«Դերասանն այն մարդն է, ով երբեք չի լսում, քանի դեռ խոսում են ոչ իր մասին»։ Մառլոն Բրանդո
![]() |
Մառլոն Բրանդո և Մերիլին Մոնրո |
***
2․ «Եթե ինձ առաջարկեին կինոստուդիայի հատակը մաքրել նույնքան վճարով, որ ստանում եմ դերեր կատարելու համար, ես կնախընտրեի հատակ մաքրելը»։
***
3․ «Իմ ամենամեծ խնդիրն այն է, որ ունակ չեմ խոր զգացմունքի։ Այդ իսկ պատճառով կանանց հետ հարաբերություններում ես միշտ օգտագործում եմ երկար բամբուկե ձող՝ կաշվե օղակ ունեցող վերջավորությամբ։ Ես այդ օղակը նրանց պարանոցին եմ նետում այնպես, որ նրանք չկարողանան ո՛չ հեռանալ, ո՛չ էլ չափից դուրս մոտենալ։ Դա նման է օձ որսալուն»։
***
![]() |
Մարլոն Բրանդո և Ժակ Տատի |
***
5․ «Ձեր հոնորարների չափի և ձեր տաղանդի մեծության միջև զուգահեռներ մի՛ փնտրեք»։
***
6․ «Արդյոք կծափահարեի՞ն ինձ մարդիկ, եթե ես լինեի, օրինակ, լավ կոյուղագործ»։
***
7․ «Ես ոչ միայն ունեմ անձնական տարածության իրավունք, այլև իմ պարագայում դա համարում եմ առաջին անհրաժեշտության պահանջ»։
***
8․ «Լինել դերասան՝ նշանակում է ենթարկվել քո նյարդային ազդակին և վարել անբանի կյանք։ Իսկ դերասանական կարիերայի վրա խաչ քաշելը արդեն հասունացման նշան է»։
***
9. «Եթե կյանքում ամեն ինչ լավ է ընթանում, ուրեմն՝ սպասիր խարդավանքի։ Ես ինձ «ծածկում եմ» սագի մաշկով, երբ տեսնում եմ, որ իմ կյանքում այդ պահին ամեն ինչ կարգին է»։
![]() |
Բեթ Դևիս, Մառլոն Բրանդո և Գրեյս Քելլի |
10․ «Դերասանությունը աշխարհի ամենահիմար մասնագիտությունն է։ Փաստ․ գոյատևել կարողանում է դերասանների միայն մեկ տոկոսը։ Այն էլ՝ ոչ միշտ։ Նրանք ստիպված են լինում կյանքի համար անընդհատ պայքար մղել՝ Աստծո կողմից իրենց հատկացված ամբողջ ժամանակի ընթացքում»։
***
11․ «Նրան, ով իր ճանապարհով է ընթանում, երբեք և ոչ ոք չի կարող վազանցել»։
***
12․ «Կինոաստղը մի մարդ է, ով նստած է շաքարե գահի վրա՝ հորդառատ անձրևի տակ»։
***
![]() |
Չառլզ Չապլին, Մառլոն Բրանդո և Սոֆի Լորեն |
***
14․ «Նախքան «Կնքահայրը» ֆիլմում նկարահանվելը ես որոշեցի համոզվել՝ կարո՞ղ եմ, արդյոք, մարմնավորել իտալացու կերպար։ Տանը գրիմավորվեցի, այտերս ուռեցրի՝ անձեռոցիկների գնդիկները բերանումս տեղավորելով, կանգնեցի սկզբում հայելու, հետո հեռուստացույցի առաջ։ Երբ տեսա իմ արտացոլումը, անմիջապես հասկացա, որ կարող եմ խաղալ այդ դերը․ դեր, որի վրա կառուցված էր մի ամբողջ պատմություն»։
***
15․ «Վաղ մանկության տարիներին ես ունեի հրաշալի ընտանիք՝ հայր, մայր և երկու քույր։ Ես պաշտում էի մորս, նրա գեղեցկությունը, հմայքը, թեթևությունը։ Բայց երջանկությունը երկար չտևեց։ Նա սկսեց անհետանալ տնից։ Մի օր էլ վերադարձավ հարբած, կատուներին տարավ ննջասենյակ, վալերիանի կաթիլներ խմեցրեց, և նրանք բոլորը միասին քնեցին, նա՝ կատուներով շրջապատված, դեմքի երջանիկ արտահայտությամբ, ասես գտնվում էր իր լավագույն ընկերների շրջապատում։ Նա գերադասում էր տրվել ալկոհոլի առաջացրած տխրությանը՝ մեզ խնամելու փոխարեն»։
![]() |
Մառլոն Բրանդո և Բոբ Հոուփ |
16․ «Միակ պատճառը, որ ինձ դեռևս պահում է Հոլիվուդում, փողն է, որից քաջություն չունեմ հրաժարվելու»։
***
17․ «Մի անգամ մենք նկարահանումներ էինք անում վանքում, և վանականներից մեկն ինձնից ինքնագիր խնդրեց։ Այդպես էլ չհասկացա, թե նրա ինչին էր պետք»։
***
18․ «Կյանքում պիտի անպայման լինի սեր․ ես ապրելու համար ուրիշ իմաստ չեմ տեսնում։ Մարդիկ առանձնապես շատ չեն տարբերվում մկներից․ նրանք նույն գործառույթն են իրականացնում՝ բազմանալ և շարունակել ցեղը»։
***
19․ «Ինձ, իհարկե, կարելի է հուզել, սակայն այդ հուզմունքը տևում է ոչ ավելի, քան յոթ րոպե։ Ճիշտ յոթ րոպե՝ ահա իմ հնարավորությունների սահմանագիծը»։
***
![]() |
Մառլոն Բրանդո, Ալ Պաչինո և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա |
***
21․ «Ինձ երկար ժամանակ պետք եղավ՝ գիտակցելու համար, որ արդեն աստղ եմ։ «Ցանկություն տրամվայն» արդեն մի քանի ամիս էր, ինչ կինովարձույթում էր, և հենց այդ ժամանակ էլ ես հետզհետե գիտակցեցի։ Այնպիսի տպավորություն էր, ասես մինչ այդ քնած եմ եղել և հանկարծ արթնացել եմ կոնֆետների կույտի մեջ»։
***
22․ «Կյանքիս ընթացքում ծանոթացել եմ մաֆիայի ներկայացուցիչներից շատերի հետ, և նրանք բոլորը պնդում էին, թե իրենց շատ է դուր եկել «Կնքահայրը», որովհետև իմ դերը կատարել եմ արժանապատվորեն։ Մինչև հիմա էլ ինձ թույլ չեն տալիս որևիցե հաշիվ փակել Փոքրիկ Իտալիայում»։
![]() |
Մառլոն Բրանդո և Փոլ Նյումեն |
23․ «Ես ունեմ մի սպի այստեղ, մի սպի այնտեղ, սպի ծնկիս վրա և մի քանի սպիներ հոգումս»։
***
24․ «Մի անգամ գարնանը ես մեկնեցի Սիցիլիա։ Շոգ օր էր, շուրջս՝ ծաղիկներ։ Մեկնել էի մենակ։ Նետվեցի ծաղիկներով լի դաշտի խորքը, քնեցի և կատարելապես երջանիկ էի»։
***
25․ «Ինձ համար նշանակություն չունի՝ գե՞ր եմ, թե՞ ոչ։ Վաստակածս գումարի չափը դրանից չի փոխվում»։
***
26․ «Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր հավատում են, որ եթե այս կյանքում իրենց խելոք պահեն, մահվանից հետո անպայման կընկնեն Ֆրանսիա»։