1,Անտոնիո Մենեգետտի,1,Անրի Վերնոյ,8,Անրի-Ժորժ Կլուզո,3,ապրիլ,1,Առնո Բաբաջանյան,2,Ավա Գարդներ,1,Ավետիք Իսահակյան,1,Ավրորա Մարդիգանյան,1,Ատոմ Էգոյան,6,Արա Գյուլեր,1,Արամ Ավետիս,7,Արամ Դովլաթյան,5,Արամ Խաչատրյան,5,Արամ Հակոբյան,6,Արամ Պաչյան,3,Արարատ,1,Արգելված կինոարվեստ,1,Արթուր Մեսչյան,1,Արթուր Քլարկ,1,Արման Հարությունյան,5,Արման Մանարյան,1,Արմեն Հովհաննիսյան,1,Արմեն Ջիգարխանյան,1,Արմինե Նազարյան,14,Արուն Քարթիք,1,Արտավազդ Փելեշյան,6,Բասթեր Կիտոն,2,Բարձրորակ կինո [8],14,Բեթ Դևիս,1,Բելա Տարր,2,Բեն Աֆլեք,1,Բեն Քինգսլի,1,Բեն-Հուր,1,Բենեդիկտ Քամբերբեթչ,1,Բենեթ Միլլեր,1,Բեռնարդո Բերտոլուչի,7,Բերթ Լանկաստեր,3,Բերտրան Բլիե,1,Բիբի Անդերսոն,1,Բիլ Մյուրեյ,2,Բիլլի Ուայլդեր,1,Բլեյք Էդվարդս,1,Բյորկ,1,Բոբ Ֆոսի,1,Բորիս Կաուֆման,1,Բրայան Սինգեր,1,Բրեդ Փիթ,1,Բրիջիտ Բարդո,3,Գաբրիել Գարսիա Մարկես,3,Գայանե Թադևոսյան,4,Գեորգ Վիլհելմ Պաբստ,1,Գերի Քուփեր,1,Գերի Օլդմեն,2,Գիլյերմո դել Տորո,1,Գիտահանրամատչելի ֆիլմեր,2,Գիտաֆանտաստիկ կինո,1,Գլխավոր,61,Գլուխգործոցներ [10],15,Գյունթեր Գրաս,1,Գյունտեր Գրաս,1,Գոդֆրի Ռեջիո,2,Գրախոսական,55,Գրեգորի Պեկ,2,Գրետա Գարբո,3,Գրիգորի Կոզինցև,2,Գրողները կինոյում,4,Դալթոն Տրամբո,1,Դալիդա,1,Դակոտա Ֆանինգ,1,Դանիել Բըրդ,1,Դանիել Դարիո,1,Դասթին Հոֆման,5,Դարեն Արոնոֆսկի,1,Դարիո Արջենտո,1,դեկտեմբեր,1,Դեն Բրաուն,1,Դենի Վիլնյով,2,Դենիզ Գամզե Էրգյուվեն,1,Դերասանի վարպետություն,2,Դևիդ Բոուի,2,Դևիդ Լին,1,Դևիդ Լինչ,7,Դևիդ Ուորք Գրիֆիթ,1,Դևիդ Քրոնենբերգ,2,Դևիդ Օուեն Ռասել,1,Դևիդ Ֆինչեր,2,Դիանա Կարդումյան,1,Դիմանկար,49,Դինո Բուցցատի,1,Դինո Ռիզի,1,Դմիտրի Կեսայանց,1,Դյուկ Էլինգթոն,1,Դոն Կիխոտ,1,Դոնալդ Սազերլենդ,1,Դովժենկո,1,Դուգլաս Ֆերբենքս,1,Եժի Կավալերովիչ,2,Եվա Գրին,2,Եվրոպական կինոակադեմիա,1,Երևանի «Գյոթե կենտրոն»,1,Երիտասարդական կինոալիք,1,Երկխոսություն,1,Էդդի Ռեդմեյն,1,Էդիտ Պիաֆ,2,Էդմոնդ Քեոսայան,1,Էդվարդ Հոփեր,1,Էդվարդ Նորթոն,1,Էդրիան Բրոուդի,2,Էլեն Հակոբյան,4,Էլթոն Ջոն,1,Էլիա Կազան,2,Էլիզաբեթ Թեյլոր,2,Էլիո Պետրի,1,Էլլա Ֆիցջերալդ,1,Էլվիս Փրեսլի,1,Էմի Ադամս,1,Էմիլ Զոլա,1,Էմիլի Բլանթ,1,Էմիլի Դիքինսոն,1,Էմիր Կուստուրիցա,6,Էյզենշտեյն,2,Էնդի Ուորհոլ,2,Էնթոնի Հոփքինս,1,Էնթոնի Քուին,7,Էնիո Մորիկոնե,6,Էննի Լեյբովից,1,Էնրիկա Անտոնիոնի,1,Էռնեստ Հեմինգուեյ,3,Էռնստ Լյուբիչ,1,Էտալոն 11,1,Էտորե Սկոլա,2,Էրիխ Ֆրոմ,1,Էրիկ Կլեպտոն,1,Էրիկ Ռոմեր,1,Էրմլեր,1,Թենգիզ Աբուլաձե,1,Թենեսի Ուիլյամս,1,Թեո Անգելոպուլոս,7,Թերենս Դևիս,1,Թերենս Մալիք,1,Թերի Գիլիամ,2,Թերի Ջորջ,1,Թիերի Կոքլե,1,Թիլդա Սուինթոն,1,Թիմ Բարթոն,2,Թիմուր Բեկմամբետով,1,Թիփի Հեդրեն,1,Թոմ Հենքս,3,Թոմ Սելեք,1,Թոմ Քրուզ,1,Թոմ Ֆորդ,1,Ժակ Անդրեասյան,1,Ժակ Բեքեր,1,Ժակ Բրել,1,Ժակ Դերիդա,1,Ժակ Տատի,1,Ժակլին Բիսեթ,1,Ժան Բոդրիյար,1,Ժան Գաբեն,4,Ժան Թաթլյան,1,Ժան Կոկտո,8,Ժան Մարե,2,Ժան Ռենո,1,Ժան Ռենուար,3,Ժան Ռուշ,1,Ժան Վիգո,3,Ժան-Լյուկ Գոդար,19,Ժան-Լուի Տրենտինյան,2,Ժան-Կլոդ Կարիեր,1,Ժան-Պիեռ Դարդեն,1,Ժան-Պիեռ Լեո,1,Ժան-Պիեռ Կասել,1,Ժան-Պիեռ Մելվիլ,1,Ժան-Պոլ Բելմոնդո,6,Ժան-Պոլ Սարտր,5,Ժաննա Մորո,4,Ժերար Դեպարդիե,6,Ժերար Ֆիլիպ,2,Ժորժ Կառվարենց,2,Ժորժ Մելիես,2,Ժորժ Ֆրանժու,1,Ժուլյետ Բինոշ,2,Իգոր Ստրավինսկի,1,Իզաբել Յուպեր,2,Իզաբելլա Ռոսելինի,1,Իթան և Ջոել Քոեններ,3,Ինգմար Բերգման,28,Ինգրիդ Բերգման,2,Իննա Սահակյան,1,Ինոկենտի Սմոկտունովսկի,2,Իոսիֆ Բրոդսկի,2,Իվ Մոնտան,1,Իվ Սեն Լորան,1,Իրադարձություններ,47,Իրանցի ռեժիսորներ,2,Լավ կինո [7],5,Լավագույն ֆիլմեր,1,Լարս ֆոն Թրիեր,7,Լեհական կինո,1,Լեոնարդո դի Կապրիո,4,Լեոնիդ Ենգիբարյան,1,Լև Ատամանով,1,Լև Գրիշին,1,Լևոն Աթոյանց,1,Լիլիթ Աղաջանյան,7,Լիլիթ Բեգլարյան,1,Լինդսեյ Անդերսոն,1,Լինո Վենտուրա,1,Լիվ Թայլեր,1,Լիվ Ուլման,4,Լյուդմիլա Ցելիկովսկայա,1,Լյուկ Դարդեն,1,Լոուրենս Օլիվիե,2,Լորեն Բեքոլ,1,Լորենցո Քուին,1,Լուի Արմսթրոնգ,1,Լուի Գարել,1,Լուի դը Ֆյունես,2,Լուի Մալ,4,Լուիս Բունյուել,9,Լուկա Գուադանյինո,1,Լուկինո Վիսկոնտի,8,Խավիեր Բարդեմ,1,Խմբագրի ընտրությունը,74,Խուլիո Մեդեմ,1,Ծիրանի ծառ,6,Կալատոզով,1,Կաձուո Իսիգուրո,1,Կաննի կինոփառատոն,6,Կառլ Գուստավ Յունգ,1,Կառլ Թեոդոր Դրեյեր,1,Կառլ Լագերֆելդ,1,Կառլոս Ռեյգադաս,1,Կառլոս Սաուրա,3,Կատրին Դընյով,7,Կատրին Ռոբ-Գրիե,1,Կարեն Ավետիսյան,1,Կարեն Շահնազարով,2,Կարևոր,103,Կարո Հալաբյան,1,Կենձի Միձոգուտի,1,Կիմ Նովակ,1,Կինոաֆորիզմ,23,Կինոերաժշտություն,1,Կինոիլյուստրացիաներ,1,կինոմոնտաժ,1,Կինոյի պատմություն,12,Կինոն և նորաձևությունը,2,Կինոնորություններ,90,կինոուղեցույց,1,Կինոպատկերասրահ,36,Կինովարկանիշ,32,Կինովերսուս TV,1,Կինոօրացույց,12,Կիրիլ Միխանովսկի,1,Կիրստեն Դանստ,1,Կլաուդիա Կարդինալե,7,Կլաուս Կինսկի,3,Կլարկ Գեյբլ,2,Կլոդ Լելուշ,4,Կլոդ Շաբրոլ,1,Կլոդ Սոտե,1,Կնուտ Համսուն,1,Կշիշտոֆ Զանուսի,1,Կշիշտոֆ Կեսլևսկի,5,Կոբո Աբե,1,Կոկո Շանել,1,Կուլեշով,1,Կուրտ Վոնեգուտ,1,Համեդ Սոլեյմանզադե,1,Համո Բեկնազարյան,3,Համր կինո,3,Համր կինոյի աստղերը,1,Համֆրի Բոգարտ,1,Հայ կինոգործիչներ,12,Հայաո Միյաձակի,1,Հայկ Մանուկյան,1,Հայկական կերպարներ,2,Հայկական կինո,4,Հանճարեղ ֆիլմեր [9.5],24,Հասմիկ Կարապետյան,3,Հարիսոն Ֆորդ,1,Հարոլդ Լլոյդ,1,Հարվի Քեյթել,1,Հարցազրույց,35,Հեդի Լամար,1,Հելմուտ Բերգեր,1,Հելմուտ Նյուտոն,1,Հենինգ Կառլսեն,1,Հենրի Ֆոնդա,2,Հենրիկ Հովհաննիսյան,1,Հենրիկ Մալյան,1,Հետադարձ հայացք,22,Հիանալի ֆիլմեր [8.5],26,Հիրոսի Տեսիգահարա,1,Հոդվածներ,48,Հոկտեմբերին ծնված հայտնիները,1,Հոու Սյաո-Սյան,1,Հովհաննես Վարդումյան,7,Հովսեփ Քարշ,1,հունվար,1,Հրայր Խաչատրյան,1,Հրապարակախոսություն և մամուլ,20,Ճապոնացի ռեժիսորներ,2,Մալքոլմ ՄըքԴաուել,2,Մահաթմա Գանդի,1,Մայա Դերեն,1,Մայք Նիքոլս,1,Մայքլ Գրանդաջ,1,Մայքլ Դուգլաս,1,Մայքլ Հակոբյան,1,Մայքլ Ջեքսոն,2,Մայքլ Փաուել,1,Մայքլ Քեյն,1,Մայքլ Քյորթիս,1,Մանե Բաղդասարյան,1,Մառլեն Դիտրիխ,2,Մառլոն Բրանդո,13,Մասակի Կոբայասի,1,Մարդիկ և փաստեր,29,Մարդիկ Մարտին,2,Մարի Լաֆորե,1,Մարիա Կալաս,3,Մարինա Վլադի,2,Մարինա Ցվետաևա,1,Մարիո Բավա,1,Մարկո Ֆեռերի,2,Մարշա Հանթ,1,Մարչելո Մաստրոյանի,11,Մարսել Կառնե,1,Մարտին Լյութեր Քինգ,1,Մարտին Սկորսեզե,19,Մարտիրոս Սարյան,2,Մեգ Ռայան,1,Մեթ Դեյմոն,1,Մեթ Դիլոն,2,Մել Գիբսոն,5,Մեծերը՝ արվեստի մասին,29,Մեկ Կադր,2,մեջբերումներ,1,Մերի Փոփինս,1,Մերիլ Սթրիփ,4,Մերիլին Մոնրո,3,Միգել Սապոչնիկ,1,Միլան Կունդերա,1,Միլոշ Ֆորման,3,Միխալիս Կակոյանիս,1,Միխայել Հանեկե,3,Միխայիլ Բուլգակով,2,Միխայիլ Գալուստյան,1,Միխայիլ Կալատոզով,1,Միշել Լեգրան,3,Միշել Հազանավիչուս,1,Միշել Մորգան,1,Միշել Ուիլյամս,1,Միշել Պիկոլի,1,Միշել Փֆայֆեր,1,Միշել Ֆուկո,1,Միրեյ Դարկ,1,Միրեյ Մաթյո,1,Միք Ջագեր,1,Միքայել Թարիվերդիև,2,Միքելանջելո Անտոնիոնի,14,Միքի Ռուրք,1,Մհեր Մկրտչյան,4,Մոhսեն Մախմալբաֆ,1,Մոնիկա Բելուչի,1,Մոնիկա Վիտի,3,Մորիս Շևալիե,1,Մորիս Ռոնե,1,Մուհամեդ Ալի,1,Մուսա,3,Յան Շվանկմայեր,1,Յան Ֆլեմինգ,1,Յասուձիրո Օձու,2,Յոս Սթելինգ,1,Յուլ Բրիներ,1,Յուրի Գագարին,1,Յուրի Նիկուլին,1,Նագիսա Օսիմա,1,Նատալի Փորթման,1,Նարե Մկրտչյան,1,Ներսես Հովհաննիսյան,1,Նիկիտա Միխալկով,1,Նիկոս Կազանձակիս,2,Նինո Ռոտա,1,Նիքոլ Քիդման,1,Նկարահանման հրապարակ,11,Նշանավոր զույգերը,14,Նոյեմբերին ծնված հայտնիները,1,Նոր ալիք,1,Նումի Ռապաս,1,Նունե Մանուկյան,4,Նուրի Բիլգե Ջեյլան,2,ՆՓԱԿ,1,Շանտալ Աքերման,2,Շառլ Ազնավուր,17,Շառլոթ Գենսբուր,1,Շատ լավ ֆիլմեր [7.5],3,Շերոն Թեյթ,1,Շոն Փեն,1,Շոն Քոների,1,Շուշան Փիրումյան,3,Ուես Անդերսոն,3,Ուիթ Սթիլման,1,Ուիլ Սմիթ,1,Ուիլեմ Դեֆո,1,Ուիլյամ Շեքսպիր,1,Ուիլյամ Ուայլեր,1,Ուիլյամ Սարոյան,8,Ումբերտո Էկո,2,Ունա Չապլին,1,Ուոլթ Դիսնեյ,2,Չառլզ Բուկովսկի,2,Չառլզ Բրոնսոն,1,Չառլզ Դիքենս,1,Չառլզ Չապլին,11,Չառլի Չապլին,1,Չեխական նոր ալիք,1,Չեկի Կարիո,1,Պաբլո Պիկասո,1,Պաոլո Սորենտինո,2,Պաուլո Կոելյո,1,Պավել Արսենով,1,Պեդրո Ալմոդովար,5,Պենելոպա Կրուս,1,Պիեռ Բարու,1,Պիեռ Բուրդիե,1,Պիեռ Կարդեն,1,Պիեռ Պաոլո Պազոլինի,11,Պիեռ Ռիշար,1,Պիեռ-Օգյուստ Ռենուար,1,Պիետրո Մարչելո,1,Պուդովկին,1,Ջանկառլո Ջանինի,2,Ջարեդ Լեթո,2,Ջեյմս Դին,1,Ջեյմս Ստյուարտ,1,Ջեյմս Վան,1,Ջեյմս Քեմերոն,1,Ջեյն Բիրկին,2,Ջեյն Օսթին,1,Ջեյսոն Շվարցման,1,Ջեյսոն Ռոբարդս,1,Ջեյք Ջիլենհոլ,1,Ջենիս Ջոփլին,1,Ջենիֆեր Լոուրենս,1,Ջերալդին Չապլին,1,Ջերեմի Այրոնս,1,Ջեք Լոնդոն,1,Ջեք Նիքոլսոն,8,Ջեք Ուորներ,1,Ջեքի Չան,1,Ջեքի Քուգան,2,Ջիմ Ջարմուշ,10,Ջինա Լոլոբրիջիդա,1,Ջինա Ռոուլենդս,1,Ջո Բեռլինգեր,1,Ջոան Վուդվորդ,1,Ջոան Քրոուֆորդ,1,Ջոզեֆ Լոուզի,1,Ջոն Կասավետիս,2,Ջոն Մալկովիչ,3,Ջոն Սթեյնբեք,2,Ջոն Տուրտուրո,1,Ջոն Տրավոլտա,1,Ջոն Ֆորդ,2,Ջոնի Դեփ,4,Ջոնի Հոլիդեյ,1,Ջորջ Լուկաս,1,Ջորջ Օրուել,1,Ջորջո Ագամբեն,1,Ջորջո Սթրելեր,1,Ջուդ Լոու,3,Ջուզեպե Տորնատորե,3,Ջուլիանա Մուր,1,Ջուլյա Դյուկորնո,1,Ջուլյետա Մազինա,2,Ռայներ Վերներ Ֆասբինդեր,3,Ռաֆայել Ներսիսյան,3,Ռաֆայել Պապովյան,1,Ռեյ Բրեդբերի,1,Ռենատո Սալվատորի,1,Ռենե Կլեր,1,Ռիդլի Սքոթ,3,Ռիշարդ Բուգայսկի,1,Ռիչարդ Աթենբորո,1,Ռիտա Հեյվորթ,2,Ռյունոսկե Ակուտագավա,2,Ռոբ Մարշալ,1,Ռոբեր Բրեսոն,3,Ռոբեր Օսեյն,1,Ռոբերտ դե Նիրո,6,Ռոբերտ Զեմեկիս,1,Ռոբերտ Ռեդֆորդ,1,Ռոբերտ Ռոդրիգես,2,Ռոբերտ Վինե,1,Ռոբերտո Ռոսելինի,1,Ռոբին Ուիլյամս,1,Ռոզա Պետրոսյան,1,Ռոլան Բարտ,2,Ռոլան կինոփառատոն,5,Ռոման Բալայան,1,Ռոման Պոլանսկի,6,Ռոմի Շնայդեր,5,Ռոն Հովարդ,2,Ռոջեր Կորման,1,Ռոս Բաղդասարյան,1,Ռուբեն Գևորգյանց,1,Ռուբեն Մամուլյան,7,Ռուդոլֆ Վալենտինո,1,Ռունի Մարա,1,Ռուփերթ Էվերեթ,1,Ռոք Հադսոն,1,Սաթենիկ Հակոբյան,2,Սաթյաջիտ Ռայ,1,Սալվադոր Դալի,4,Սարիկ Անդրեասյան,1,Սարսափ ժանր,1,Սեմ Մենդես,1,Սեմ Պեկինպա,1,Սեմուել Բեքեթ,2,Սեպտեմբեր,1,Սերգեյ Դովլաթով,3,Սերգեյ Էյզենշտեյն,2,Սերգեյ Իսրայելյան,1,Սերգեյ Փարաջանով,15,Սերժ Գենսբուր,3,Սերջիո Լեոնե,5,Սև հայելի,1,Սթենլի Կուբրիկ,13,Սթենլի Կրամեր,2,Սթիվ ՄըքՔուին,1,Սթիվեն Զաիլյան,1,Սթիվեն Հոքինգ,1,Սթիվեն Սոդերբերգ,1,Սթիվեն Սփիլբերգ,8,Սթիվեն Քինգ,1,Սիդնի Լյումետ,2,Սիլվի Վարդան,1,Սիլվիա Պլատ,1,Սիմոն Աբգարյան,1,Սիմոնա դը Բովուար,2,Սիմոնա Սինյորե,3,Սինդբադ,1,ՍինեՄիտք,1,Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ…,3,Սլավոյ Ժիժեկ,4,Սյուզան Զոնթագ,1,Սոնա Կարապողոսյան,18,Սոս Սարգսյան,4,Սոսե,2,Սոֆի Լորեն,8,Սոֆի Մարսո,1,Սոֆյա Կոպոլա,1,Սվեն Նյուկվիստ,1,Ստալկեր,2,Սցենար,1,Սփենսեր Թրեյսի,1,Սքարլեթ Յոհանսոն,1,Վալերիո Ձուրլինի,2,Վահե Հակոբյան,1,Վահրամ Բաբայան,1,Վահրիճ Բախչանյան,1,Վան Հեֆլին,1,Վավերագրական ֆիլմեր,1,Վարպետության դասեր,17,Վել Էյվերի,1,Վեյկո Իունպուու,1,Վենետիկի կինոփառատոն,1,Վերա Խիտիլովա,1,Վերներ Հերցոգ,8,Վիկտոր Էրիսե,1,Վիմ Վենդերս,6,Վիվիեն Լի,2,Վիտորիո դե Սիկա,1,Վիրիդիանա,1,Վիրնա Լիզի,1,Վլադիմիր Բորտկո,1,Վլադիմիր Կոսմա,1,Վլադիմիր Վիսոցկի,2,Վոնգ Կար-Վայ,3,Վուդի Ալեն,12,Վուդի Հարելսոն,1,Տաթև Հովակիմյան,1,Տակեշի Կիտանո,3,Տեսանյութեր,25,Տիգրան Նալչաջյան,2,Տիեզերքի գաղտնիքները,2,Տոնինո Գուերա,8,Տոտո,1,Տրաուբերգ,1,Ցնցող ֆիլմեր [9],37,Փիթեր Գրինուեյ,2,Փիթեր Ուստինով,2,Փիթեր Օ'Թուլ,1,Փինք Ֆլոյդ,1,Փոլ Նյումեն,1,Փոլ Վերհովեն,1,Քեյթ Բլանշեթ,1,Քեյթ Բոսվորթ,1,Քեն Լոուչ,1,Քենեթ Բրանա,1,Քերի Գրանտ,1,Քըրք Դուգլաս,4,Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր,1,Քըրք Քըրքորյան,1,Քլինթ Իսթվուդ,3,Քոլին Ֆերթ,3,Քսավիե Դոլան,2,Քվենտին Տարանտինո,7,Քրիսթոֆեր Նոլան,1,Քրիստիան Բեյլ,1,Օդրի Հեփբերն,5,Օլեգ Յանկովսկի,1,Օլիվեր Թվիստ,1,Օլիվեր Սթոուն,1,Օլիվիա դը Հևիլենդ,1,Օմար Շարիֆ,7,Օնորե Դոմիե,1,Օուեն Ուիլսոն,1,Օսիպ Մանդելշտամ,1,Օսկար Ուայլդ,1,Օրնելա Մուտի,2,Օրսոն Ուելս,6,Օրվա մեջբերումը,27,Օրվա ֆիլմը,124,Ֆաինա Ռանևսկայա,1,Ֆանի Արդան,3,Ֆեդերիկո Ֆելինի,18,Ֆերնանդել,2,Ֆիլիպ Կաուֆման,1,Ֆիլիպ Նուարե,1,Ֆիլմադարան,22,Ֆոլկեր Շլյոնդորֆ,1,Ֆոտոարխիվ,137,Ֆրանկլին Ջ. Շաֆներ,1,Ֆրանկո Ձեֆիրելլի,1,Ֆրանսիական կինո,2,Ֆրանսիս Վեբեր,1,Ֆրանսուա Տրյուֆո,13,Ֆրանց Կաֆկա,2,Ֆրեդ Քելեմեն,1,Ֆրեդի Մերքյուրի,1,Ֆրենկ Կապրա,2,Ֆրենկ Սինատրա,1,Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա,8,Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու,1,Ֆրից Լանգ,4,Ֆրունզե Դովլաթյան,1,
ltr
item
KINOVERSUS: Կինոյի հեղափոխականները. ֆրանսիական «Նոր ալիք»
Կինոյի հեղափոխականները. ֆրանսիական «Նոր ալիք»
«Նոր ալիքն այրեց բոլոր գրքերն այն մասին, թե ինչպես է պետք կինո ստեղծել»։ Քվենտին Տարանտինո
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgyRmfpLd9cV5InQZ_n5GV2V0qpeZnG4vQdlC6HgKfZRFgXRz0gX7kWpbTi5AN43BD3UeK15e5NFWUnBKwiFGnYQgr2hAzIKkWFNbCRJLSgj5uK8NFRfNWVWOw3wSrW79H9sfZdwgP2PGTr/s640/cover.jpg
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgyRmfpLd9cV5InQZ_n5GV2V0qpeZnG4vQdlC6HgKfZRFgXRz0gX7kWpbTi5AN43BD3UeK15e5NFWUnBKwiFGnYQgr2hAzIKkWFNbCRJLSgj5uK8NFRfNWVWOw3wSrW79H9sfZdwgP2PGTr/s72-c/cover.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/02/french-new-wave.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/02/french-new-wave.html
true
7755589357207652495
UTF-8
Բոլոր հոդվածները Այդպիսի հոդված չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՀՈԴՎԱԾՆԵՐ Դիտել ամբողջը ՁԵՐ ՃԱՇԱԿՈՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ ՓՆՏՐԵԼ ԲՈԼՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ Այդպիսի հոդված չի գտնվել Դեպի գլխավոր էջ Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec just now 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Followers Follow THIS PREMIUM CONTENT IS LOCKED STEP 1: Share to a social network STEP 2: Click the link on your social network Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy Table of Content