«Ազատությունը սարերի օդի պես է. թույլերի համար այն անտանելի է»: Ռյունոսկե Ակուտագավա

ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավա
սցենարի հեղինակներ՝ Ակիրա Կուրոսավա, Սինոբու Խասիմոտո
օպերատոր՝ Կաձուո Միյագավա
կոմպոզիտոր` Ֆումիո Հայասակա
դերերում՝ Տոսիրո Միֆունե, Մատիկո Կյո, Մասայուկի Մորի, Տակասի Սիմուրա, Մինորու Տիակի, Կիտիձիրո Ուեդա, Դայսուկե Կատո
արտադրությունը՝ Ճապոնիա, 1950թ
տևողությունը՝ 1ժ 28ր
Իրադարձությունները կատարվում են 11-րդ դարի Ճապոնիայում։ Ռասյոմոնի դարպասի մոտ ամպրոպից պատսպարվում են փայտահատն ու շրջիկ վանականը։ Նրանք երկուսն էլ դատարանում ցուցմունք են տվել մի սամուրայի սպանության և նրա կնոջ բռնաբարության գործով։ Վկաների թիվը չորսն է, սակայն նրանցից յուրաքանչյուրի վկայությունը տարբերվում է մյուսների պատմածից։ Կատարվածի վերաբերյալ վարկածները ամեն անգամ հարստանում են նոր մանրամասներով՝ ավելի ու ավելի խճճելով իրականությունը։ Բայց ո՞րն է, ի վերջո, այդ իրականությունը, և միա՞կն է արդյոք։ Այս հանճարեղ պատմության մեջ նուրբ թելի պես գծագրվում է ճշմարտացիի ու ճշմարիտի տարբերությունը՝ այնքան հարաբերական ու այնքան հակասական։ «Ռասյոմոնը», որը դասվել է համաշխարհային կինեմատոգրաֆի գլուխգործոցների շարքը, բոլորովին նոր դռներ բացեց ճապոնական կինոյի համար։ Եվրոպան, կարելի է ասել, հենց այս ֆիլմի միջոցով իր համար բացահայտեց ճապոնական կինոն։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը հիմնված է Ռյունոսկե Ակուտագավայի «Ռասյոմոնի դարպասը» և «Թավուտում» ստեղծագործությունների վրա:
- Համարվում է, որ այս ֆիլմի շնորհիվ է «Օսկարի» մրցանակաբաշխությունում հայտնվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգը:
- «Ոսկե արջ» և իտալացի կինոքննադատների մրցանակ՝ Վենետիկի կինոփառատոնում:
- Հատուկ «Օսկար» մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմի համար: