«Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից»։ Բոկաչչո, «Դեկամերոն»

ռեժիսոր՝ Պիեռ Պաոլո Պազոլինի
սցենարի հեղինակ՝ Պիեռ Պաոլո Պազոլինի
օպերատոր՝ Տոնինո Դելի Կոլի
կոմպոզիտոր` Էնիո Մորիկոնե
դերերում՝ Ֆրանկո Չիտի, Նինետո Դավոլի, Յովան Յովանովիչ, Վինչենցո Ամատո
արտադրությունը՝ Իտալիա, 1970թ
տևողությունը՝ 1ժ 50ր
Բոկաչչոյի անմահ ստեղծագործության հիման վրա նկարահանված այս ֆիլմը ներառում է յոթ ինքնուրույն նովել, որոնք լի են միջնադարյան Իտալիայի բարքերի հեգնախառն ու անկեղծ արտացոլմամբ։ Պազոլինին ֆիլմում հանդես է եկել նաև որպես դերակատար՝ մարմնավորելով նկարիչ Ջոտտոյի կերպարը։ Նրա ֆիլմի բոլոր հերոսները՝ գեղջուկներից մինչև արհեստավորներ, միանձնուհիներ ու վանականներ, հիացմունք են առաջացնում իրենց ճշմարտացիությամբ ու կոլորիտայնությամբ։ Բոկաչչոն իր սուր անկեղծությամբ չափազանց հոգեհարազատ է Պազոլինիին․ երկուսն էլ ատում են կեղծ բարեպաշտությունը, հոգու և մարմնի համար «սահմանված» արհեստական կաղապարները, ազատության ու սիրո դեմ ոտնձգությունները։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանված է ըստ Ջովանի Բոկաչչոյի «Դեկամերոն» («Decamerone di Giovanni Boccaccio. Cognominato Principe Galeotto», 1351-1353թթ) նովելների ժողովածուի։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
- «Արծաթե արջ» մրցանակ՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնում, 1971թ