«Եթե այնպես լիներ, որ ես ինձ հետ պետք է վերցնեմ ընդամենը մեկ ֆիլմ՝ այն փրկելու համար, դա կլիներ Ռենուարի «Մեծ պատրանքը»: Օրսոն Ուելս
Եկեք բացահայտելու ֆրանսիական դասական ֆիլմերն ամեն ամսվա առաջին հինգշաբթի օրը:
Եթերաշրջանի առաջին ֆիլմ. նոր ֆիլմաշրջանը կսկսվի ֆրանսիական կինոյի գլուխգործոցներից մեկով…
Ապրիլի 6-ին, հինգշաբթի, 19:00
ՄԵԾ ՊԱՏՐԱՆՔ
La Grande Illusion (վերականգնված տարբերակ)
Ժան Ռենուար, Ֆրանսիա, 1937թ, 1ժ 57ր
Դերերում՝ Ժան Գաբեն, Պիեռ Ֆրենե, Էրիխ ֆոն Շտրոհեյմ, Դիտա Պառլո

- Լավագույն գեղարվեստական համույթ՝ Վենետիկի կինեմատոգրաֆիայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ (Ve Mostra de Venise (1937թ)
- Լավագույն արտասահմանյան ֆիլմ՝ ըստ անգլիական կինոքննադատության (1938թ)
- Ֆիլմը նաև կինոյի պատմության մեջ լավագույն ֆիլմերի ցանկում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ 1958թ-ին Բրյուսելում կայացած Exposition universelle-ի ժամանակ:
Այլ ցուցադրություններ.
- Մայիսի 4-ին, հինգշաբթի. 19:00 - ՄՍՅԵ ԿԼԱՅՆ - Monsieur Klein - Ջոզեֆ Լոուզի, Ֆրանսիա, 1975թ, - 2ժ 2ր
Դերերում՝ Ալեն Դելոն, Ժաննա Մորո, Ֆրանսին Բերժե
- Հունիսի 1-ին, հինգշաբթի. 19:00 - ԳՐՊԱՆԱՀԱՏԸ - Pickpocket - Ռոբեր Բրեսոն, Ֆրանսիա, 1959թ - 1ժ 15ր
Դերերում՝ Մարտին ԼաՍալ, Մարիկա Գրին
- Հուլիսի 6-ին, հինգշաբթի. 19:00 - ԽԵԼԱՀԵՂ ՊԻԵՌՈՆ - Pierrot le fou (վերականգնված տարբերակ) - Ժան-Լյուկ Գոդար, Ֆրանսիա, 1965թ, 1ժ 52ր
Դերերում՝ Ժան-Պոլ Բելմոնդո, Աննա Կարինա, Ռայմոն Դևոս
Ֆիլմերը կցուցադրվեն օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:
ՀԲԸՄ Երևան
Մելիք-Ադամյան փող., 2/2 շենք
[Alliancefr.am] [Ֆեյսբուքյան էջ]