«Ես շատ աստղեր եմ տեսել երկնքում, բայց այնպիսի աստղ, ինչպիսին դու ես, չկա»,- գրել է Գագարինը Ջինա Լոլոբրիջիդային։
Երբ Ջինա Լոլոբրիջիդան 1961թ-ին այցելեց Մոսկվա, նրան առաջին հերթին հարցրեցին, թե ում հետ կցանկանար հանդիպել։ Լոլոբրիջիդան այդ մասին հետագայում գրել է․ «Նրանք ակնհայտորեն սպասում էին, որ նշելու եմ երկրի ղեկավար Նիկիտա Խրուշչովի անունը, բայց նրա անձն ինձ բոլորովին չէր հետաքրքրում։ Ես մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևային խնդրեցի ինձ ծանոթացնել Յուրի Գագարինի հետ, և նա կազմակերպեց այդ հանդիպումը։ Գագարինին՝ իր լուսավոր ժպիտով ու չարաճճի հայացքով, այն ժամանակ սիրահարված էին մոլորակի բոլոր կանայք։ Ես նույնպես բացառություն չէի։ Երբ մենք երկուսով զբոսնում էինք գիշերային Մոսկվայով, Գագարինն ինձ նվիրեց իր լուսանկարը, իսկ նկարի հակառակ կողմում գրեց․ «Ես շատ աստղեր եմ տեսել երկնքում, բայց այնպիսի աստղ, ինչպիսին դու ես, չկա»։