«Այսօր մարդիկ ամաչում են, որ դեռ ամաչում են այն ամենից, ինչից ամաչում էին նախկինում»։ Ժակ Տատի
սցենարի հեղինակներ՝ Ժան Լագրանժ, Ժան Լ՛Օտե, Ժակ Տատի
օպերատոր՝ Ժան Բուրգուեն
կոմպոզիտորներ՝ Ֆրանկ Բարսելինի, Ալեն Ռոման, Նորբերտ Գլանցբերգ
դերերում՝ Ժակ Տատի, Ժան-Պիեռ Զոլա, Ադրիեն Սերվանտիե, Լյուսիեն Ֆրեժիս
դերերում՝ Ժակ Տատի, Ժան-Պիեռ Զոլա, Ադրիեն Սերվանտիե, Լյուսիեն Ֆրեժիս
արտադրությունը՝ Ֆրանսիա, Իտալիա, 1958թ
տևողությունը՝ 1ժ 57ր
«Իմ մասին ասում են․ «Տատին երկու տարի է ծախսում ֆիլմ նկարահանելու համար»։ Վստահեցնում եմ ձեզ, ես ոչ մի րոպեն իզուր չեմ վատնում և աշխատում եմ ամեն օր։ Բայց նույնիսկ եթե ես սլանայի ժամանակակից ավտոբուսի արագությամբ, ես չէի կարողանա նկարահանել «Իմ քեռին» ո՛չ երեք շաբաթում, ո՛չ նույնիսկ երեք ամսում։ Նկարահանելով այն գունավոր՝ ես բացահայտեցի, որ գունավոր ու սև-սպիտակ ժապավենների վրա միանգամայն տարբեր պատմություններ են ստացվում։ Եթե «Պարոն Հյուլոյի արձակուրդը» նկարահանվեր գունավոր, այն շատ բան կկորցներ»։
Ժակ Տատի

Լռակյաց պարոն Հյուլոն բնակվում է Փարիզի հին ու խարխուլ թաղամասերից մեկում։ Իսկ ոչ հեռու բնակվում է Արպելների ընտանիքը՝ Հյուլոյի քույրն ու նրա ամուսինը։ Նրանց տունն ամբողջությամբ լի է գերժամանակակից ու նորաոճ սարքավորումներով, որոնք ամեն քայլափոխի հեշտացնում են ընտանիքի կենցաղային խնդիրները, բայց այդ տեխնիկայից օգտվել չիմացողներին թվում են մի բարդ ու անհասանելի գիտություն։ Հենց այդօրինակ զավեշտալի իրավիճակում էլ հայտնվում է իր ժամանակի տեխնիկական նվաճումներից լրիվ անտեղյակ պարոն Հյուլոն, ով, այցելելով ազգականներին, ոչ մի կերպ չի կարողանում մերվել իրեն շրջապատող բարձր տեխնոլոգիական միջավայրին․․․
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Ժյուրիի հատուկ մրցանակ` Կաննի միջազգային կինոփառատոնում:
- «Օսկար» մրցանակ` լավագույն օտարալեզու ֆիլմի համար:
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ