«Ավելի լավ չի լինում». Ջեք Նիքոլսոնի մտքերից


«Ես անջատել եմ մեր տան ինտերնետը: Այնտեղ այնքան շատ են մեծահասակների համար ֆիլմերը, որ տնից դուրս գալու ժամանակ չի մնում»: Ջեք Նիքոլսոն


Ջեք Նիքոլսոն և Անժելիկա Հյուսթոն
Ատում եմ խորհուրդները. բոլորը՝ բացի իմ սեփականներից:

Պաշտում եմ զրուցելը: Ես միշտ պատրաստ եմ փոխել կարծիքս, թող միայն փորձեն ինձ համոզել: Ես ցանկանում եմ իմանալ, հասկանո՞ւմ եք: Սիրում եմ լսել ուրիշներին. դա ինձ համար կյանքի իրական դեղամիջոց է:


Սեպտեմբերի 11-ից հետո ես լուռ էի: Բոլոր հնարավոր կարծիքներն արտահայտվել էին. կողմ, դեմ, բարի, չար... Ես հավելելու ոչինչ չունեի: Ու ես մտածեցի. հիմա ճիշտ ժամանակն է, որ գործին խառնվեն ծաղրածուները: Հասկանո՞ւմ եք, ինչ նկատի ունեմ: Ահա թե ինչու ես մի քանի տարի նվիրեցի կատակերգություններին:

Սեքսը կալորիաներն այրելու ամենահաճելի եղանակն է:

Իսկ ինչո՞ւ չվերցնել ժամանակակից մտքի բոլոր ձեռքբերումներն ու չկիրառել դրանք փողոցային երթևեկության վրա:

Ես շատ գոհ էի իմ խաղացած Ջոքերից: Ես նայում եմ դրան որպես փոփ-արտ ոճի ստեղծագործության:

Պրոֆեսիոնալ դերասանական խաղը շատ բարդ գործ է: Գալիս ես մոնտաժային ստուդիա, նայում ես ջանքերիդ արդյունքին և հասկանում ես՝ որքան էլ քեզ գովում են, արածիդ կեսը ակնհայտ աղբ է:

Ջեք Նիքոլսոն և Ջեսիկա Լենգ
Տեսախցիկը նկարահանում է այն, ինչ գտնվում է իր առջև:

Կարծում եմ՝ շատ քչերն են իրապես հասկանում, թե ինչ է հանգիստը, և որքան կարևոր է ճիշտ հանգստանալը: Այսօր մարդիկ հանգստի հարցերում մրցակցում են միմյանց հետ, կարծես աշխարհի մասին մեր պուրիտանական պատկերացումներին մերվելու համար պետք է ինչ-որ լրացուցիչ արժեք: Բայց եթե դուք գոլֆ եք խաղում, որպեսզի պայմանավորվեք վարկի մասին, դա արդեն գոլֆ չէ, այդպես չէ՞:

Ամոթով խոստովանում եմ, որ կարդում եմ միայն սպորտային լուրեր:

Ես սիրում եմ աշխատել կին ռեժիսորների հետ: Նրանք չեն ափսոսում քեզ հմայիչ դարձնել:

Ես շատ հաջողակ եմ այն իմաստով, որ, բացի ինչ-որ կենակցություններից ու նման բաներից, միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել կանանց հետ:

Լավագույն մարզաձևն ինձ համար բասկետբոլն է, չնայած այնքան էլ պիտանի չեմ այդ խաղի համար:

Կյանքում շատ բաներ ես սովորեցի, երբ դեռ փոքր տղա էի և լողափում ազարտային խաղեր էի խաղում:

Ես անջատել եմ մեր տան ինտերնետը: Այնտեղ այնքան շատ են մեծահասակների համար ֆիլմերը, որ տնից դուրս գալու ժամանակ չի մնում:

Ոչ ոք երբեք չի լսել, որ Թոմ Հենքսը մռնչում է գիշերները: Ոչ ոք երբեք չի տեսել, որ Թոմ Հենքսը խանութից ինչ-որ բան է գողանում: Ոչ ոք երբեք չի կարդացել Թոմ Հենքսի մասին դատական քրոնիկայում: Ահա թե ինչն է ինձ գրավում Թոմ Հենքսի մեջ. նա երբեք չի բռնվում:


Ջեք Նիքոլսոն և Միշել Փֆայֆեր
Իմ նշանաբանն է՝ ապրիր հաճույքով:

Իհարկե, ես այնքան հզոր չեմ, ինչպես կարծում են: Կռվող չեմ և այլն: Մի խոսքով, ավելի լավ է գնամ տուն:


Երեխաները կյանքին տալիս են լիություն, որն առանց նրանց անհնար է:


Եվս մեկ հին դերասանական կանոն. ընկնելը հեշտ է, այնպես որ՝ միշտ ձգտիր դեպի վեր:


Տղամարդիկ գերիշխում են իրենց ֆիզիկական ուժի շնորհիվ, ուստիև նրանք ունակ են կարեկցանքի այնտեղ, որտեղ կինը դա չի ցուցաբերում:


Միջին տարիքի շատ մարդիկ գաղտնի երազում են, որ իրենց կյանքում ավելի շատ ռոմանտիկա լինի:

Իմ կարծիքով՝ նրանց, ովքեր ծնվել են պատերազմից հետո, օտար է անձնական պատասխանատվության գաղափարը: Սա ինձ թվում է մանր, բայց կարևոր տարբերություն սերունդների միջև, որը շատ բան է բացատրում: Մարդիկ հիասթափված են: Նրանք չեն ուզում սեփական անհաջողությունների պատասխանատվությունը վերցնել իրենց վրա՝ նախընտրելով ասել. «Ես այսպիսին եմ, և դա է պատճառը», կամ՝ «Ինձ հետ սա պատահեց, և դա է խնդիրը»: Ամեն մեկը ձգտում են ամեն ինչ բարդել մեկ ուրիշի վրա:

Ջեք Նիքոլսոն և Հելեն Հանթ
Աշխարհը լի է մեծ ստերով, սակայն այդ մասին ոչ ոք չի ուզում խոսել:

Ստել կարելի է միայն սիրելի կնոջն ու ոստիկանին. մյուսներին պետք է ճիշտը ասել:


Որքան մեծանում ես, այնքան ավելի է ուժգնանում քամին, և այն միշտ դիմահար է:


Ես դուրս եմ եկել այն տարիքից, երբ ինքնավստահությամբ քննարկում են այն, ինչից գաղափար չունեն:



Հիմա մեր երկրում գործում է լուռ համաձայնություն, որ սպիտակամորթ տղամարդը միակ օրինական թիրախն է որևէ քննադատության համար: Եվ մենք դրա հետ հիմնականում հաշտվում ենք:

Հարց, որ ինքն իրեն տալիս է դերասանը. դեպի ո՞ւր կգնայիր, եթե սահմանափակված չլինեիր տվյալ էպիզոդի շրջանակներով:

Ինձ թվում է՝ հույները սպորտը հնարեցին ի հակադրություն փիլիսոփայության: Սպորտում գոյություն ունեն բացարձակ կանոններ: Այնտեղ կասկածների համար տեղ չկա. գնդակը կամ դաշտում է, կամ դաշտից դուրս: Տասը յարդը կամ անցել ես, կամ ոչ: Կամ գնդակը զամբյուղում է, կամ վրիպել ես: Այնտեղ ամեն ինչ պա՛րզ է:


Աղջիկս տասներեք տարեկան է: Վերջին ժամանակներս ես միայն ու միայն մտածում եմ. «Չէի՞ր կարող այնպիսի տաբատ գնել, որ փողոցով քայլելիս պորտդ չցուցադրես»:



Ջեք Նիքոլսոն և Շիրլի ՄըքԼեյն
Մենակությունը մեծ շքեղություն է:

Ես ըմբոստանում եմ բոլորի կողմից ընդունված համոզմունքների դեմ: Իմ կրոնը հանգում է այն բանին, որ պետք է լինել անմիջական, ապրել ներկայով: Սա հին կլիշե է, գիտեմ, բայց այն իմն է:


Նախանձում եմ հավատացյալներին: Ինքս ունակ չեմ հավատալու գերբնական ոչնչի: Համենայնդեպս, հիմա: Այնպես չէ, որ չեմ ուզում: Ես նույնիսկ աղոթում եմ: Աղոթում եմ ինչ-որ... բարձրագույնի: Իմ մեջ կա աստծո զգացումը: Կարծում եմ, սրա մեջ ավելի շատ սնահավատություն կա, քան աստվածավախություն: Սա մարդու էության մի մասն է:


Ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կուզեիր, որ նրանք վարվեն քեզ հետ. եթե մտածենք, ուրիշ ի՞նչ է մեզ պետք կրոնից:


Երբեք լեզուս չի պտտվի մեղադրել նրանց, ովքեր աբորտը համարում են մարդասպանություն: Ես ինքս ապօրինի երեխա եմ եղել: Հիմա կարող էի և չլինել:


Հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս. եթե ես սկսեի այսօր, արդյո՞ք կվերջացնեի այն կետում, որ կսկսեի նկարահանել պոռնոֆիլմեր՝ գոյությունս պահպանելու համար:

Որքան ավելի քիչ բան մարդիկ գիտեն իմ մասին, այնքան ինձ համար ավելի հեշտ է աշխատելը:


Աշխատիր խուսափել հասարակական կյանքի խնդիրների մասին պարզունակ արտահայտություններ անելուց, երբ խոսում ես լրագրողի հետ:


Կամ դու ես ստեղծում աշխարհը, կամ աշխարհն է ստեղծում քեզ:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ]$type=one$count=3$meta=0$hide=home$label=0

Имя

«Ամարկորդ» «Բիթլզ» «Զարե» «Լուսավոր ապագան» «Կին» փառատոն «Կինոարվեստ» մատենաշար «Հայֆիլմ» «Նռան գույնը» «Սոսե» «Օսկար» 20֊ականներ 30-ականներ 40-ականներ 50-ականներ 60-ականներ 70-ականներ 80֊ականներ 90֊ականներ Adami BBC Disney GAIFF Pro Kinoversus VQuick հավելված Աբաս Քիարոսթամի Ագաթա Քրիստի Ագնեշկա Հոլանդ Ադել Ալ Պաչինո Ալան Փարքեր Ալբեր Քամյու Ալբերտ Էյնշտեյն Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու Ալեն Գրանժերար Ալեն Դելոն Ալեն Ռենե Ալեքսանդր Դովժենկո Ալիս Գի-Բլաշե Ալիսիա Վիկանդեր Ալֆրեդ Հիչքոկ Ակի Կաուրիսմյակի Ակիրա Կուրոսավա Աղասի Այվազյան Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Այցեքարտ Անահիտ Հակոբյան Անդրե Մորուա Անդրեյ Զվյագինցև Անդրեյ Կոնչալովսկի Անդրեյ Պլախով Անդրեյ Տարկովսկի Անիտա Էկբերգ Անյես Վարդա Անն Վյազեմսկի Աննա Կարինա Աննա Մանիանի Աննա Մելիքյան Աննի Ժիրարդո Անուկ Էմե Անուշ Բաբայան Անջեյ Ժուլավսկի Անջեյ Վայդա Անտոն Դոլին Անտոնիո Բանդերաս Անրի Վերնոյ Անրի-Ժորժ Կլուզո ապրիլ Առնո Բաբաջանյան Ավա Գարդներ Ավետիք Իսահակյան Ավրորա Մարդիգանյան Ատոմ Էգոյան Արա Գյուլեր Արամ Ավետիս Արամ Խաչատրյան Արամ Հակոբյան Արամ Պաչյան Արարատ Արգելված կինոարվեստ Արթուր Մեսչյան Արման Հարությունյան Արման Մանարյան Արմեն Ջիգարխանյան Արմինե Նազարյան Արտակ Մարգարյան Արտավազդ Փելեշյան Բասթեր Կիտոն Բարձրորակ կինո [8] Բեթ Դևիս Բելա Տարր Բեն Աֆլեք Բեն Քինգսլի Բեն-Հուր Բենեդիկտ Քամբերբեթչ Բենեթ Միլլեր Բեռնարդո Բերտոլուչի Բերթ Լանկաստեր Բերտրան Բլիե Բիբի Անդերսոն Բիլ Մյուրեյ Բիլլի Ուայլդեր Բլեյք Էդվարդս Բյորկ Բոբ Ֆոսի Բորիս Կաուֆման Բրայան Սինգեր Բրեդ Փիթ Բրիջիտ Բարդո Գաբրիել Գարսիա Մարկես Գայանե Թադևոսյան Գեորգ Վիլհելմ Պաբստ Գերի Քուփեր Գերի Օլդմեն Գիլյերմո դել Տորո Գիտահանրամատչելի ֆիլմեր Գիտաֆանտաստիկ կինո Գլխավոր Գլուխգործոցներ [10] Գյունտեր Գրաս Գոդֆրի Ռեջիո Գրախոսական Գրեգորի Պեկ Գրետա Գարբո Գրիգորի Կոզինցև Գրողները կինոյում Դալթոն Տրամբո Դալիդա Դակոտա Ֆանինգ Դանիել Բըրդ Դանիել Դարիո Դասթին Հոֆման Դարեն Արոնոֆսկի Դարիո Արջենտո դեկտեմբեր Դեն Բրաուն Դենի Վիլնյով Դենիզ Գամզե Էրգյուվեն Դերասանի վարպետություն Դևիդ Բոուի Դևիդ Լին Դևիդ Լինչ Դևիդ Ուորք Գրիֆիթ Դևիդ Քրոնենբերգ Դևիդ Օուեն Ռասել Դևիդ Ֆինչեր Դիանա Կարդումյան Դիմանկար Դինո Բուցցատի Դինո Ռիզի Դմիտրի Կեսայանց Դյուկ Էլինգթոն Դոն Կիխոտ Դոնալդ Սազերլենդ Դուգլաս Ֆերբենքս Եժի Կավալերովիչ Եվա Գրին Եվրոպական կինոակադեմիա Երևանի «Գյոթե կենտրոն» Երիտասարդական կինոալիք Երկխոսություն Էդդի Ռեդմեյն Էդիտ Պիաֆ Էդմոնդ Քեոսայան Էդվարդ Նորթոն Էդրիան Բրոուդի Էլեն Հակոբյան Էլթոն Ջոն Էլիա Կազան Էլիզաբեթ Թեյլոր Էլիո Պետրի Էլլա Ֆիցջերալդ Էլվիս Փրեսլի Էմի Ադամս Էմիլ Զոլա Էմիլի Բլանթ Էմիլի Դիքինսոն Էմիր Կուստուրիցա Էյզենշտեյն Էնդի Ուորհոլ Էնթոնի Հոփքինս Էնթոնի Քուին Էնիո Մորիկոնե Էննի Լեյբովից Էնրիկա Անտոնիոնի Էռնեստ Հեմինգուեյ Էռնստ Լյուբիչ Էտալոն 11 Էտորե Սկոլա Էրիկ Կլեպտոն Էրիկ Ռոմեր Թենգիզ Աբուլաձե Թենեսի Ուիլյամս Թեո Անգելոպուլոս Թերենս Դևիս Թերենս Մալիք Թերի Գիլիամ Թերի Ջորջ Թիերի Կոքլե Թիլդա Սուինթոն Թիմ Բարթոն Թիմուր Բեկմամբետով Թիփի Հեդրեն Թոմ Հենքս Թոմ Սելեք Թոմ Քրուզ Թոմ Ֆորդ Ժակ Բեքեր Ժակ Բրել Ժակ Տատի Ժակլին Բիսեթ Ժան Բոդրիյար Ժան Գաբեն Ժան Թաթլյան Ժան Կոկտո Ժան Մարե Ժան Ռենո Ժան Ռենուար Ժան Ռուշ Ժան Վիգո Ժան-Լյուկ Գոդար Ժան-Լուի Տրենտինյան Ժան-Կլոդ Կարիեր Ժան-Պիեռ Դարդեն Ժան-Պիեռ Կասել Ժան-Պիեռ Մելվիլ Ժան-Պոլ Բելմոնդո Ժան-Պոլ Սարտր Ժաննա Մորո Ժերար Դեպարդիե Ժերար Ֆիլիպ Ժորժ Կառվարենց Ժորժ Մելիես Ժորժ Ֆրանժու Ժուլյետ Բինոշ Իգոր Ստրավինսկի Իզաբել Յուպեր Իզաբելլա Ռոսելինի Իթան և Ջոել Քոեններ Ինգմար Բերգման Ինգրիդ Բերգման Ինոկենտի Սմոկտունովսկի Իվ Մոնտան Իվ Սեն Լորան Իրադարձություններ Իրանցի ռեժիսորներ Լավ կինո [7] Լավագույն ֆիլմեր Լարս ֆոն Թրիեր Լեհական կինո Լեոնարդո դի Կապրիո Լեոնիդ Ենգիբարյան Լև Ատամանով Լև Գրիշին Լևոն Աթոյանց Լիլիթ Աղաջանյան Լիլիթ Բեգլարյան Լինո Վենտուրա Լիվ Թայլեր Լիվ Ուլման Լյուդմիլա Ցելիկովսկայա Լյուկ Դարդեն Լոուրենս Օլիվիե Լորեն Բեքոլ Լորենցո Քուին Լուի Արմսթրոնգ Լուի Գարել Լուի դը Ֆյունես Լուի Մալ Լուիս Բունյուել Լուկա Գուադանյինո Լուկինո Վիսկոնտի Խավիեր Բարդեմ Խմբագրի ընտրությունը Ծիրանի ծառ Կաձուո Իսիգուրո Կաննի կինոփառատոն Կառլ Թեոդոր Դրեյեր Կառլ Լագերֆելդ Կառլոս Ռեյգադաս Կառլոս Սաուրա Կատրին Դընյով Կատրին Ռոբ-Գրիե Կարեն Ավետիսյան Կարեն Շահնազարով Կարևոր Կարո Հալաբյան Կենձի Միձոգուտի Կիմ Նովակ Կինոաֆորիզմ Կինոերաժշտություն Կինոիլյուստրացիաներ կինոմոնտաժ Կինոյի պատմություն Կինոն և նորաձևությունը Կինոնորություններ կինոուղեցույց Կինոպատկերասրահ Կինովարկանիշ Կինովերսուս TV Կինոօրացույց Կիրստեն Դանստ Կլաուդիա Կարդինալե Կլաուս Կինսկի Կլարկ Գեյբլ Կլոդ Լելուշ Կլոդ Շաբրոլ Կլոդ Սոտե Կնուտ Համսուն Կշիշտոֆ Զանուսի Կշիշտոֆ Կեսլևսկի Կոբո Աբե Կոկո Շանել Կուրտ Վոնեգուտ Համո Բեկնազարյան Համր կինո Համր կինոյի աստղերը Համֆրի Բոգարտ Հայ կինոգործիչներ Հայաո Միյաձակի Հայկ Մանուկյան Հայկական կերպարներ Հայկական կինո Հանճարեղ ֆիլմեր [9.5] Հասմիկ Կարապետյան Հարիսոն Ֆորդ Հարոլդ Լլոյդ Հարվի Քեյթել Հարցազրույց Հեդի Լամար Հելմուտ Նյուտոն Հենինգ Կառլսեն Հենրի Ֆոնդա Հենրիկ Հովհաննիսյան Հենրիկ Մալյան Հետադարձ հայացք Հիանալի ֆիլմեր [8.5] Հիրոսի Տեսիգահարա Հոդվածներ Հոկտեմբերին ծնված հայտնիները Հոու Սյաո-Սյան Հովհաննես Վարդումյան Հովսեփ Քարշ հունվար Հրապարակախոսություն և մամուլ Ճապոնացի ռեժիսորներ Մահաթմա Գանդի Մայա Դերեն Մայք Նիքոլս Մայքլ Գրանդաջ Մայքլ Դուգլաս Մայքլ Հակոբյան Մայքլ Ջեքսոն Մայքլ Փաուել Մայքլ Քեյն Մայքլ Քյորթիս Մառլեն Դիտրիխ Մառլոն Բրանդո Մասակի Կոբայասի Մարդիկ և փաստեր Մարդիկ Մարտին Մարի Լաֆորե Մարիա Կալաս Մարինա Վլադի Մարինա Ցվետաևա Մարկո Ֆեռերի Մարշա Հանթ Մարչելո Մաստրոյանի Մարսել Կառնե Մարտին Լյութեր Քինգ Մարտին Սկորսեզե Մարտիրոս Սարյան Մեգ Ռայան Մեթ Դեյմոն Մեթ Դիլոն Մել Գիբսոն Մեծերը՝ արվեստի մասին Մեկ Կադր մեջբերումներ Մերի Փոփինս Մերիլ Սթրիփ Մերիլին Մոնրո Միգել Սապոչնիկ Միլան Կունդերա Միլոշ Ֆորման Միխալիս Կակոյանիս Միխայել Հանեկե Միխայիլ Բուլգակով Միխայիլ Գալուստյան Միխայիլ Կալատոզով Միշել Լեգրան Միշել Հազանավիչուս Միշել Ուիլյամս Միշել Պիկոլի Միշել Փֆայֆեր Միրեյ Դարկ Միրեյ Մաթյո Միք Ջագեր Միքայել Թարիվերդիև Միքելանջելո Անտոնիոնի Միքի Ռուրք Մհեր Մկրտչյան Մոhսեն Մախմալբաֆ Մոնիկա Բելուչի Մոնիկա Վիտի Մորիս Շևալիե Մորիս Ռոնե Մուհամեդ Ալի Մուսա Յան Շվանկմայեր Յան Ֆլեմինգ Յասուձիրո Օձու Յոս Սթելինգ Յուլ Բրիներ Յուրի Գագարին Յուրի Նիկուլին Նագիսա Օսիմա Նատալի Փորթման Նարե Մկրտչյան Ներսես Հովհաննիսյան Նիկիտա Միխալկով Նիկոս Կազանձակիս Նինո Ռոտա Նիքոլ Քիդման Նկարահանման հրապարակ Նշանավոր զույգերը Նոյեմբերին ծնված հայտնիները Նոր ալիք Նումի Ռապաս Նուրի Բիլգե Ջեյլան ՆՓԱԿ Շանտալ Աքերման Շառլ Ազնավուր Շառլոթ Գենսբուր Շատ լավ ֆիլմեր [7.5] Շերոն Թեյթ Շոն Փեն Շոն Քոների Շուշան Փիրումյան Ուես Անդերսոն Ուիթ Սթիլման Ուիլ Սմիթ Ուիլեմ Դեֆո Ուիլյամ Շեքսպիր Ուիլյամ Ուայլեր Ուիլյամ Սարոյան Ումբերտո Էկո Ունա Չապլին Ուոլթ Դիսնեյ Չառլզ Բուկովսկի Չառլզ Բրոնսոն Չառլզ Դիքենս Չառլզ Չապլին Չառլի Չապլին Չեխական նոր ալիք Չեկի Կարիո Պաբլո Պիկասո Պաոլո Սորենտինո Պաուլո Կոելյո Պավել Արսենով Պեդրո Ալմոդովար Պենելոպա Կրուս Պիեռ Բարու Պիեռ Կարդեն Պիեռ Պաոլո Պազոլինի Պիեռ Ռիշար Պիեռ-Օգյուստ Ռենուար Պիետրո Մարչելո Ջարեդ Լեթո Ջեյմս Դին Ջեյմս Ստյուարտ Ջեյմս Քեմերոն Ջեյն Բիրկին Ջեյն Օսթին Ջեյսոն Շվարցման Ջեյսոն Ռոբարդս Ջեյք Ջիլենհոլ Ջենիս Ջոփլին Ջենիֆեր Լոուրենս Ջերալդին Չապլին Ջերեմի Այրոնս Ջեք Լոնդոն Ջեք Նիքոլսոն Ջեք Ուորներ Ջեքի Չան Ջեքի Քուգան Ջիմ Ջարմուշ Ջինա Լոլոբրիջիդա Ջինա Ռոուլենդս Ջո Բեռլինգեր Ջոան Վուդվորդ Ջոան Քրոուֆորդ Ջոզեֆ Լոուզի Ջոն Կասավետիս Ջոն Մալկովիչ Ջոն Սթեյնբեք Ջոն Տուրտուրո Ջոն Տրավոլտա Ջոն Ֆորդ Ջոնի Դեփ Ջոնի Հոլիդեյ Ջորջ Լուկաս Ջորջ Օրուել Ջորջո Սթրելեր Ջուդ Լոու Ջուզեպե Տորնատորե Ջուլիանա Մուր Ջուլյետա Մազինա Ռայներ Վերներ Ֆասբինդեր Ռաֆայել Ներսիսյան Ռաֆայել Պապովյան Ռեյ Բրեդբերի Ռենատո Սալվատորի Ռենե Կլեր Ռիդլի Սքոթ Ռիշարդ Բուգայսկի Ռիչարդ Աթենբորո Ռիտա Հեյվորթ Ռյունոսկե Ակուտագավա Ռոբ Մարշալ Ռոբեր Բրեսոն Ռոբեր Օսեյն Ռոբերտ դե Նիրո Ռոբերտ Զեմեկիս Ռոբերտ Ռոդրիգես Ռոբերտ Վինե Ռոբերտո Ռոսելինի Ռոբին Ուիլյամս Ռոզա Պետրոսյան Ռոլան Բարտ Ռոման Բալայան Ռոման Պոլանսկի Ռոմի Շնայդեր Ռոն Հովարդ Ռոս Բաղդասարյան Ռուբեն Գևորգյանց Ռուբեն Մամուլյան Ռուդոլֆ Վալենտինո Ռունի Մարա Ռուփերթ Էվերեթ Ռոք Հադսոն Սաթենիկ Հակոբյան Սաթյաջիտ Ռայ Սալվադոր Դալի Սարիկ Անդրեասյան Սեմ Մենդես Սեմ Պեկինպա Սեմուել Բեքեթ Սեպտեմբեր Սերգեյ Դովլաթով Սերգեյ Էյզենշտեյն Սերգեյ Իսրայելյան Սերգեյ Փարաջանով Սերժ Գենսբուր Սերջիո Լեոնե Սև հայելի Սթենլի Կուբրիկ Սթենլի Կրամեր Սթիվ ՄըքՔուին Սթիվեն Զաիլյան Սթիվեն Հոքինգ Սթիվեն Սոդերբերգ Սթիվեն Սփիլբերգ Սթիվեն Քինգ Սիդնի Լյումետ Սիլվի Վարդան Սիլվիա Պլատ Սիմոն Աբգարյան Սիմոնա դը Բովուար Սիմոնա Սինյորե Սինդբադ ՍինեՄիտք Սիրելի ֆիլմերի տասնյակն ըստ… Սլավոյ Ժիժեկ Սյուզան Զոնթագ Սոնա Կարապողոսյան Սոս Սարգսյան Սոսե Սոֆի Լորեն Սոֆի Մարսո Սոֆյա Կոպոլա Սվեն Նյուկվիստ Ստալկեր Սցենար Սփենսեր Թրեյսի Սքարլեթ Յոհանսոն Վալերիո Ձուրլինի Վահե Հակոբյան Վան Հեֆլին Վավերագրական ֆիլմեր Վարպետության դասեր Վել Էյվերի Վեյկո Իունպուու Վերա Խիտիլովա Վերներ Հերցոգ Վիկտոր Էրիսե Վիմ Վենդերս Վիվիեն Լի Վիտորիո դե Սիկա Վլադիմիր Բորտկո Վլադիմիր Կոսմա Վլադիմիր Վիսոցկի Վոնգ Կար-Վայ Վուդի Ալեն Վուդի Հարելսոն Տաթև Հովակիմյան Տակեշի Կիտանո Տեսանյութեր Տիգրան Նալչաջյան Տիեզերքի գաղտնիքները Տոնինո Գուերա Տոտո Ցնցող ֆիլմեր [9] Փիթեր Գրինուեյ Փիթեր Ուստինով Փիթեր Օ'Թուլ Փինք Ֆլոյդ Փոլ Նյումեն Փոլ Վերհովեն Քեյթ Բլանշեթ Քեյթ Բոսվորթ Քեն Լոուչ Քենեթ Բրանա Քերի Գրանտ Քըրք Դուգլաս Քըրք Դուգլաս և Ուիլյամ Ուայլեր Քըրք Քըրքորյան Քլինթ Իսթվուդ Քոլին Ֆերթ Քսավիե Դոլան Քվենտին Տարանտինո Քրիսթոֆեր Նոլան Քրիստիան Բեյլ Օդրի Հեփբերն Օլեգ Յանկովսկի Օլիվեր Թվիստ Օլիվեր Սթոուն Օլիվիա դը Հևիլենդ Օմար Շարիֆ Օուեն Ուիլսոն Օսիպ Մանդելշտամ Օսկար Ուայլդ Օրնելա Մուտի Օրսոն Ուելս Օրվա մեջբերումը Օրվա ֆիլմը Ֆաինա Ռանևսկայա Ֆանի Արդան Ֆեդերիկո Ֆելինի Ֆերնանդել Ֆիլիպ Կաուֆման Ֆիլիպ Նուարե Ֆիլմադարան Ֆոլկեր Շլյոնդորֆ Ֆոտոարխիվ Ֆրանկլին Ջ. Շաֆներ Ֆրանկո Ձեֆիրելլի Ֆրանսիական կինո Ֆրանսիս Վեբեր Ֆրանսուա Տրյուֆո Ֆրանց Կաֆկա Ֆրեդի Մերքյուրի Ֆրենկ Կապրա Ֆրենկ Սինատրա Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու Ֆրից Լանգ Ֆրունզե Դովլաթյան
false
ltr
item
KINOVERSUS: «Ավելի լավ չի լինում». Ջեք Նիքոլսոնի մտքերից
«Ավելի լավ չի լինում». Ջեք Նիքոլսոնի մտքերից
«Ես անջատել եմ մեր տան ինտերնետը: Այնտեղ այնքան շատ են մեծահասակների համար ֆիլմերը, որ տնից դուրս գալու ժամանակ չի մնում»: Ջեք Նիքոլսոն
https://s-media-cache-ak0.pinimg.com/564x/4d/37/95/4d3795dfc07c379658fe3452ee7883d7.jpg
KINOVERSUS
https://www.kinoversus.com/2017/04/jack-nicholson.html
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/
https://www.kinoversus.com/2017/04/jack-nicholson.html
true
7755589357207652495
UTF-8
Ոչինչ չի գտնվել ԴԻՏԵԼ ԱՄԲՈՂՋԸ Կարդալ ավելին Պատասխանել Չեղարկել Ջնջել Հեղինակ Գլխավոր ԷՋԵՐ ՆՅՈՒԹԵՐ Դիտել ամբողջը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԹԵՄԱ ԱՐԽԻՎ SEARCH ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ Ոչինչ չի գտնվել Back Home Sunday Monday Tuesday Wednesday Thursday Friday Saturday Sun Mon Tue Wed Thu Fri Sat January February March April May June July August September October November December Jan Feb Mar Apr May Jun Jul Aug Sep Oct Nov Dec հենց նոր 1 minute ago $$1$$ minutes ago 1 hour ago $$1$$ hours ago Yesterday $$1$$ days ago $$1$$ weeks ago more than 5 weeks ago Հետևում են Հետևել ՍԱ ՊՐԵՄԻՈՒՄ ՆՅՈՒԹ Է Տարածիր նյութը բացելու համար Copy All Code Select All Code All codes were copied to your clipboard Can not copy the codes / texts, please press [CTRL]+[C] (or CMD+C with Mac) to copy