«Կյանքը տրված է ապրելու համար, իսկ կինոն՝ իրականությունից թաքնվելու»։ Քսավիե Դոլան
Փաստ 1․ 1989թ, մարտ
![]() |
Դոլանը Դոնալդ Սազերլենդի հետ՝ Կաննում Գրան-պրի ստանալիս |
Փաստ 2․ 1994-2005թթ
Դոլանը վաղ տարիքում է սկսել իր կարիերան։ Նկարահանվել է գովազդներում, մի քանի հեռուստասերիալներում, մանկական և կարճամետրաժ ֆիլմերում։ Քննադատների առաջին բարձր գնահատականը ստացել է «Հայելային ամառը» կարճամետրաժում նկարահանվելուց հետո՝ մարմնավորելով սեռական հասունացման բարդ փուլն ապրող մի անչափահասի կերպարը։ Միաժամանակ աշխատել է որպես հնչյունավորող դերասան։ Նրա ամենահայտնի աշխատանքն այդ ասպարեզում Ռոն Ուիզլիի ձայնն է «Հարի Փոթերի» կանադական տարբերակում։ Ավելի ուշ՝ 2009թ-ին «Հարավային զբոսայգի» հայտնի մուլտսերիալում Դոլանը ֆրանսերենով հնչյունավորել է Սթեն անունով մուլտհերոսին։
Փաստ 3․ 2006թ
![]() |
երգչուհի Ադելի հետ՝ Hello երգի տեսահոլովակը նկարահանելիս |
Փաստ 4․ 2009թ
Հանդես գալով որպես ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և պրոդյուսեր՝ Դոլանը թողարկում է իր առաջին ֆիլմը՝ «Ես սպանել եմ մայրիկիս» անվանմամբ։ Հոմոսեքսուալիստ տղայի և նրա մոր փոխհարաբերությունների մասին պատմող այս ֆիլմը մրցանակ է ստանում Կաննի կինոփառատոնում և Կանադայի կողմից նույնիսկ առաջադրվում է «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Փաստ 5․ 2010թ
Թողարկվում է Դոլանի երկրորդ ֆիլմը՝ «Երևակայական սեր» անվանմամբ։ Դոլանը ֆիլմի և՛ ռեժիսորն է, և՛ սցենարիստը, և՛ մոնտաժորը, և՛ գլխավոր դերակատարը։ Ֆիլմի սյուժեն մի սիրային եռանկյունու մասին է։ «Երևակայական սերը» նույնպես մրցանակ է ստանում Կաննի կինոփառատոնում։ Այդ տարի Դոլանը նկարահանվում է նաև կանադական թրիլերներից մեկում։
Փաստ 6․ 2012թ
![]() |
Գասպար Ուլիելը, Լեա Սեյդուն, Մարիոն Կոտիյարը, Քսավիե Դոլանը, Նատալի Բեյը և Վենսան Կասելը՝ Կաննի կինոփառատոնում |
Փաստ 7․ 2013թ
Երիտասարդ ռեժիսորի հաջորդ՝ «Թոմը ֆերմայում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում Վենետիկի կինոփառատոնում, բացի այդ՝ ներկայացվում է գրեթե բոլոր խոշոր կինոփառատոներում։ Գլխավոր հերոս Թոմի դերում նկարահանվում է ինքը՝ Դոլանը, բայց այս ֆիլմում նա առաջին անգամ օգտագործում է ոչ թե իր սեփական սցենարը, այլ Միշել Մարկ Բուշարի պիեսը։
Փաստ 8․ 2014թ
Դոլանը նկարահանում է իր հինգերորդ ֆիլմը՝ «Մայրիկը»։ Նա ֆիլմում չի նկարահանվում՝ «բավարարվելով» ռեժիսորի, սցենարիստի, մոնտաժորի, պրոդյուսերի և հագուստների նկարչի դերերով։ Ֆիլմի սյուժեի հիմքում վերստին մոր և որդու փոխհարաբերություններն են։ «Մայրիկը» Կաննի կինոփառատոնում արժանանում է ժյուրիի մրցանակին, ինչպես նաև «Սեզար» մրցանակի։
Փաստ 9․ 2014թ, դեկտեմբեր
![]() |
L'Officiel Hommes ամսագրի շապիկին |
Փաստ 10․ 2015թ
Տեսահոլովակ է նկարահանում երգչուհի Ադելի Hello երգի համար։ Արձանագրվում է տեսահոլովակի դիտումների ռեկորդային ցուցանիշ՝ գերազանցելով միլիարդը։ Louis Vuitton նորաձևության տունը Քսավիե Դոլանին դարձնում է իր նոր հավաքածուի դեմքը և բրենդ-ամբասադոր։
Փաստ 11․ 2015թ, մարտ
Դոլանը դառնում է իտալական L'Officiel Hommes ամսագրի «Գարուն-Ամառ» թողարկման շապիկի դեմքը։
Փաստ 12․ 2016թ
Սկսում է կյանքի կոչել միանգամից երկու նոր կինոնախագիծ՝ «Ջոն Ֆ․ Դոնովանի մահն ու կյանքը» և «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմերը։ Առաջինի պրեմիերան տեղի է ունենալու 2018թ-ին, գլխավոր դերերում նկարահանվել են Ջեսիկա Չեսթեյնը և Նատալի Փորթմանը։ Սա Դոլանի առաջին անգլիալեզու ֆիլմն է։ Երկրորդում՝ «Սա ընդամենը աշխարհի վերջն է» անվանմամբ, նկարահանվել են Վենսան Կասելը, Լեա Սեյդուն, Գասպար Ուլիելը, Մարիոն Կոտիյարը և Նատալի Բեյը։ Ֆիլմը նկարահանվել է Ժան-Լյուկ Լագարսի պիեսի հիման վրա և Կաննի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի Գրան-Պրի մրցանակի։
սկզբնաղբյուրը՝ Buro 24/7