«Այլևս չկան վիպային հերոսներ, որովհետև այլևս չկան անհատականություններ, որովհետև անհատականությունն անդառնալիորեն կորսված է, որովհետև մարդը միայնակ է, ամեն մեկը հավասարապես միայնակ է, իրավունք չունի անհատական միայնության և մուտք է գործում անանուն ու հերոսականությունից զուրկ միայնակ ամբոխ»։ «Թիթեղյա թմբուկը», Գյունտեր Գրաս

ռեժիսոր՝ Ֆոլկեր Շլյոնդորֆ
սցենարի հեղինակներ՝ Ֆոլկեր Շլյոնդորֆ, Գյունտեր Գրաս, Ժան-Կլոդ Կարիեր, Ֆրանց Զայց
օպերատոր՝ Իգոր Լյուտեր
կոմպոզիտոր` Մորիս Ժար
դերերում՝ Դևիդ Բենենթ, Մարիո Ադորֆ, Անգելա Վինկլեր, Կատարինա Տալբախ, Դանիել Օլբրիխսկի, Անդրեա Ֆերեոլ, Շառլ Ազնավուր
արտադրությունը՝ Գերմանիա, Ֆրանսիա, Հարավսլավիա, Լեհաստան, 1979թ
տևողությունը՝ 2ժ 22ր
Ժամանակին աննկարագրելի աղմուկ բարձրացրած այս ֆիլմը հանդիսանում է գերմանական «Նոր ալիքի» և առհասարակ համաշխարհային կինեմատոգրաֆի ամենանշանակալից ստեղծագործություններից մեկը։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ֆիլմը ոչնչով չի զիջում իր գրական հիմքին։ «Թիթեղյա թմբուկի» հանրաճանաչությունն ու սկանդալայնությունը մեծապես պայմանավորված էին նաև Օսկարի դերակատարի՝ 12-ամյա Դևիդ Բենենթի խաղով։ Նա մարմնավորում է իմաստուն մի տղայի կերպարը, ով նացիոնալ-սոցիալիզմի ծաղկման ժամանակաշրջանում որոշում է այլևս չմեծանալ։ Հենց նրա անունից էլ շարադրվում է այս անկրկնելի պատմությունը, որի դրվագներն առնչվում են նրա ընտանիքին, պատերազմական իրավիճակին ու տրամադրություններին, դժոխային փորձություններին, որոնցով անցան միլիոնավոր մարդիկ՝ այդպես էլ չհասկանալով, թե հանուն ինչի է հաղթահարվում այդ ամենը։
Ֆոլկեր Շլյոնդորֆ, Դևիդ Բենենթ և Գյունտեր Գրաս
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանված է ըստ գերմանացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասի համանուն վեպի (1959թ)։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Ոսկե արմավենի»՝ Կաննի միջազգային կինոփառատոնում։
- «Օսկար» մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։