Կադրեր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմի նկարահանումներից:
«Կոպոլան իր ֆիլմը նկարահանում է այնպես, ինչպես ամերիկացիները վարում էին պատերազմը․ այդ իմաստով «Ապոկալիպսիսն այսօր» ֆիլմը հնարավոր վկայություններից լավագույնն է՝ չափի զգացումի նույնպիսի բացակայությամբ, միջոցների նույնպիսի շռայլությամբ, նույն սարսափելի անկեղծությամբ․․․ և նույն հաջողությամբ»։ Ժան Բոդրիյար
Կոպոլան և օպերատոր Վիտորիո Ստորարոն
Մառլոն Բրանդո և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
Դենիս Հոփեր և Դենիս Հոփեր
Նույնիսկ քնած ժամանակ մի աչքդ պահիր ավտոմատին
Նախատեսված էր, որ ֆիլմի նկարահանումները տևելու են մոտ 6 շաբաթ, սակայն ձգձգվեցին մինչև 16 ամիս:
Մառլոն Բրանդոն և նկարահանման հրապարակ այցելած
լուսանկարչուհի Մերի Էլեն Մարկը
Կոպոլան նույնպես մի պահ հայտնվում է իր ֆիլմում, այն դրվագում, որտեղ լրագրողները պատրաստում են ռեպորտաժ, և ռեժիսորը գոռում է. «Մի՛ նայեք տեսախցիկի մեջ, ձևացրե՛ք, թե պատերազմում եք»: Այդ ռեժիսորը հենց Կոպոլան է, իսկ օպերատորը՝ Ստորարոն:
Նկարահանումների ընթացքում Կոպոլան նիհարեց 45 կիլոգրամ